ՄԱՆԿԱԿԱՆ ՍՐՃԱՐԱՆՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

ՄԱՆԿԱԿԱՆ ՍՐՃԱՐԱՆՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

3013

Երևանի Թումանյան փողոցի թիվ 19 շենքի առաջին հարկում գործում էր առաջին մանկական սրճարանը՝ «Հեքիաթը»: Սրճարանի ինտերիերը ամբողջացրել են այս կամ այն հեքիաթի հերոսները, աթոռներն ու սեղանները ցածր են եղել՝ հարմարեցված փոքրիկների համար: Հեքիաթում ոչ միայն ծննդյան տոներ են նշվել, այստեղ հաճախ այցելել են դպրոցահասակները՝ իրենց ուսուցիչների ուղեկցությամբ: 1960-ականների Հեքիաթը  փակվեց 1980-ականներին, բայց չպակասեց մանկական սրճարանների թիվը. Այժմ այն գերազանցում է 3 տասնյակը:

Եթե ցանկություն կա փոքրիկի ծննդյան տոնը նշելու մանկական սրճարաններում, ծնողի գրպանում պիտի լինի ոչ պակաս քան 100.000 դրամը: Սա էլ ոչ ավել քան 15 հոգու համար: Դե իսկ սրճարաններում գործող ատրակցիոնների համար ցանկալի է, որ մյուս գրպանը ևս ծանրակշիռ պարունակություն ունենա:

Պատկերազարդ ինտերիերը, բազմատեսակ ատրակցիոնները, հեքիաթի հերոսներն ու ներկված հանդիսավարները դեռ երաշխիք չեն, որ երեխան  տոն կունենա: Հոգեբան Աննա Բադալյանը դրական է գնահատում սրճարաններում ծննդյան օրը նշելը, եթե նախապես ճշտվել են կարևոր մանրուքներ: Հաճախ երեխաների սիրելի մուլտհերոսները, գալով իրականություն, վախեցնում են փոքրիկներին. «Պետք է նախապատրաստել նրանց այդ իրադարձությանը: Մանկանան սրճարաններում օրն անցկացնելը հատապես կարևոր է միասին տոնելու, միասին ուրախնալու մշակույթի ձևավորման համար», -նշում է Աննան:

Շատ կարևոր է նաև խաղավարի գործոնը, այն դեպքում երբ նա  ունի հարուստ ներաշխարհ ու երեխաների հետ վարվեցողության հմտություններ: Մայրաքաղաքի մանկական սրճարաններից մեկում աշխատող Սյուզաննա Սաֆարյանը չի պատկերացնում իր առօրյան առանց երեխաների հետ շփման, աշխատանքում ամենակարևոր գործոնը հենց սերն է համարում:

«Հաճախ միևնույն ժամին մի քանի փոքրիկ է նշում տարեդարձ, այս դեպքում հանդիսավարի խնդիրը յուրաքանչյուր երեխայի անհատական մոտեցում ցույց տալն է. Մի քիչ տխուր աչքերով բալիկին ուրիշ կերպ է պետք շնորհավորել, աշխույժ փոքրիկին՝ այլ կերպ»:

Խաղավարներից, ատրակցիոններից, հերոսներից բացի ծնողներին մտահոգում է մատուցվող սնունդը: ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Հայաստանում մանկական սրճարանների գործունեությունը վերահսկող հատուկ չափանիշներ չկան:  Դիետոլոգի հավաստմամբ մանկական սրճարաններում մատուցվում են մեծահասակների քիմքին համապատասխանող ուտեստներ, արագ սնունդ, գունավոր հյութեր, նորման գերազանցող քաղցրավենիքներ:

Մանկական սրճարաններում գործող  ատրակցիոնների չկարգավորվող կարգավիճակը ևս մտահոգիչ է: ՀՀ Կառավարության 2009թ.-ի հոկտեմբերի 22-ի 1359 որոշմամբ հաստատվեց ատրակցիոնների անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը: Անվտանգությունը կետ առ կետ կարգավորող կանոնակարգը սակայն ուժ չունի մանկական սրճարանների ատրակցիոնների դեպքում: Մայրաքաղաքի մանկական սրճարաններից մեկում հպարտանում են ՝ իրենց ատրակցիոնները տասը տարվա վաղեմություն ունեն: Որքան բազմաֆունկցիոնալ՝ այնքան գրավիչ. սա է թերևս չափանիշներից գլխավորը՝ սրճարանների համար ատրակցիոններ ընտրելիս: Սրճարանային միօրինակության ու բազմաթիվության պայմաններում ՝ որին տալ նախապատվությունը: Մասնագետները խորհուրդ են տալիս՝ պետք է ընտրել միջավայր, ուր  երեխաները կկարողանալ երջանիկ ու բավարաված զգալ  ցածր երաժշտության ներքո, տրամաբանություն զարգացնող խաղերի օգնությամբ:

 

Լիլիթ Հարությունյան

4-րդ կուրս

Կիսվել