«ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿՅԱՆՔԻՍ ԹՈՓ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՑ Է». ՄԱՐԻԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ

«ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿՅԱՆՔԻՍ ԹՈՓ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՑ Է». ՄԱՐԻԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ

3191

Մարիամ Սաֆարյան, SPRING PR-ընկերության Հասարակայնության հետ կապերի տնօրեն, Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի Տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների գիտաուսումնական կենտրոնի դասախոս, երկու մասնագիտություն՝ սոցիոլոգ, PR-մասնագետ:

-Սաֆարյան Մարիամից,  ե՞րբ հասկացար, որ դարձել ես Մարիամ Սաֆարյան. արդեն ինքդ քո իսկ անունով կշիռ ներկայացնելու զգացումը ի՞նչ փոխեց, առհասարակ, կյանքումդ:

-Մարիամ Սաֆարյանը պատասխանատու մարդ է և պատասխանատվությունը նրա կյանքի թոփ սկզբունքներից է: Անցումը չեմ էլ զգացել, միայն հասկացել եմ, որ  այդ անվան կշիռը ուղիղ համեմատական է իմ յուրաքանչյուր խոսքին և արարքին:  Ինքս իմ անունուվ  կշիռ ներկայացնելու  զգացումը իմ մեջ  և իմ կայնքում արմատավորել է այն գաղափարը, որ այս անունը ստորագրված կարող է լինել միայն այն գործերի տակ, որոնց պատասխանատվությունը կրում եմ և կարող եմ կրել. դրանք իրենց կշռով պետք է համապատասխան են Մարիամ Սաֆարյանին:

Մասնագիտություններդ, եթե թույլ կտաս ասել, հակաբևեռներ չեն, բայց ո՞րն է ավելի հոգեհարազատ և ո՞րի մեջ են, գրեթե, նույնանում Մարիամները մասնագետ-մարդ կոնտեքստում:

-Իմ մասնագիտությունները հակաբևեռներ չեն, իհարկե: PR ոլորտում իմ հայտնվելը պատահականություն չէր: Որոշման կայացման հարցում ազդեցություն է ունեցել առաջին  մասնագիտությունս: Բազային մասնագիտությամբ սոցիոլոգ եմ: Տարիների ընթացքում ձեռք բերելով հասարակության  զարգացման և գործառնության օրինաչափությունների, սոցիալական խմբերի  վարքային մոդելների  ուսումնասիրման հմտություններ՝ սահուն անցում կատարեցի հասարակայնության հետ կապերի՝ PR-ի ոլորտ: Հասարակությանն առանց հասկանալու հասարակական կարծիք ձևավորել և հասարակության հետ երկխոսության ռազմավարություն մշակելն անհնար է. Սոցիոլոգ Մարիամը և PR մասնագետ Մարիամը հենց այս համատեքստում են նույնանում: Մաասնագիտական կրթությունս ստացել եմ՝ ավարտելով ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի  «Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանություն և PR» մագիստրոսական ծրագիրը: Արդեն  10-ը տարի է  հաղորդակցությունների  ոլորտում  եմ` սկզբում վաճառքներ և մարքեթինգ, հետո արդեն հասարակայնության հետ կապեր: Ուրախ եմ նաև, որ հնարավորություն ունեմ դասավանդելու և տարիներիս փորձը փոխանցելու ուսանողներիս:

Կպատմես՝ ինչպե՞ս կողմնորոշվեցիր մասնագիտություններիդ ընտրության հարցում:

Մանկությունից, որ մասնագիտության  տեր անձի հետ շփվում էի, հաջորդ օրը որոշում էի  դառնալ այդ մասնագետը. չկողմնորոշված էի, ամեն ինչ դուր էր գալիս, ամեն ինչ հետաքրքիր էր ու չէի պատկերացնում ինձ մեկ ոլորտում: Երբ հասավ պահը կողմնորոշվելու, ես ընտրեցի հասարակությանը, դրա տարբեր խմբերի ճանաչելու ուղին: Այժմ աշխատանքս ուղղակիորեն  կապված է տարբեր  մասնագիտական ոլորտների հետ: Ընտրությունն իմն էր ու գիտակցված էր:

