«ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՎՈՐՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ». ԻՐԻՆԱ ՂԱՐՍԼՅԱՆ

«ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՎՈՐՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ». ԻՐԻՆԱ ՂԱՐՍԼՅԱՆ

1992

«Երաժշտությունը միավորում է մարդկանց՝ դարձնելով մեկ ամբողջություն»։ Մանկուց Իրինա Ղարսլյանը մեծացել է՝ այս նախադասությունը անընդմեջ լսելով։ Միգուցե, այս խոսքերը, որոնք անընդհատ հնչում էին իր հոր բերանից, մոտիվացիա դարձան նրա համար, որ ընտրի երաժշտության ուղին, ինչպես հայրը, քույրը, եղբայրը։

Իրինան ծնվել է, ինչպես ինքն է ասում, «Երգից ծնվածներ»-ի ընտանիքում։ Վաղ տարիքից իր երաժտական քայլերը փորձել է անել իր հոր` Պետյայի օգնությամբ։ Ոչ մի օրը չի պատկերացնում առանց երաժշտության։ Կարծում է, որ դրա մեջ կա իր ընտանիքի «մեղքի բաժինը»։ «Մեր տանը միշտ հնչում էր երաժտությունը,եթե մի օր ես չլսեի դաշնամուրի ելևէջների ձայնը, ուրեմն տունը տուն չէր» (ժպտում է)։

Ավարտելով Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի դաշնամուր և խմբավարություն բաժինը, Իրինան վերադարձել է Ջավախք և իր հետագա մասնագիտական գործունեությունը ծավալել այնտեղ։ Առավոտները թարմ սուրճ ու հանգիստ երաժտություն․ահա այս ամենը բավական է, որ նա իր օրը սկսի բարձր տրամադրությամբ։ Դաշնակահար, խմբավար, վոկալիստ։ Կարծես թե բավական է, բայց ոչ, երբ թվարկում էի վերջինիս մասնագիտությունները չմոռանալու համար, Իրինան մի տեսակ հարցական հայացքով նայելով ինձ ասաց․«Բա շվի՞ն, բա իմ եկեղեցի՞ն, բա կիրակնօրյա դպրո՞ցս»։

Շաբաթվա աշխատանքային օրերը անցկացնում է Երաժտական դպրոցում։ Ինչպես ինքն է ասում` «Երեխեքս երաժտության պակաս ունեն և անհրաժեշտ է անհապաղ լրացնել այն»։ Նրա լսարանում ենք, Բաբաջանյանի նոկտյուռից մեկն է, որը նվագում է փոքրիկ աղջնակը, իսկ ուսուցչուհին՝ Իրինան, այդ ժամանակ խորասուզված հետևում է  աշակերտուհու  մատներին՝ տեղ-տեղ կանգնեցնելով ուղղում է սխալները և այս ամենի հետ մեկտեղ չի մոռանում իմ ներկայության մասին։ Ինձ էլ է փորձում ինչ որ բան սովորեցնել ՝ ասելով․«Տես այստեղ սխալ նոտա սեղմեց ու ամբողջ ստեղծագործության ռիթմը խախտվեց»։

Նկատեցի՝ երաժտագետի սենյակում, ինչպես նաև դպրոցի միջանցում, ակնարկիս հերոսուհու նկարներից կաին կախված։ Սակայն յուրաքանչյուրում Իրինան կարծես տարբեր դերեր խաղար: Մի նկարի մեջ նա դաշնամուր էր նվագում, իսկ մի փոքրիկ երեխա երգում էր, մեկ այլ նկարում մի ամբողջական երգչախումբ էր կանգնած, որոնց ղեկավարում էր հենց ինքը։ Ի դեպ, երգչախմբի մասին․ հաջորդ ժամը հենց խմբային պարապունքներն էին։ Դպրոցի դահլիճում, ուր հավաքվել էին երեխաները, ականջիս հասավ հետևյալ արտահայտությունը․«Այսօր տիկին Իրինան մեզ սովորեցնելու է 2 ձայնով երգել»։ Երաժշտական դպրոցի պարծանքը հենց երգչախումբն է։ Իրինան և աշակերտները հպարտությամբ են շեշտում, որ նման երգչախումբ Սամցխե-Ջավախեթիում այլևս չենք հանդիպի։ Հետաքրքրվեցի` արդյո՞ք դժվար չէ նման մեծ քանակությամբ երեխաների հետ աշախատել, համեստորեն ժպտաց, այնուհետև պատասխանեց․«Եթե խումբն ու խմբավարը կարողանում են իրար հասկանալ, ապա լավ աշխատանքը ապահովված է»։

