ՆԵՐԱՌՎԱԾ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԱՌՎԱԾ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2869

-Հայկ, գիտե՞ս ձեր դպրոցը ինչպե՞ս է կոչվում։

-Մե՞րը, Նանսենի անվան ներառական դպրոց։

-Ինչի՞ ներառական։

-Երևի, որ մեր մոտ երեխեք կան, մնացածի նման չեն։

Հայաստանի Հանրապետության տարածքում ներառական կրթություն իրականացնում է  առկա դպրոցների միայն 18%-ը։

Ներառականությունը 2001 թվականից գործում է  Հայաստանի կրթական համակարգում՝  «Հույսի Կամուրջ» հասարակական կազմակերպության և ԿԳ նախարարության նախաձեռնությամբ։

«Հաշմանդամություն ունեցող երեխաները մինչ այդ սովորում էին հատուկ դպրոցներում կամ ընդհանրապես զրկված էին կրթության իրավունքից։ Երևանի հինգ դպրոցներում փորձնական ներդրվեց ներառական կրթության ծրագիր, որով  մի քանի երեխա սկսեց սովորել, տասը տարի հետո թիվը հասավ գրեթե հինգ հազարի»,- նշում է «Հույսի կամուրջ ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը։

Պետականորեն ներառական կրթությունը ճանաչվել և սահմանվել է 2005թ․սեպտեմբերի 1-ին ընդունված որոշմամբ՝ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող(ԿԱՊԿՈՒ) անձանց կրթության մասին» ՀՀ օրենքով։

Ըստ ընդունված սահմանման՝ «Ներառական կրթությունը առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության համար առանձնահատուկ պայմանների ապահովման միջոցով նրանց համատեղ ուսուցումն է  հանրակրթական հաստատություններում նման պայմանների կարիք չունեցող անձանց հետ»։

ՆԿ-ը դարձել է յուաքանչյուր երեխայի կրթության իրավունքը 2014թ․դեկտեմբերի 1-ից։

Ներառական կրթություն իրականացնող առաջին դպրոցներից է Նոր Նորքի 4 զանգվածի Ֆրիտյոֆ Նանսենի անվան 150 դպրոցը։

Այն 2003 թվականից  է իր ծրագրում ընդգրկել ներառականությունը։ Այսօր այնտեղ սովորում է 109-ը ԿԱՊԿՈՒ երեխա։

Որպեսզի ներառան կրթության մեթոդը գործի արդյունավետ,  աշխատում է բազմամասնագիտական թիմ՝ ընդհանուր կրթության մանկավարժ, հատուկ կրթության մանկավարժ, հոգեբան, լոգոպետ նաև սոցիալական մանկավարժ։

Այսպիսի կազմով է աշխատում Երևանի Մուշեղ Իշխանի անվան 5-րդ հիմնական դպրոցը, որը ներառական է դարձել 2015 թվականից։

Մեկ դասարանում սովորում են երկու կամ երեք ԿԱՊԿՈՒ երեխաներ։

Նրանց  համար հատկացվում են նաև դասարաններ՝ առանձին պարապմունքների համար։ Օրինակ, եթե  երեխան ունի խոսքի խանգարման խնդիրներ, ապա  իր դասերին առընթեր պարապում է լոգոպետի հետ։

«Մենք դասարանում ունենք երեխա, ով չի կաողանում խոսել․չենք հասկանում՝ ինչ ա ասում։ Բայց իրան շատ էլ չենք տեսնում․ հիմնականում առանձին պարապմունքների ա լինում»,- ասում է այս  9-րդ դասարանի Անին։

Դասարանում հիմնականում ՄՈՒԿ(Մանկական ուղեղային կաթված) ունեցող երեխաների կողքին նստում են նաև հատուկ մանկավարժները, ովքեր օգնում են նրանց դասի ընթացքում։

Որպեսզի  ապահովվեն ԿԱՊԿՈՒ  երեխաներին անհրաժեշտ բոլոր պայմանները, ՆԿ իրականացնող դպրոցները մինչ 2005թ․ յուրաքանչյուր աշակերտի համար ստանում էին 400․000-500․000 ՀՀ դրամ։ Այժմ ֆինանսավորումը կատարվում է ըստ կարիքի։

Ներառական դպրոցները հիմնականում Երևանում են, ունեն  թեքահարթակների, սանհանգույցների բացակայության կամ ոչ հարմարավետության խնդիր, նաև շատերը չունեն հատուկ մանկավարժներ։

Այս խնդիրներին ավելանում է  նաև հասարակության վերաբերմունքը։

-Կարեն, ի՞նչ-որ տեղ գնում եք դասարանով։

-Հա, աշխատում ենք նենց տեղ գնանք, որ բոլորին հարմար լինի, ուղղակի մարդիկ են շատ ժամանակ տարօրինակ նայում։

Այս խնդրին բախվում է նաև Իսահակյան Հայկի մայրը, բայց չի հուսահատվում․«Պարզ է, որ դրսում ուրիշ ձև են նայում, բայց ես աշխատում եմ գոնե տանը ուրիշ մթնոլորտ ստեղծել․Հայկիս ու աղջկաս մեջ տարբերություն չեմ դնում, չեմ խղճում․ես տղա եմ մեծացնում»։

Ըստ 2012թ․ԿԳՆ հայտարարության՝ մինչ 2025թ․ Հայաստանում գործող հանրակրթական բոլոր դպրոցները պետք է դառնան ներառական։

 

Գայանե Պողոսյան

4-րդ կուրս

Կիսվել