ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ՍԹՐԵՍ

ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ՍԹՐԵՍ

1648

Նախաքննական սթրեսը ծանոթ է գրեթե բոլոր ուսանողներին: Քննություններն իրենց հետ բերում են որոշակի լարվածություն, նյարդային անհավասարակշիռ վիճակ,որը հանգեցնում է սթրեսի: Ինտենսիվ մտավոր աշխատանքի արդյունքում ուղեղը ծանրաբեռնվում է, խախտվում է հանգստի ռեժիմը:

Սթրեսն օրգանիզմի պատասխանն է այն էքստրեմալ իրավիճակներին, որոնք խախտում են մարդու էմոցիոնալ հանգստությունը:

ԵՊՄՀ – ի  3րդ կուրսի ուսանողուհի Սեդան քննաշրջանում միշտ սթրեսի  է ենթարկվում: Նա նշեց, որ մինչ այժմ չի կարողանում շրջանցել  սթրեսը քննաշրջանում.  «Ես փորձում եմ միշտ լավ պատրաստվել քննություններին, սկզբնական  շրջանում դա ստացվում էր, բայց բալիկիս ծնվելուց հետո ֆիզիկապես չեմ հասցնում, քանի որ երեխան մեկ տարեկան է և շատ ուշադրություն է պահանջում: Դա ավելի է շատացնում լարվածությունս քննաշրջանում»։

ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Մարինեն ևս շատ է լարվում քննություններին. «Ես փորձում եմ արարացնել ծնողներիս սպասլիքները, նրանք միշտ հարցնում են քննության գնահատականները, դա ինձ շատ է պարտավորեցնում: Նրանք ուրախանում են իմ բարձր գնահատականներից» :
Սթրեսը նաև ունի իր դրական կողմերը:

Ըստ հոգեբան Աննա Գևորգյանի ՝ սթրեսի ենթարկվում են հիմնականում առաջին կուրսեցիները, աստիճանաբար այն նվազում է ավելի բարձր կուրսերում:
Նա ուսանողներին խորհուրդ է տալիս քննություններին պատրաստվել նախապես. «Ուսանողների հիմնական մասը քննության նախորդ գիշերն են պատրաստվում, դա նպաստում է սթրեսի ավելացմանը, քանի որ խախտվում է քնի ռեժիմը և ուղեղը չի հանգստանում»: Նա նշեց նաև, որ քննություններ հանձնելիս մեծ դեր է խաղում մարդու անձնային հատկանիշները: Շատ ուսանողների մոտ գնահատականը ազդում է ինքնագնահատականի վրա:

 

Սոֆյա Օհանյան

4-րդ կուրս

Կիսվել