«ԵԹԵ ՃԱԿԱՏԱԳՐԻՑ ԱՌԱՋ ՉԸՆԿՆԵՍ, ՆԱ Է ՔԵԶ ՔԱՐՇ ՏԱԼՈՒ ԻՐ ԵՏԵՎԻՑ»

«ԵԹԵ ՃԱԿԱՏԱԳՐԻՑ ԱՌԱՋ ՉԸՆԿՆԵՍ, ՆԱ Է ՔԵԶ ՔԱՐՇ ՏԱԼՈՒ ԻՐ ԵՏԵՎԻՑ»

1156

«Եթե թարմանալ, ապա գրքերի օգնությամբ»

«Դժվարը քո կատարած ընտրության հետ ապրելն է»

«Աղոթքն էլ ա բողոքի տեսակ»

․․․․․․․․․․․․․․․․․․․

Անի, խաղաղասե՞ր եք։

-Կարելի է ասել, եթե կոնֆլիկտ է լինում կամ ինչ-որ բան չեմ հասկանում, տեղում եմ հարցնում, ճշտում։ Ինքս աշխատում եմ չառաջացնել։

Պատահական չէ, որ Անիի սիրելի հերոսը Ալյոշան է «Կարամազով եղբայրներ» վեպից։

-Ալյոշան  խաղաղության աղավնու պես է ՝ իր համար կարևոր են ընտանիքի, ընկերների,  անգամ հոգևոր հայրերի խնդիրները՝ իրենը մի կողմ դրած։

Անիի տնտեսագետ հայրը խորհուրդ է տալիս«Մի կյանք ունենք, չծանրացնենք ուրիշներինը», բայց «Հո կա եզ է կանգնեցնում, հո էլ կա եզ  է կատաղեցնում»,- ասում է բանասեր մայրը։

-Առաջնորդվու՞մ եք ծնողների խորհուրդներով։

-Իհարկե։ Ծնողներս  շատ կիրթ մարդիկ են և ինձ էլ թողել են իմ  ձևով կրթություն ստանամ։ Իրենց օրինակով կարող եմ ասել, որ կարևոր է ուսում+կենսափորձ մոդելը։

Անի Պողոսյանը իր ձևով կրթություն է ստացել ԵՊՀ-ում՝ Ռոմանագերմանական ֆակուլտետում, այնուհետև Պանարմենիան մեդիա դպրոցումլրագրող է։

-Ձեր կարծիքով ի՞նչն է պակասում կրթության հայաստանյան մոդելին։

-Գիտելիք տվողի և ստացողի միասնական աշխատանքը: Իմ դասախոսը, որ ասում էր Անի պետք է այս գրքերը կարդաս, հետո քննարկենք, պետք է կարդայի չէ՞, որ քննարկումը ստացվեր։ Մարդիկ առանց կարդալու արդեն իսկ բողոքում են քննարկումից: Սա տրամաբանական չէ:  Երկխոսություն էլ ստացվում է, եթե կա քննարկաման ընդհանուր թեմա:

Ստացված երկխոսության արդյունքում Անին ստացավ կրթությունը, հետո ստացավ Բունդեսթագի կրթաթոշակ։ Գերմանիայում  և՛սովորել է, և՛ աշխատել։

-Հայաստանում, ցավոք չկա նաև ուսում-աշխատանք համատեղումը, այդ համակարգը ձևավորված չէ։

Ըստ Անիի՝ այս մոդելը առավել կօգնի ուսանողին և՛ տեսական  և՛գործնական տիրույթներում։

Բեռլինի Հումբոլդի համալսարան ի՞նչ տվեց ուսումը Գերմանիայում։

-Թիմում աշխատելու հմտություն։ Եվ ամենակարևորը՝  Հայաստանից դուրս լինելով, հասկացա, որ մարդկանց ավելի շատ բան միավորում է քան բաժանում․նույն վախերը, նույն հոգատարությունը, նույն հոգսերը։

-Գերմանիան հնարավո՞ր է  բնութագրել մեկ բառով։

-Կարող ենք․կրեատիվություն, որը ենթադրում է ինքնակրթություն։ Պետք է ունենալ անալիտիկ մտածողություն, տարբերվել, այսինքն՝ չտալ  անատամ նյութ կամ որևէ այլ արտադրանք։

Անին չի սիրում, երբ համակարգը, երևույթը տեղայանցնում են մեկ օրինակով

-Չկա հայի մենթալիտետ, կա մարդու մենթալիտետ, պետք է վերջ տալ տեղային մտածողությանը։

Անին այժմ աշխատում է ԵՊՀ-ում՝ հանրային կապերի և լրատվության բաժնում  որպես լրագրող, և  ABC Global School-ում որպես գերմանաերեն լեզվի մասնագետ։

Իրեն բավարարված է զգում, երբ օրվա վերջում տուն է գնում արդեն հոգնած։

-Գերմաներենը կբնութագրե՞ք մեկ բառով։

-Համակարգված լեզու է, մեկից մյուսն է բխում, ինչն էլ ստիպում է քեզ անընդհատ մտածել։ Այդ իմաստով մաթեմատիկային շատ է նման:

-Իսկ կա՞ հային և գերմանացուն տարբերակող գիծ։

-Իհարկե, օրենքի հանդեպ վերաբերմունքը․ և՛ գերմանացին, և՛ օրինակ ֆրանսիացին օրենքը դիտարկում են որպես պաշտպանող ուժ, իսկ հայը՝ պատժող գործիք։ Մենք էլ պետք է հասկանանք, որ օրենքը մեզ պաշտպանելու համար է։

-Անի, համալսարանի կայքում նյութեր ունե՞ք։

-Այո։

-Իսկ ինչու՞ չկա Ձեր ստորագրությունը։

-Կարելի է ասել, սովորություն է։ Դեռ դպրոցի տարիներին հեղինակային նյութերի, շարադրություների վերջում կարող ա չգրեի անուն-ազգանունս։ Մի անգամ մրցույթ կար շարադրության, հաղթել էի  Անի Պ․Պ․ստորագրությամբ։ Ես էլ էի մոռացել, որ այդպես եմ ստորագրել։ Մամայիս, որպես մեր դպրոցի ուսուցչուհի, հարցրել էին , թե բա Անի Պ. Պ-ին ճանաչում եք, իր գրած շարադրությունը մարզում հաղթող է ճանաչվել, իրեն Երևան են կանչել, մայրս էլ  ինձ էր հարցնում, թե արդյոք ինձ ծանոթ է այդ ստորագրությունը:  Հետո, բոլորը իմացան, որ Անի Պ․Պ․-ն ես եմ։  Պարզապես, անունից  շատ կարևորում եմ  բովանդակային մասը։

Անիի կյանքի գլխավոր նպատակը ոգեշնչող մարդու կերպարով ներկայանալն է, ով ունի սեփական կարծիքն  ու  թարմանում է գրքից, հերոսներից ու իրենց արարքներից։

Ընտրությունը դժվար է, բաց եթե ընտրել է, ապա  ճակատագրից էլ  առաջ կընկնի, բողոքել չի սիրում, բայց աղոթքն էլ յուրօրինակ բողոք է:

 

Գայանե Պողոսյան

4-րդ կուրս

Կիսվել