 

Շարունակիր մտքերը

Իմ հաջողություններն ունեն ընդամենը մեկ գաղտնիք. passion  աշխատանքում. ես հավատում եմ այն ամենին ինչ անում եմ և պատրաստակամ եմ, գրկաբաց եմ յուրաքանչյուր մարտահրավերի:

 Ես սիրում եմ իմ աշխատանքը, որովհետև իմ աշխատանքում կա դինամիկա, տեմպ և անընդհատ զարգանալու հնարավորություն, ահա թե ինչն է գրավիչ  PR-ում: Աշխատանքը հատկապես մասնագիտացված PR-գործակալությունում կրկնակի գրավչություն է, քանի որ  չեն սահմանափակվում գործունեության ուղղությունները. ամեն օր առնչվում ես նոր և տարբեր ոլորտների հետ և չես հասցնում ձանձրանալ:  PR-ը կենսաոճ է՝ LIFESTYLE: Ես չեմ արթնանում և գնում աշխատանքի, այլ պարզապես  այդպես  ապրում եմ:

Եվ, իհարկե շատ դուր է գալիս, որ մասնագիտական գործունեությամբ երկխոսություն ես հարթում կազմակերպության և հասարակության միջև՝ ձևավորելով ցանկալի հասարակական կարծիք, իսկ արդյունքն այն է, թե ինչ ես ասում դու և ինչ են քո մասին ասում ուրիշները:

Ինձ համար նաև  գրավիչ գործոն է «կուլիսներում» աշխատանքի բնույթը, երբ ոչ մեկ չգիտի հեղինակին, սակայն  գիտես, որ դա դու ես:

Մասնագիտական գործունեությունս չեմ պատկերացնում առանց  իհարկե, գործընկերներիս՝ թիմիս:

Կարծում եմ կյանքում իմ առաքելությունը ապրելն է:

Ես երիտասարդ եմ ու դա միայն տարիքը չէ, այլ հոգեվիճակ է, երբ մտածում ես, որ շատ անելիքներ ունես և դեռ պետք է անես, և բայց իմ տարիքից միշտ հասուն եմ մտածել. դա և´ օգնել է,  և´ խանգարել:

Ինչ էլ լինի  լավատես եմ:  

Գուցե չհավատաք, բայց պարադոքսալ ծուլություն ունեմ: 

Հատկանիշներ, որոնց շնորհիվ հասել ես այն ամենին, ինչ հիմա ունես  պատասխանատվություն, կամքի ուժ, աշխատասիրություն, օբյեկտիվություն: PR-ով զբաղվելու համար միայն ցանկությունը բավարար չէ, պետք է հասկանալ արդյոք այդ գործունեության ոլորտը համապատասխանում է քո անձնական որակներին, թե ոչ:  PR մասնագետն աշխատում է շաբաթը 8 օր, օրը՝ 25 ժամ. պետք է պատրաստ լինել դրան: Հիշել, որ  գործ ունես հեղինակության, հասարակական ընկալումների և  տեղեկատվական հոսքերի կառավարման հետ և ցանկացած  իրավիճակում պետք է  գործել զգույշ և  պրոֆեսիոնալ՝ պահպանելով   բոլոր  կողմերի շահերը և  էթիկական նորմերը:

Եվ այնուամենայնիվ  անհնարին ոչինչ չկա:

Ուսանողներս ինձ մոտիվացնում են:

Ես հիմա արդեն ունեմ ճանապարհ և գնում եմ հստակ քայլերով:

Կուզեի ինձ հարցնեին Չկա հարց, որին սպասում եմ և չեմ լսել:

Ես հիմա այլևս դժվարանում եմ շարունակել միտքը, երևի թե դա պայմանավորված է, որ կտրուկ չեմ դատողություններումս:

Եվ այդուհանդերձ կյանքը պետք է վայելել:

Ես Մարիամ Սաֆարյանն եմ` իմ բոլոր սոցիալական դերերով:

 

Հարցազրույցը՝ Արմինե Գասպարյանի

4-րդ կուրս

Կիսվել