«ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՀՈՎԱՆԱՎՈՐԸ» ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՀՈՎԱՆԱՎՈՐԸ» ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

1878

«Մենք ենք մեր հովանավորը» սկզբունքով գործող «ՀայԱրվեստի Տուն, Գրական մեղեդիներ» գրական-երաժշտական կազմակերպությունը ստեղծվել է 2017թ.-ի մայիսի 10-ին` Մելսիդա Հակունցի ղեկավարությամբ։                                                                                                                 

Տիկին Հակունց, ինչպե՞ս ստեղծվեց «ՀայԱրվեստի Տուն Գրական Մեղեդիներ» կազմակերպությունը և ինչու՞։

-Այն սկիզբ է առել Գյումրիից։ 08.03.2016թ. Գյումրիի Ֆրունզիկ Մկրտչյանի անվան հուշատուն-թանգարանում մի խումբ գյումրեցի մտավորականներ հավաքվել էին և այդ օրը հիմնվեց գրական մեղեդիներ, գրական ակումբը`իմ ղեկավարությամբ։ Մեկ տարուց ավել գործունեություն ունենալուց հետո կարիք եղավ ունենալ սեփական կնիք, որպեսզի կազմակերպված գրական մրցույթների ժամանակ ոչ մի կազմակերպությունից չխնդրել պատվոգիր և շնորհակալագիր հանձնել։ Այդ ժամանակ ես ուսումնասիրում էի Հովհաննես Թումանյանի ստեղծած Հայ Արտունին։ Հետաքրքրվեցի և իմացա, որ նրա մահից հետո այն գոյություն է ունեցել մինչև 1930 թվականի վերջ` շնորհիվ Եղիշե Չարենցի։ Չարենցի մահից հետո ոչ ոք այն չի ղեկավարել։ Պետռեգիստացիայով Հայ Արվեստի Տուն կազմակերպությունը լուծարված չէ և չէր կարելի ստեղծել մի բան, որը ստեղծվել էր դեռևս 1921 թվականին։ Այնտեղ ինձ առաջարկեցին փոխել անունը, և ես Հայ Արվեստի Տուն անվանը ավելացրի Գրական մեղեդիներ անունը։

Հետաքրքիր է անունը, ինչու՞ հենց գրական երգիծական, դա կապ ունի ստեղծագործությունների հետ։

-Այն ունի գրական, երաժշտական երգիծական ուղղություն։ Ըստ Թումանյանի` Հայ Արվեստի տունը բաժանված է եղել չորս խմբի` գրական, երաժշտական, արվեստագիտական, թատրոն։ Մենք էլ էինք ուզում թատրոնն էլ ավելացնել, բայց չկարողացանք։ Առանց երգիծանքի չէր լինի, դե մենք գյումրեցի ենք առանց կատակի չենք կարող մեր կյանքը պատկերացնել։

-Դուք նշել եք, որ ընդունում եք մարդկանց ստեղծագործությունները, կա՞ որևէ պայման կամ սկզբունք, որով ընդունում եք դրանք, թե՞ բոլորը կարող են ուղարկել։

Եթե տվյալ անհատը ստեղծագործող է և չունի հնարավորություն ինքն իրեն դրսևորելու, չկան հովանավորներ նրա ստեղծագործությունների հետ ծանոթանալու, մենք նրան հրավիրում ենք մեր գրական հանդիպումներին և տրամադրում ժամանակ ինքն իրեն դրսևորելու։ Ընտրված է գրական խորհուրդ։ Մենք ստեղծագործությունը ուղարկում ենք խորհրդին, եթե հավանության է արժանանում, տպագրվում է, եթե ո`չ մենք հեղինակին հրավիրում ենք գրական հանդիպումներին և մասնագետները գրական խորհուրդներ են տալիս։

-Փորձե՞լ եք գտնել հովանավորներ։

-Առայժմ ոչ ոք չի հովանավորում մեր կազմակերպությունը։ Մենք որոշել ենք և ընդունել` «Մենք ենք մեր հովանավորը» սկզբունքը։ հավաքվելով 25 հեղինակ վճարում ենք 10000 դրամ և ստացվում է 250000 դրամ, որը բավական է համահեղինակային գիրք հրատարակելու համար։ Ամեն հեղինակի տրվում է 5 էջ, որից մեկը իր նկարի և գրական կենսագրության համար, իսկ մնացած 4 էջը ստեղծագործության համար։ Յուրաքանչյուրին տրվում է 4 գիրք, իսկ մնացածը տրվում է նվիրատվություն գրադարաններին։

-Առաջիկայում ի՞նչ գրքեր կան տպագրության։

-Տպարանում է «Գրական մեղեդիներ և ալմանախ», «Հայ  երգի դիցուհի` ֆլորա  Մարտիրոսյան-60», «Հավերժի բանաստեղծը Եղիշե Չարենց-120», երկրաշարժին նվիրված «Անմեղ զոհերին», «Բարեգութ սրտերին» գրքերը։

 

Սոֆյա Օհանյան

4-րդ կուրս

Կիսվել