Կիրակի է։ Իրինան էլ եկեղեցում է։ Այստեղ նա խմբավար է և միաժամանակ դաշնակահար։ Սակայն եկեղեցում Իրինան ուրիշ է։ Սպիտակ գլխաշորով ու խաղաղ։ Հայր մերն է նվագում։ Ակնհայտ է՝  նա ապրում է այս երաժշտությամբ։ Սուրբ Սարգիս եկեղեցին շատ հոգևորականներ է տեսել, բայց ոչ շատ եկեղցական երգահաններ։ Իրինան ինչ իրեն հիշում է, այդ եկեղեցում է։ Մի ժամանակ Սուրբ Սարգիսը գտնվում էր շատ անմխիթար վիճակոմ, սակայն դա չէր խանգարում նրան, այլ հակառակը ուժ էր տալիս։ Ամեն կիրակի եկեղեցու հնացած պատերը թարմանում էին հոգևոր շարականների ձայնից։

2 ժամ անընդմեջ պատարագը, ինչպես ինքն է ասում, ոչ թե հոգնեցնում է, այլ հանգստացնում։ «Ոչ մի բանի հետ չեմ փոխի, շատ բան է տալիս»։

Եկեղեցուն հաջորդում են կիրակնորյա դպրոցը և այսպես շարունակ: Թվում է, թե մարդը կհոգնի այսքան գերծանրաբեռնվածությունից։ Երաժշտագետի համար հատկապես ամենահաճելին համերգների նախապատրաստական փորձերն են։ Թե ինչու՞ է այդպես՝ պատասխանում է․«Այդ ժամանակ որսում եմ ամեն մի ակնթարթը։ Մի մոռացեք` փորձերը միշտ չէ, որ անթերի են անցնում, ահա սա է հաճելին։ Երբ չկան ֆալշ նոտաներ, համը կորում է»:

Իրինա Ղարսլյանը համարվում է այն եզակիներից, ում առիիթ է ընձեռվել 2009 թվականին ներկա գտնվել Վրաստանի նախագահական նստավայրի բացմանը՝ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրավերով։ Մինչև օրս պահում է այդ օրվա նկարները։ Ասում է, որ դա իր և իր երեխաների համատեղ աշխատանքի ամենաբարձր գնահատականն էր։ «Ելույթ ունենալ Նախագահի մոտ իր առջև կանգնած, իհարկե հպարտություն է»։ Նշեց, որ իր սաներով միակն էր, ով այնտեղ գտնվում էր բազմաթիվ հայտնի և արդեն կայացած երգչախմբերի հետ։

Իրինան ամուսնացած է։ Նրա ասելով ՝ իր առաքելությունը ամուսնություից հետո ամենևին էլ չփոխվեց․ «Ամուսինս արվեստագետ է, իսկ երեխաներիս մասին բավ է ինչ որ բան ասել»։

Եվ այպես ամեն օր, նա կրկին կբացի իր աչքերը, կխմի իր սուրճը և մոտիվացնող երաժտութան ներքո կսկսի իր երաժտական առօրյան։

 

Կատարինե Ղարսլյան

4-րդ կուրս

Կիսվել