«ՖՐԱՆԿԼԻՆԸ, ՌԻՉԱՐԴԸ ԵՎ ՖՐԱՆՑԻՍԿՈՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ ՇԱՏ ԵՆ ՀԱՎԱՆԵԼ, ԱՎԵԼԻՆ՝ ՀԱՐՍՆԱՑՈՒՆԵՐ ԵՆ...

«ՖՐԱՆԿԼԻՆԸ, ՌԻՉԱՐԴԸ ԵՎ ՖՐԱՆՑԻՍԿՈՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ ՇԱՏ ԵՆ ՀԱՎԱՆԵԼ, ԱՎԵԼԻՆ՝ ՀԱՐՍՆԱՑՈՒՆԵՐ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ». ՍՈՒՍԱՆՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ

1126

Մեր քաղաքին նոր գույն, շունչ ու համուհոտ են հաղորդում շրջիկ երաժիշտները, ովքեր ջանք չեն խնայում իրենց երաժշտությամբ ակտիվացնելու երիտասարդներին և ոչ միայն:

Ամեն քայլափոխի կարելի է հանդիպել նրանց: Ոմանք այդ քայլին են դիմում կարիքից դրդված, ոմանք էլ պարզապես տրամադրություն են ստեղծում և փոխանցում այն: Երևանում բազմաթիվ են շրջիկ երաժիշտներն ու նվագախմբերը: Նրանց մեջ աչքի են ընկնում իրենց տարազներով ու յուրօրինակ երաժշտությամբ երեք երաժիշտները՝ Ֆրանկլինը, Ռիչարդը և Ֆրանցիսկոսը:

Նրանց կերպարների, ծավալած գործունեության, Հայաստանում հայտնվելու, երաժշտության յուրօրինակության և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել ենք խմբի մենեջեր Սուսաննա Առաքելյանի հետ, ով նույնպես ակտիվ պարում էր երաժշտության ներքո և իր շուրջը համախմբում մեր համաքաղաքացիներին՝ այդկերպ կտրելով նրանց իրենց առօրյա հոգսերից և ներգրավելով պարի մեջ:

-Սուսաննա, շրջիկ երաժիշտների  գաղափարը որտեղի՞ց է ծագել:

Առաջին շրջիկ երաժիշտները եղել են Պերուից ու Էկվադորից խառը երաժիշտների խումբ է եղել և իրենք են էսպես ասած համարվում շրջիկ երաժիշտների սկզբնաղբյուրը: Իսկ կոնկրետ իրենց խումբը մի քանի ամիս է՝ միավորվել է, առաջ առանձին էին հանդես գալիս:

-Ինչպե՞ս ստացվեց նրանց հետ քո համագործակցությունը:

Պարզապես եղավ առաջարկը, ես էլ ընդունեցի, քանի որ լեզվին տիրապետում էի:

-Ինչու՞ հենց Հայաստան: Ինչքա՞ն ժամանակ է արդեն, որ իրենք այստեղ են:

Ընդհանրապես մենք տարբեր երկրներով ենք շրջում ու ներկայացնում իրենց մշակույթը: Այս անգամ էլ ստացվեց այնպես, որ կանգառը եղավ Հայաստանը, երևի, ես այստեղից եմ դրա համար (ծիծաղում է): Արդեն յոթ ամիս է՝ մեր խումբը իր երաժշտությամբ հանդես է գալիս այստեղ:

-Մի փոքր կպատմե՞ս հայերից, Հայաստանից ստացած նրանց տպավորությունների մասին: Ի՞նչն է հատկապես գերել նրանց:

Վաաայ, անչափ են հավանում մեր երկիրը: Դա պայմանավորված է նրանով, որ լիքը  նմանություններ են գտնում իրենց բնակիչների ու մեր համաքաղաքացիների միջև: Ասում են՝ մենք իրենց նման սրտաբաց, անկեղծ, անմիջական, ջերմ ենք, քան օրինակ Եվրոպայում կամ Ռուսաստանում:

