ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԻՑ ՄԻՆՉԵՎ ՆԿԱՐԻՉ

ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԻՑ ՄԻՆՉԵՎ ՆԿԱՐԻՉ

1654

 Գալուստ Դարբինյան՝ նկարիչ, ՀՀ Նկարիչների Միության անդամ:

 – Պարոʹն Դարբինյան, ե՞րբ ծնվեց սերը նկարչության հանդեպ:

– Երբ երկու տարեկան էի, եղբայրս իր գծանկարներն էր գյուղ ուղարկում ու դա ինձ համար տոն էր: 3-4 տարեկանից նկարել եմ, 5-րդ դասարանից սկսել եմ քարի վրա քանդակել` որոշելով, որ պետք է քանդակագործ դառնամ: Ընդունվել եմ ճարտարապետական, բայց երրորդ կուրսից որոշել եմ նկարիչ դառնալ:

 – Ի՞նչ թեմաներով եք սիրում նկարել:

– Ես սկսել եմ դիմանկարից, ընդհանրապես սիրում եմ երևակայության վրա հիմնված նկարչություն` աբստրակցիա, սիրում եմ նաև հոգևոր թեմաններով նկարել՝ մասնավորապես շատ եմ նկարում եկեղեցիների համար։

 –Եղե՞լ է այնպիսի դեպք, երբ նկարն ավարտելուց հետո չեք կարողացել բաժանվել դրանից:

-Ես աշխատում եմ ավարտված նկարների մասին չմտածել, չկենտրոնանալ, բայց կան նկարներ, որ ինձ մոտ պահպանվել են ու դրանց նայելով սկսել եմ ափսոսալ, մտածել եմ՝ ավելի լավ կլիներ այդ նկարն ինձ մոտ լիներ գումարի փոխարեն։

Ի՞նչ ցուցահանդեսների եք մասնակցել:

– Հայաստանի նկարիչների միության ցուցահանդեսներից բացի մասնակցել եմ նաև արտասահմանյան երկրներում` Լիբանան, ԱՄՆ, Իտալիա, Կանադա, Ռուսաստան և այլն: Ընդհանուր առմամբ այս պահին ինձ մոտ կա 5000-ից ոչ պակաս էսքիզ-գծանկար, 5000-ից ավելի յուղաներկ աշխատանքներ վաճառել եմ, կամ նվիրել` չհաշված ինձ մոտ եղած հազարավոր նկարները:

 –Ո՞ր գույներն եք սիրում:

-Ավելի շատ սիրում եմ աշնանային գույները, որովհետև շատ հարուստ են ու շատ ասելիք կա այդ գույներում։

Ի՞նչ է պետք նկարչին լավ նկար ստեղծելու համար:

-Առաջին հերթին մեծ սեր է պետք նկարելու նկատմամբ, ֆանտաստիկ աշխատասիրություն, վառ երևակայություն և պետք է ծանոթ լինի համաշխարհային գրականությանը:

 –Ի՞նչն է ձեզ ոգեշնչում:

-Դասական երաժշտությունը, անցյալի մեծ վարպետների ստեղծագործությունները, կյանքն ու առհասարակ մարդիկ։

 

Հարցազրույցը` Աննա Գյուլասարյանի

4-րդ կուրս

Կիսվել