«ԳԵՂԵՑԻԿԸ ՉԷ՛, ՈՐ ԿՓՐԿԻ ԱՇԽԱՐՀԸ, ԱՅԼ՝ ՍԵՐԸ». ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«ԳԵՂԵՑԻԿԸ ՉԷ՛, ՈՐ ԿՓՐԿԻ ԱՇԽԱՐՀԸ, ԱՅԼ՝ ՍԵՐԸ». ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

2617

Ես այս պահին Նարինե Գրիգորյանն եմ։ Բայց նաև լինում եմ ջրի կաթիլ, նաև ձի, նաև շուն, նաև Ելենա Անդրեևնա, ու հենց այդ բազմագունության շնորհիվ փորձում եմ ճանաչել աշխարհը։

Հիշում եմ, որ փոքր ժամանակ ուզում էի դերասանուհի դառնալ և մեծ ժամանակ տեսնում եմ, որ դարձել եմ։

Ժպտում եմ դե, որովհետև միանգամից հեշտացնում է կյանքի հանդեպ հայացքը և դիմացինի սրտաբաց լինելը։ Ու բացի այդ, որովհետև չեմ կարողանում չժպտալ, որովհետև տխրելու բան չկա, ինչքան էլ դժվար է (ժպտում է) :

Մուսան շատ չարաճճի է, գալիս է, երբ գուցե դու այլևս չես ուզում վարակվել ու գործ սկսել, բայց քանի որ մուսան թևեր է տվել, չես կարողանում չանել։ Եթե մուսան վերջանա, աշխարհի ամենադժբախտը կդառնաս։

Աղջիկս իմ երջանկությունն է (ժպտում է), իմ շարունակությունը։ Հիմա եմ հասկանում ծնողի երջանկությունը երեխայի հետ կապված։

Դերասանը պետք է անընդհա՛տ, անընդհա՛տ ինքն իր վրա աշխատի, զարգանա, որպեսզի ամեն օր հետաքրքիր լինի և ամեն օր, առաջին հերթին ինքն իրեն ու հետո հանդիսատեսին ապացուցի, որ արժանի է բեմում գտնվել։

Բեմում ես անսահման երջանիկ եմ։ Անսահման երջանիկ եմ, որ ընտրել եմ հենց այս մասնագիտությունը և մեկ-մեկ զարմանում եմ՝ ոնց են ուրիշ մարդիկ ուրիշ գործով զբաղվում։

Սիրում եմ, որովհետև աշխարհի ստեղծման հիմքում է դրված սերը։ Ամեն ինչն է, որ սիրով նորոգվում է, ստեղծվում, արարվում։

Ամուսինս միշտ ասում է՝  (ծիծաղում է) շատ տաղանդավոր կնոջ հետ եմ ամուսնացել և ոչինչ, որ դու ճաշ եփել չես կարողանում։

Ինձ խոհանոցից վռնդում է և ասում՝ գնա դու քո գործով զբաղվի, սա վատ ես անում։

Մենքմենք՝ ընտանիքն է, մենք՝ հայրենիքն է, մենք՝ աշխարհն է, և մենք միայն սիրով պիտի ապրենք։

Իմ գույնը քամելիոնի պես փոխվում է, նայած՝ որ մարդու հետ եմ։ Ծիածանի բոլոր գույները ներառում է մարդն իր մեջ, և մարդ կա, որի հետ արտացոլվում ես նարնջագույն, մարդ կա՝ կապույտ, մանուշակագույն, սև։ Բայց քեզ թվում է, թե մի գույն ես։

Կուզեի ապրել…  մի հասարակությունում, որը գոհ է այն վայրից, որտեղ ապրում է։ Գիտեք, իրականում ապրելակերպի երջանկությունը գալիս է ներքին երջանկությունից. կուզեի բոլորս այդ զգացողությամբ ապրեինք մեր հայրենիքում։

Վախենում եմ կանգառից, որ մի օր հանկարծ դուրս կընկնեմ զարգացումից, էլ հետաքրքիր չեմ լինի. իսկապես վախենում եմ։

Գեղեցիկը  չէ, որ կփրկի աշխարհը, այլ սերը։

Խաղը էդտեղից գալիս է աշխարհի ճանաչողությունը, ոնց երեխայի մոտ։ Եվ մեր մասնագիտությունը հաճախ անվանում եմ մանկությունը չկորցրած մարդկանց մասնագիտություն, դեռ շարունակ ուզում ենք խաղալ։

Ես մի տարօրինակ գիծ ունեմ կարողանում եմ տեսնել ինձ տարօրինակ իրավիճակում։ Ես շփվում եմ մարդու հետ ու գիտակցում, որ այդ պահին ինձ տարօրինակ աչքերով է նայում։ Մի օրինակ՝ քաղաքային տրանսպորտ նստելիս հնարավոր է բարևեմ։ Ես հասկանում եմ, որ պիտի զգոն լինեմ, լուրջ. նամանավանդ ուսանողներիս մոտ, բայց տարօրինակն այն է, որ չի ստացվում ինքս ինձ դավաճանել։

Ամեն օր պետք է արժանանաս կողակցիդ սիրուն, այսինքն՝ ամեն օր նորոգե՛ս սերը, նորոգե՛ս քեզ ներքուստ, սպանե՛ս վախը, ստրկամտությունը: Ամե՛ն օր, որովհետև մի օր կարող է քեզ կուլ տալ ու տանել։

Վերջում ուզում եմ ասել որ ամեն վերջ իր սկիզբն ունի և հենց մտածում ենք, որ ամեն ինչ վերջացած է, խորը շունչ ենք քաշում ու նորից ծնվում։

 

Օֆելյա Մարգարյան

4-րդ կուրս

Կիսվել