«ԶԲԱՂՎԻՐ ԱՅՆ ԱՄԵՆՈՎ, ԻՆՉԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՍ ՔՈ ՀՈԲԲԻՆ, ԵՎ ՕՐԵՐԻՑ ՄԻ ՕՐ...

«ԶԲԱՂՎԻՐ ԱՅՆ ԱՄԵՆՈՎ, ԻՆՉԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՍ ՔՈ ՀՈԲԲԻՆ, ԵՎ ՕՐԵՐԻՑ ՄԻ ՕՐ ԱՅՆ ՔԵԶ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԲԵՐԻ». ՄԵՐԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

1475

-Կպատմես՝ ինչպե՞ս հատնվեցիր Չինաստանում:

Երևանում Կոնֆուցիոսի անվան ինստիտուտում հաճախում էի չինարենի դասերի, բայց նպատակ չունեի չինարենը դարձնել իմ հիմնական մասնագիտությունը:  Առաջին անգամ հայտնվեցի Չինաստանում, երբ Կոնֆուցիոսի ինստիտուտի կողմից կազմակերպվեց «ամառային ճամբար» ծրագիրը: Սիրեցի Չինաստանը, բայց ցանկություն չունեի լքել Հայաստանը և ուսումս շարունակել արտերկրում: Երևանում կազմակերպվեց «Չինական կամուրջ» մրցույթը, որին մասնակցելով էլ ավելի խորացրի գիտելիքներս Չինաստանի, լեզվի մասին, ստացա «լավագույն խոսք» մրցանակը, որոշ ժամանակ անց էլ անսպասելի առաջարկ ստացա Կոնֆուցիոսի ինստիտուտի կողմից ուսումս շարունակել հենց Չինաստանում:

-Չինաստանում ուսումդ շարունակելու որոշումը դժվարությունների հանգեցրե՞ց:

Որոշումն ընդունելն այնքան էլ բարդ չէր, քանի որ ծնողներս վստահ էին, որ, տիրապետելով չինարենի, մեծ հեռանկարներ կբացվեն իմ առաջ:

-Գիտենք, որ բացի սովորելուց նաև դասավանդում ես Չինաստանում: Կպատմե՞ս դրա մասին:

Սիրում եմ երեխաների հետ աշխատել: Վստահ եմ՝ իրենք էլ ինձ են սիրում: Չինաստանում ուսմանս  հետ համատեղ դասավանդում եմ անգլերեն լեզվի կենտրոնում: Մեծ բավականություն եմ ստանում նրանց հետ աշխատելիս, ովքեր էլ հենց իմ ոգեշնչման աղբյուր են հանդիսանում:

-Մերի, արդեն երկար տարիներ է՝ ինչ սովորում ես այդտեղ: Կնշես՝ կրթական համակարգերի տարբերությունները և առանձնահատկությունները:

Կրթական համակարգերը Չինաստանում և Հայաստանում զգալիորեն տարբեր են: Հատկապես շատ եմ կարևորում օտար լեզվի դասավանդման պրոցեսսը: Դասախոսների աշխատանքը, իսկապես, շատ բարդ է, քանի որ մեկ լսարանում հավաքված են աշխարհի տարբեր երկրներից ժամանած տարբեր տարիքի ուսանողներ և նրանք անում են ամեն հնարավորն ու անհնարը, որ լեզվի մատուցումը հասանելի լինի բոլորիս: Ավելի ցածր կուրսերում անգամ դա արվում է խաղերի միջոցով: Իրենք կարևորում են ուսանողին մոտիվացնելը և դրա համար փոքիկ, բայց հաճելի մեթոդներ են կիրառում, այդ թվում նաև քաղցրավենիք կամ սիմվոլիկ նվեր տալու տեսքով:

– Քո հաջողության գաղտնիքը…

Զբաղվիր միշտ այն ամենով, ինչը համարում ես քո հոբբին և օրերից մի օր այն քեզ հաջողություն կբերի:

– Ի՞նչ խորհուրդ կտաս այն ուսանողներին, ովքեր երկմտում են գալ Չինաստա՞ն թե՞ ուսումը ավարտել Հայաստանում:

Միջավայրն, անխոս, շատ է նպաստում լեզվի զարգացմանն ու կատարելագործմանը: Եթե ուսանողը սիրում է արևելյան մշակույթը, ցանկանում է տիրապետել չինարենի, ապա պետք չէ վախենալ խոչընդոտներից և խուսափել քայլեր անելուց, որը ապագան է կառուցում: Իմ կարծիքով խիզախությունը միշտ մեկ քայլ առաջ է տանում մարդուն դեպի իր նպատակը:

 

Հարցազրույցը` Ռիմա Համաբարձումյանի

4-րդ կուրս

Կիսվել