ՍԵՎԻԼԻԱ-ԲԱՎԱՐԻԱ ՄՅՈՒՆԽԵՆ. «ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄՍԱՂԱՑՆ» ԸՆԴԴԵՄ «ԱՊՍՏԱՄԲ ԱՆԴԱԼՈՒԶՑԻՆԵՐԻ»

ՍԵՎԻԼԻԱ-ԲԱՎԱՐԻԱ ՄՅՈՒՆԽԵՆ. «ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄՍԱՂԱՑՆ» ԸՆԴԴԵՄ «ԱՊՍՏԱՄԲ ԱՆԴԱԼՈՒԶՑԻՆԵՐԻ»

1420

Չ/Լ , 1/4-րդ եզրափակիչ «Սեվիլիա»-«Բավարիա». խաղ, որը շատերը համարում են ուղղակի մարզում մյունխենցիների համար, խաղ, որի ինտրիգը շատերը համարում են մեռած դեռ մինչև հանդիպման մեկնարկը:

Իհարկե բավարացիները համարվում են դիմակայության գլխավոր  ֆավորիտը, բայց Իսպանիան նեկայացնող համառ «Սեվիլիան» առանց պայքարի չի զիջի իր տեղը  «Բավարիային»:

«Սեվիլիայից» խաղին չի կարողանա մասնակցել թիմի հենակետային Էվեր Բանեգան, ինչը անդալուզցիների համար շատ լուրջ կորուստ է, իսկ ահա «Բավարիայի» մոտ ամեն բան սվորական է, արդեն երկար ժամանակ բացակայում են Մանուել Նոյերը և Կինգսլի Կոմանը:

Հավանական կազմեր.

«Սևիլիա»` Ռիկո, Մերկադո, Լանգլե, Կյայեր, Էսկուդերո, Նզոնզի, Պիսարո, Սարաբիա, Վասկես, Կորեա, Մուրիել:

«Բավարիա»` Ուլրեյխ, Կիմիխ, Բոատենգ, Հումելս, Ալաբա, Մարտինես, Ռոբեն, Մյուլեր, Ռոդրիգես, Ռիբերի, Լևանդովսկի:

Դե ինչ, սա ֆուտբոլ է, իսկ ֆուտբոլում անակնկալներ շատ են լինում, սպասենք և կտեսնենք արդյունքը:

Հանդիպումը կվարի իտալական մրցավարական անձնակազմը` Դանիելե Օրսատոյի գլխավորությամբ:

Խաղի մեկնարկը` 22:45

 

Էդմոն Մարտիրոսյան

1-ին կուրս

Կիսվել