ՊԱՏՄՈՂ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

ՊԱՏՄՈՂ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

1653

«Ես չեմ եղել Սարի թաղում, լսել եմ, մեկ-մեկ էլ վիդեոներ եմ նայել, բայց էս ինչ են անում․ էս նկարները ամեն ինչ ցույց են տալիս»,-զարմանքն ու զայրույթը չկարողացավ թաքցնել ներկաներից Աննան։

«Հոդված 3» ակումբում բացվեց «Սասնա  ծռեր՝ իրավունքի ու բռնության սահմանները» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը՝ «Ֆոտոլուր» լրատվական գործակալության նախաձեռնությամբ։

Նեկայացված էին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման և դրան հաջորդած գործողությունների տեսարանները։

Մեծ տեղ էր հատկացված մասնավորապես ՀՀ ոստիկանական ուժերի, ինչպես նաև քաղաքացիական հագուստով անձանց  կողմից իրականացված բռությունների տեսարաններին՝ նաև լրագրողների նկատմամբ։

Ակումբի հիմնադիր տնօրեն Գայանե Աբրահամյանը նշեց, որ այս լուսանկարները  տեղի ունեցած բռնությունների  ապացույցներն են և կարող են դառնալ փաստեր դատական գործերի համար։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ևս նշեց, որ այս տեսարանները արդեն ներկայացնում են ամբողջ իրողությունը և ապացուցում, որ այսքան քաղաքացիների ընդգրկուն համախմբումը չէր կարող լինել  որևէ ահաբեկչության օժանդակելու համար։

Կատարված աշխատանքի ծանրությունը ակնհայտ էր, ինչն էլ ընդգծեց ակումբի տնօրենը․«Այս ցուցադրությունը լրագրողների և լուսանկարիչների շատ բարդ աշխատանքի արդյունքն է և ինչ-որ տեղ հարգանքի տուրք հենց նրանց գործունեությանը»,-ասաց ակումբի տնօրենը՝ մատնանշելով «Ֆոտոլուր»-ի երեք լուսանկարիչներին (Ալբերտ Խաչատրյան, Հայկ Բաղդասարյան,Վահրամ Բաղդասարյան)։

 

Գայանե Պողոսյան

3-րդ կուրս

 

Կիսվել