ԴԱՋՎԱԾՔՆԵՐԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԵՍԱԿ ԵՆ, ԹԵ՞ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼՈՒ ՄԻՋՈՑ

ԴԱՋՎԱԾՔՆԵՐԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԵՍԱԿ ԵՆ, ԹԵ՞ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼՈՒ ՄԻՋՈՑ

1703

Դաջվածքի մշակույթը, ինչպես ցույց է տվել ազգագրական հետազոտությունները, հատուկ են աշխարհի համարյա թե բոլոր ժողովուրդներին: Ի սկզբանե մարդաբանները, փորձելով բացատրել դաջվածքի մշակույթի ծագման հիմքերը, առաջնային նշանակություն էին տալիս պատկերների դեկորատիվ էությանը։ Այսօր պատկերը այլ է, դաջվածքներ անում են բոլորը, անկախ տարիքից, սեռից, կրոնական պատկանելությունից: Ո՞ր դաջվածքներն են առավել նորաձև և ինչու են մարդիկ նկարազարդում իրենց մարմինը  խոսեցինք տատու նկարիչ Գագիկ Մկրտչյանի հետ:

Ամեն մարդ անում է տարբեր նպատակով դա հաստատ, ինչի համար օրինակ մեկը հագնում է վարդագույն շոր, այսինքն ամեն մարդ ընտրում է իր ոճը ինչ-որ բանի համար, տարբերվելու, փոփոխության, ինչ-որ որոշման համար կամ իրադարձության հետ կապված: Լինում են դեպքեր, երբ անում են հատուկ մեկին ցույց տալու համար, նաև անում են մասնագիտությունից ելնելով, օրինակ՝ եթե երաժիշտ է, դաջում է նոտա, դա իր սիմվոլն է համարում:

Գաղտնիք չէ, որ եկեղեցին դեմ է այս ամենին և Տեր Եսայի քահանա Արթենյանը իր խոսքում նշեց. «Աստվածաշնչում հստակ ասվում է, որ մարդու վրա չպետք է լինեն կտրվածքներ ու դաջվածքներ, սա նորաձևություն չէ և այն գալիս է հեթանոսական ժամանակներից: Աստծո ստեղծածը, մարդը չի կարող գեղեցկացնել, մարդու և՛ բարի, և՛ չար արարքները անդրադառնում են ոչ միայն մարդու հոգուն, այլ նաև մարդու մարմնին: Խաչը կապ չունի ոչ մի դաջվածքի հետ, քրիստոնեությունը այն հստակ արգելում է»:

Գագիկ Մկրտչյանը իր խոսքում հավելեց. «Ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչպես տնօրինի իր կյանքը և եթե նա հստակ որոշմամբ հասել է այստեղ և ուզում է այդ քայլը կատարի, դա իր գործն է: Նշեմ, որ այդքան կարևոր չէ դաջվածքը, ինչքան որ դրա խնամքը: Պետք է հետևել այն ամենին, ինչը ասել է մասնագետը: Այստեղ կա նաև այն խնդիրը, թե ինչքանով էր այդ մարդը մասնագետ: Հստակ քայլեր կան, որ չպետք է արվեն օրինակ՝ լողավազան մտնել, քանի որ քլորը շատ վնասակար կարող է անդրադառնալ, պետք է փոշուց ու կեղտից հեռու պահել, չքորեն ու մաքուր հագուստ հագնեն դաջվածքի վրայից: Վերքը հիմնականում լավանում է մեկ շաբաթվա ընթացքում, չնայած այս ամենին օրգանիզմից էլ է շատ բան կախված: Դաջվածք անելուց շատ կարևոր է թե ինչ գործիքով են անում ու ինչ նյութերով»:

Մաշկաբան Կարեն Վարդանյանին դիմում են դաջվածքի արդյունքում առաջացած ամենատարբեր խնդիրներով: Հիմնական պատճառները եղել են տեղային բնույթի ռեակցիաները, որոնք առաջացել են  ներկանյութերի նկատմամբ գերզգայունության հետևանքով. «Այս խնդիրները հավասարապես հանդիպում են և մշտական և ժամանակավոր դաջվածքների դեպքում: Այնպիսի խնդիր, ինչպիսին քաղցկեղն է, հնարավոր է առաջանա, բայց պետք է նշեմ, որ այդպիսի դեպքերի հավանականությունը շատ քիչ է: Չպետք է մոռանանք, որ  սա համարվում է նաև որոշակի սթրեսային իրավիճակ տվյալ օրգանիզմի և մասնավորապես մաշկի համար: Վերջին մի քանի ամիսների ընթացքում  բազմաթիվ դեպքեր ունեցել եմ: Ինձ թվում է դա պայմանավորված է նրանով, որ դաջվածքները հիմա բավականին մոդայիկ են համարվում հատկապես դեռահասների շրջանում»:

Կարենը, ով գիտի ինչ խնդիրների կարող է հանգեցնել դաջվածքը, չի վախենում դրանք ավելացնելուց. «Ինձ հետաքրքրում է այդ արվեստը, ես դրանց միջոցով ինքս իմ համար բացահայտվում եմ, նորմալ եմ նայում բոլոր այն մարդկանց, ովքեր անում են դաջվածքներ և լավ եմ վերաբերվում, բոլոր այն մարդկան, ովքեր մտածում են, որ սա հիմարություն է: Չեմ կարող ասել կսահմանափակվեմ այսքանով թե ոչ, ինձ համար հաճելի է այս ամենը»:

Ցանկացած մարդ ինքն է որոշումանել դաջվածքներ թե՞ ոչ, բայց լավ կլինի, որ բոլորը հետևեն այն պայմանների վիճակին, որտեղ անում են դաջվածքներ:

 

Գոհար Նալբանդյան

4-րդ կուրս

Կիսվել