Ո՞Վ Է ԾՆԵԼՈՒ ՏՂԱՆԵՐ

Ո՞Վ Է ԾՆԵԼՈՒ ՏՂԱՆԵՐ

1877

Ահա նշանակված վայրում ենք։ Արագ քայլելով մեզ է մոտենում Աննան (անունը փոխված է), որ արդեն հղիության իններորդ ամսում է, կողքին երեխաներն են՝ Մանեն, Տիգրանուհին, Հայկուհին,Ազատուհին, Արմենուհին։

Աննան ականջիս ասում է.

-Երջանիկ եմ, հպարտ եմ, վերջապես հանգիստ շունչ կքաշեմ։

«Տղա է, այս անգամ հաստատ տղա է ունենալու»,-մտածում եմ ես…

-Ճիշտ է, վեց անգամ մեղք եմ գործել (նկատի ունի պտղի սեռով պայմանավորած՝ հղիության արհեստական ընդհատուները), բայց, կներես, Աստվա՛ծ ջան, ճար չունեի, վերջապես տղա եմ ունենալու…

Համաձայն ՄԱԿ-ի  բնակչության հիմնադրամի կողմից կատարված   ուսումնասիրությունների՝ վաղ 1990-ականներից ի  վեր Հայաստանում շեղվել է նորածինների սեռային հարաբերակցությունը՝ 2012-ին կազմելով  114 տղա 100  աղջկա դիմաց։ Մինչդեռ բնական է համարվում 106 տղա 100 աղջկա դիմաց հարաբերակցությունը: Այս պատկերի ձևավորմանը հիմնականում նպաստում են սելեկտիվ աբորտները։

Իրավիճակը շտկելու համար 2015 թ.-ից  «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը», «Save the Children»  կազմակերպությունը, «Արմավիրի զարգացման կենտրոնը» և «Մարտունու կանանց խորհուրդը» միասին իրականացնում են  «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամաբ։

Իրավիճակն առավել մտահոգիչ է Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում։ Այստեղ արական սեռի նորածինների գերակշռությունը Չինաստանում արձանագրվածից էլ բարձր է. Չինաստանում 100 աղջկան բաժին է ընկնում 118 տղա, իսկ նշված երկու մարզերում ՝ 100 աղջկան 124 տղա։

Ծրագրում այս անգամ ընդգրկված էին Գեղարքունիքի և Արմավիրի գյուղական համայնքերը։ Կազմակերպվել են  սեմինարներ, որոնք  վարում էին վերապատրաստված մասնագետները։ Սեմինարներին մասնակցում էին համայնքների բնակիչները, բուժաշխատողները, ՏԻՄ-երի ներկայացուցիչներ։ Հանդիպումների ընթացքում մասնագետները ներկայացնում էին Հայաստանում  տիրող իրավիճակը, խոսում թվերով, պարզաբանում էին սելեկտիվ աբորտների անդառնալի  հետևանքները․ըստ հաշվարկների՝ մինչև 2060 թվականը Հայաստանում չի ծնվի 93000 աղջիկ, հետևաբար՝ նույնքան ծնող մայր։

Հանդիպումներն առավել արդյունավետ դարձնելու համար սեմինարի կազմակերպիչները հաճախ անցում էին կատարում հարց-պատասխան մեթոդին՝ հասկանալու համայնքներում  տղա երեխաներին գերապատվություն տալու և աղջիկ երեխաներով հղիություններն ընդհատելու պատճառները։ Ներկաները բերում էին  օրինակներ, ներկայացնում հավանական պատճառները, անում տարբեր դատողություններ։

Հանդիպումների վերջում կազմակեպվեցին նաև սելեկտիվ աբորտների վերաբերյալ ֆիլմերի դիտումներ։ Ֆիլմերը մեծ ազդեցություն թողեցին ներկաների վրա, քանի որ ցուցադրվում էին աղջիկ երեխայով հղիության ընդհատման իրական կադրեր, ներկայացնում էին մարդկային ճակատագրեր և կանանց հետագա կյանքը արհեստական ընդհատումից հետո։

Վերջում ներկաները քննարկեցին սեմինարիների արդյունքները մասնագետների հետ․բոլորը համոզված էին, որ նման հանդիպումները պետք է շարունական բնույթ ունենան։  Հատկանշական է, որ գրեթե բոլոր մասնակիցները, անգամ նրանք, որ կողմ էին  պտղի սեռով պայմանավորված արհեստական ընդհատումներին, փոխել էին իրենց կարծիքը և վստահ էին, որ իրավիճակը շտկել  է պետք։ Նրանք հույս հատնեցին, որ ուժերի գերլարմամբ կփորձեն փոխել իրավիճակն իրենց  համայնքներում։

Հանդիպման վերջում սեմինարիների կազմակերպիչների կողմից ներկաներին տրվեցին «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի թռուցիկները և մեկ հարց․ «Իսկ ո՞վ է ծնելու տղաներ»։

Մարիամ Մկրտչյան

2-րդ կուրս

Կիսվել