«ԱՐՎԵՍՏԸ՝ ՈՐՊԵՍ ԱՐՏԱՀԱՅՏՉԱՄԻՋՈՑ». ԲԱՑՎԵՑ ՏՆՏԵՍԱԳԵՏ-ՆԿԱՐԻՉ ԱՐՏԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

«ԱՐՎԵՍՏԸ՝ ՈՐՊԵՍ ԱՐՏԱՀԱՅՏՉԱՄԻՋՈՑ». ԲԱՑՎԵՑ ՏՆՏԵՍԱԳԵՏ-ՆԿԱՐԻՉ ԱՐՏԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

1836

Նարեկացի արվեստի միությունում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ նկարիչ Արտակ Թորոսյանի «Արվեստը՝ որպես արտահայտչամիջոց» խորագրով  ցուցահանդեսը:

Մասնագիտությամբ տնտեսագետ է, նկարել սովորել է ինքնուրույն: Սա նրա  առաջին ցուցահանդեսն է: Ներկայացված է գրչով նկարված ավելի քան 20 կտավ: Արտակ Թորոսյանի կարծիքով գրիչով նկարելը դժվար է, բայց նրա գույներն ավելի հագեցած են, քան` մատիտինը: Յուրաքանչյուր նկարի ստեղծման համար նկարիչը ծախսում է  2-3 ամիս: Նկարներում արտացոլված են բնությունը, կենդանիները և մարդիկ: Բնորդուհիներ նա չունի, յուրաքանչյուր նկար ստեղծվել է իր երևակայության արդյունքում: Երբեմն նկարում է նաև սյորռեալիստական ոճով:

«Նկարելուն դրդում է գեղեցիկը նորովի ներկայացնելու ձգտումը: Իմ գործերում արտահայտում եմ դեպի ազատություն  տենչող բնությունը»,- պատասխանում է նկարիչը:

Ցուցահանդեսին  ներկաները հիացած էին նրա տաղանդով և զարմացած, որ առանց մասնագիտական կրթության նա այսքան գրագետ է նկարում:

 

Սվետա Պապոյան

2-րդ կուրս

Կիսվել