– Ի՞նչ բնույթ է կրում իրենց ծավալած գործունեությունը:

Սա զուտ աշխատանք ենք դիտարկում, որից մենք ստանում ենք եկամուտ, որը, եթե լինեմ անկեղծ շատ արդարացնում է իրեն: Նաև մեծ գովազդ է մեզ համար, որից էլ ստանում ենք բազմաթիվ հրավերներ տարբեր երկրներ:

-Ո՞ր երկրներում եք հասցրել լինել:

Հնդկաստանում ենք եղել, Թուրքիայում, Վրաստան, Ռուսաստանն իր բոլոր քաղաքներով, Եվրոպա, հիմա էլ Հայաստան:

-Որքան ժամանակ եք պատրաստվում մնալ Հայաստանում:

Մինչ ամսվա վերջ դեռևս մարդիկ հնարավորություն կունենան վայելել իրենց կատարումները:

-Կա՞ն երկրներ, որոնք  ցուցակում կան, բայց դեռ չեք եղել: Ի՞նչ հեռանկարներ ունեք:

Իրանում ունենք բազում հրավերներ, որ դեռ պիտի այցելենք ու համերգներով հանդես գանք, իսկ ահա ամառվա ամիսներին՝ հունիս, հուլիս, օգոստոս, կանցկացնենք Ռուսաստանում: Առջևում ունենք նպատակ Ասիան գրավելու (ծիծաղում է):

-Հայաստանում երբևէ եղել են դեպքեր, որ ինչ-որ առիթների հրավեր ստանաք: Օրինակ ծնունդ, կնունք, հարսանիք:

Այո, շաաատ են եղել դեպքեր: Առաջին անգամ, երբ հարսանիքի հրավեր ստացանք, ես ապշել էի, որ մենք՝ հայերս, որ սովոր ենք պարել Սպիտակցի Հայկոյի երգերի տակ, հանկարծ որոշում են նման երաժշտություններ ընդգրկել ցանկ: Շատ էին հավանել, բայց ես արդեն հարսանիքի ավարտին նոր գիտակցել եմ, որ դա, իրոք, իրականություն էր ու մեր վարքերն ու բարքերը, մեր ադաթներով հարսանիքներում նման ոճը հավանում են: Շատ տպավորված էի իսկապես: Հետո արդեն, որ հրավերներ ունեցանք տարբեր միջոցառումների լրիվ սովորական էի արձագանքում, որովհետև դրանից այն կողմ էլ ինձ ոչինչ չէր զարմացնի:

-Կներկայացնե՞ս նրանց կերպարները: Ի՞նչ խորհուրդ են պարունակում:

Իրենց կերպարներն ունեն նշանակություն և խորհուրդ: Իրենք ներկայացնում են ու հանդես են գալիս իրենց տարազներով, որոնք ամեն մեկը ինչ-որ դիրք է նշանակում:Նախ եկեք ծանոթացնեմ: Առաջինը, ով իր կերպարով այսպես ասած իրենց գլխավորն է՝ Ֆրանկլինը, մեջտեղինը իրենց որսորդն է՝ Ռիչարդը, ով կարողանում է շատ վաստակել, իսկ երրորդը մեր սովորական քաղաքացու կերպարով է հանդես գալիս:

-Երաժիշտների հետ կապված հետաքրքիր պատմություններ ունե՞ս, որ կցանկանաս կիսվել մեր ընթերցողների հետ:

Պատմություն որպես էդպիսին կդժվարանամ հիշել, բայց հետաքրքիրն այն է, որ խմբի բոլոր տղաներն էլ, մասնավորապես Ֆրանկլինը, ով արդեն երկրորդ անգամն է Հայաստանում և հասցրել է սիրել մեր հայ աղջիկներին,  ասում է ու վստահեցնում, որ մեր աղջիկներն ամենագեղեցիկն են, ավելին՝ փնտրում են հարսնացուներ հենց Հայաստանից:

 

Շուշան Սահակյանց

4-րդ կուրս

Կիսվել