«ՍԱ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԱՅՆ ՄԱՍՆԻԿՆ Է, ՈՐ ՄԻ ՔԱՅԼ ՄԵԶ...

«ՍԱ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԱՅՆ ՄԱՍՆԻԿՆ Է, ՈՐ ՄԻ ՔԱՅԼ ՄԵԶ ՄՈՏԵՑՆՈՒՄ Է ՄԵՐ ԵՐԱԶԱՆՔԻՆ»

1148

Այսօր մեր զրուցակիցն է ազգությամբ հնդիկ Ռամիջ Ռազան, ով ուսման նպատակով բնակվում է Հայաստանում:

Ինչու՞  որոշեցիք սովորել  Հայաստանում:

-Ես  տեղյակ  չէի,  որ  կար  այսպիսի  երկիր, երբ ավարտեցի դպրոցս,  շատ էի ուզում դառնալ բժիշկ: Փորձում  էի  գտնել  երկիր, որտեղ  կարելի  էր ավելի մատչելի  շարունակել ուսումս։ Կային այդպիսի գործակալություններ, որոնք  տեղեկություններ  էին  տալիս  ուսումը  շարունակելու  տարբերակների մասին: Այս ամենին համընկավ  Հայաստանի Բժշկական համալսարանի փոխռեկտորի այցը մեր երկիր։ Նա եկել էր Հնդկաստան և առաջարկում էր պայմաններ ուսումը Երևանում շարունակելու համար։

Ինչպես՞  ընդունվեցիք  համալսարան:

– Երբ  ես  եկա  Հայաստան, 18 տարեկան էի։ Մեր  խումբը  200 հոգուց  էր  կազմված։ Բավականին շուտ ընտելացա, քանի  որ ծանոթ և հարազատ հնդիկներ  շատ  կային:

Սկզբում, երբ չէիք  տիրապետում լեզվին, ինչպե՞ս էիք  հաղորդկացվում:

-Մեզ շատ էին  օգնում այստեղ։ Երբ մենք տրանսպորտով ինչ-որ  տեղ էինք  գնում,   վարորդները ամեն կերպ փորձում էին հասկանալ, իսկ խանութներում ժեստերով  էինք  խոսում:

Ինչպե՞ս եք ապրում  ընտանիքից հեռու:

-Շատ դժվար է ընտանիքից հեռու ապրել։ Երբ ինչ-որ դժբախտություն է պատահում,  մենք ավելի շատ ենք տանջվում, քանի որ չենք կարող աջակցել մեր հարազատներին։  Տարին մի անգամ ենք  գնում, քանի որ կարոտը շատ է տանջում:

Արդյո՞ք որակյալ է ուսումը այստեղ, արդարանու՞մ են Ձեր սպասելիքները:

-Հայստանի և Հնդկաստանի միջև այս բնագավառում տարբերությունը շատ մեծ է։   Այստեղ հիմնականում տեսական գիտելիքներ են տալիս, իսկ  այնտեղ գլխավորը պրակտիկ ուսուցումն է, ինչը  ավելի  կարևոր  է:

Ինչպե՞ս եք նշում  ձեր տոները, երբ  Հայստանում եք:

-Կա «Երևանի հնդիկ ուսանողների միություն», որտեղ կազմակերպվում են  միջոցառումները և տոները: Այդտեղ են հավաքվում 500-ից 700 ուսանող, և միասին  նշում ենք:

Ինչո՞վ եք ազատ ժամանակ զբաղվում Հայստանում:

-Այստեղ հիմնականում  զբաղվում ենք սպորտով։ Մեկ-մեկ գնում ենք կինո։ Առանձնապես  շատ բան չենք  անում։ Հնդկաստանում զբաղմունքն  ավելի շատ է։

– Հայաստանը Ձեզ հարազատ դարձել է՞։

-Սիրում եմ Հայստանը, քանի որ այստեղ շատ խաղաղ և անվտանգ է։ Ճիշտ է,  ուսումը որակյալ  չէի  համարի, բայց լավ, թե վատ` սա մեր կյանքի այն մասնիկն է,  որ   մի  քայլ մեզ  մոտեցնում է մեր երազանքին։

 

Հարցազրույցը՝ Ադանա Բաբաջանյանի

4-րդ կուրս

Կիսվել