GULF NEWS-Ը ԻՐ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐՈՒՄ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

GULF NEWS-Ը ԻՐ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐՈՒՄ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

1172

Արմենպրես լրատվական գործակալությունում այսօր տեղի ունեցավ Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն՝ Արմեն Ավակ Ավակյանի և «Global FDI reports» գործակալության հրատարակչության տնօրեն՝ Պաուլինա Գալարդոյի մամուլի ասուլիսը։

Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող, Միջին Արևելքի և Ծոցի երկրներում տարածվող անգլալեզու Gulf News օրաթերթը հատուկ թողարկում է նվիրել Հայաստանին՝ ներկայացնելով մեր երկրի ներդրումային առավելությունները։ Երկրի իմիջն ու գործարար միջավայրը բացահայտող հոդվածները տպագրության է պատրաստել «Global FDI reports» գործակալության Հրատարակչական տնօրեն Պաուլինա Գալարդոն։ «Գտնվելով Եվրոպայի և Ասիայի միջև մշակութային սահմանին, Հայաստանը միշտ բաց է եղել աշխարհի համար» խորագրի ներքո օրաթերթը ներկայացնում է առևտրային արտոնյալ ռեժիմները, Արաբական երկրների հետ փոխշահավետ հարաբերությունները, ինչպես նաև հզոր ներուժ ունեցող ոլորտները։

Մեզ հետ զրույցում Պաուլինա Գալարդոն ասաց. «Մենք կատարել ենք համակողմանի ներդրումային պրոֆիլի նկարագիրին վերաբերեղ թողարկում։ Ստեղծել ենք armenia.globalfdiqreports.com կայքը։ Այս կայքում դուք կտեսնեք Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցը, նաև անդրադարձ է արվել Հայաստանի և ԱՄԷ-ի միջև երկկողմ այցելեւթյուններին։ Անդրադարձել ենք երկրում տեղի ունեցող տեխնոլոգիական առաջընթացին։ Ինչ վերաբերում է քանակին, մենք հաշվարկում ենք ընթերցողների 250.000-ի շրջանառություն։ Շատ թերթերում մենք տեղադրել ենք գովազդներ Հայաստանի մասին։ Ես աշխատել եմ նմանատիպ և ավելի մեծ շուկաների հետ և պետք է ասեմ, որ նկատելի է Հայաստանի բիզնես առավելությունը։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց,ովքեր ներգրավված էին այս նախաձեռնեւթյան մեջ»։

Այն հարցին, թե ինչն էր իր համար բացահայտում Հայաստանում, նա ասաց. «Ամենամեծ բացահայտումը այն էր ինձ համար, որ Հայաստանն ունի զարմանահրաշ գեղեցկություն։ Ես ծնունդով Մեքսիկայից եմ և մեծ ընդհանրություններ եմ տեսնում Հայաստանի և Մեքսիկայի միջև։ Կարելի է ասել` ես տուն գտա իմ սեփական տնից դուրս»։

Իսկ այն հարցին, թե ինչ է իր հետ տանելու Հայաստանից,Պաուլինան պատասխանեց. «Մեկ ամիս է ինչ Հայաստանում եմ, շնորհակալ եմ ջերմ հյուրընկալության համար։ Ինձ հետ կտանեմ իմ կատարած աշխատանքից ստացած մեծ բավարարվածությունը»։

Իսկ վերջում Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը հավելեց. «Պաուլինայի կողմից սկսած այս նախաձեռնությունը մենք շատ կարևորեցինք։ Արաբական Ծոցի երկրների հետ քաղաքական հարաբերությունները մեծ զարգացում ապրեցին։ Այս երկրները մեզ համար առաջնային ներդրողներն և հիմա մենք զարգացնում ենք տնտեսական հարաբերությունները»։

 

Վարսիկ Սահրադյան

3-րդ կուրս

Կիսվել