ԲԱՎԱԿԱՆ

ԲԱՎԱԿԱՆ

1729

Եթե դաղձը եռման ջրի մեջ գցես, ջուրը բաց կանաչ երանգ կստանա: Ջուրը կազդվի դաղձից, կփորձի նրա նման դառնալ: Մի քիչ շաքարավազ… Բավական է: Ջուրն էլ սոսկ ջուր չէ, թեյ է դաղձով:
-Մամ, էս դաղձը որտեղի՞ց:
-Ծառից ենք քաղել (մի ժամանակ հեգնած սմբուկի ծառի կողքին մտքումս դաղձինն է աճում, հետո շրխկոց): Բավական տատը ուղարկել է երեկ:
Մի կում թեյ:
-Մամ, Բավական տատը քանի՞ քույր ունի:
-Ոչ մի քույր:
Էլի մի կում:
-Բա հակառա՞կը:
-Եղբայրներ ուներ կարծեմ:
-Ինչի՞ է ինքը Բավական:
-Աղջիկ է:
Պատասխա՞ն: Բավականը անմիջական տատս չէ, որ հարցրած լինեի, մենք միշտ իրար առնվազն բարևել ենք, ոնց լինելու, նիհար ու կարճահասակ լինելու մասին հարցեր կազմել: Բավական է եղել: Տատը աղջիկ չունի, երեք տղա: Ու անունը, փաստորեն, իր տանեցիների վախի ու կոմպլեքսների արդյունք: Բավականը տան միակ աղջիկ ու կին տեսակն է եղել իր նոր ու հին ընտանիքներում, բայց իրենով բավական է եղել՝ հետը քարշ տալով վախը, որ նոր Բավական կարող է ծնվել: Չի ծնվել: Հետո՞: Մի տուն չէ, հասարակարգ է, բարք, տաբու, խոչընդոտ, բնազդ: Երբ ունեցած առաջին ու միակ աղջկադ ծնունդից մի երկու ժամ հետո դրոշմը դրվում է անվան տեսքով՝ Բավական է: Սա մտածված չէ, լսված, արմատացածն է:
Բայց Բավական տատը կշարունակի դաղձի ծառ մշակել, որ թեյ խմենք, գյուղում էլի սիրված կլինի, կմնա բուժքրոջ փորձ-գիտելիքով հայտնի, բայց չի ունենա թոռնուհի, որ իր անունն է կրելու: Հասարակարգը փոխվում է: Եվ թող …

Վիկտորյա Մարկոսյան

2-րդ կուրս

Կիսվել