STREET ART. ԵՐԲ ՇԵՆՔԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԿՏԱՎ

STREET ART. ԵՐԲ ՇԵՆՔԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԿՏԱՎ

2780

Նալբանդյան 29 հասցեում գտնվող Espace երիտասարդական կենտրոնում հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ քննարկում Street Art-ի (բառացի թարգմ.՝ փողոցային արվեստ) վերաբերյալ՝ «Երբ շենքը դառնում է կտավ» խորագրով: Նախաձեռնողը համանուն կենտրոնում գործող արվեստասերների ակումբի անդամներն էին: Ակումբավարները ներկայացրին Street Art-ի պատմությունը՝ 1960-ականներից մինչև մեր օրերը, ինչպես նաև 10 հիմնական ոճերը: ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում տարածում գտած այս ինքնատիպ ուղղությունը վերջին շրջանում հաստատվել է նաև մայրաքաղաք Երևանում: Հայտնի է նաև «գրաֆիտի» անունով: Երևակայական պատկերներ, սոցիալ-քաղաքական բողոք, բարբարոսական այբուբեն: Սրանք Street Art-ի էությունն ընդգծող բազմաթիվ տարրերից են:

Երիտասարդներն ունեն իրենց գնահատականը հայկական Street Art-ի վերաբերյալ: Օպերայի և բալետի ազգային ակադեմաիական թատրոնի շենքի պատերից մինչև գետնանցումային street art: Մասնակիցների խոսքերով՝ ամեն անկյունում չէ, որ կարելի է ստեղծել պատկերներ: Այնուամենայնիվ, գրաֆիտին համարում են ակնահաճո: «Սթրիթարթը, իմ կարծիքով, նպաստել է, որ մարդիկ հաճելի զգացողություններ ունենան պատերի վրա արված պատկերները տեսնելիս»,ասաց հանդիպման մասնակից ԱրշակԱրշակյանը, որը «Հյուլե» գրական ակումբի հիմնադիրն է:
Երևանի պետական համալսարանի տարածքում էլ վերջերս հայտնվելեն Street Art-ի նմուշներ, որոնք պատկերում են ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինվորներին: Հանդիպման մասնակիցներից շատերը դրանք չեն հավանել: Ասում են՝ գույները լավ չեն ընտրված: Երիտասարդներից Հրայրը՝ մասնագիտությամբ մշակութաբան, դրական գնահատական տվեց հայկական սթրիրթարթի այդ օրինակներին. «Այդ պատկերներն այնպիսի տեղում չեն արվել, որ ինչ-որ բան փչացնեն: Ընդհակառակը, դրանք այդ փոքր տարածքին լուսավորություն են հաղորդում»:

Արվեստն իր դրսևորումը կարող է ունենալ նաև ֆիլմերում: Մասնագիտությամբ ռեժիսոր Լիլիթ Գրիգորյանը, որը ղեկավարում է արվեստասերների ակումբը, ասում է, որ իր ֆիլմերում առանցքայինը անհատ-հասարակություն փոխհարաբերություններն են: Դեմ չէ նաև մի օր ֆիլմ նկարահանել արվեստագետների մասին. «Երևի մի օր նաև կանդրադառնամ արվեստագետ մարդու տիպին, քանի որ հետաքրքիր է ներկայացնել նրա հոգեբանությունը, ստեղծագործելու ընթացքը, և առհասարակ հետաքրքիր է մարդը՝ նամանավանդ արվեստում»:

Երիտասարդ արվեստագետներն էլ ունեն իրենց ծրագրերը՝ կապված սթրիրթարթի հետ: Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողուհի Անահիտ Ըռքոյանն էլ ցանկանում է իր ավանդն ունենալ հայկական սթրիթարթի զարգացման մեջ՝ չբացելով փակագծերը. «Որպես արվեստագետ՝ ես էլ ունեմ իմ ծրագիրը՝ կապված սթրիթարթի հետ, սակայն դրան կծանոթանաք հետագայում»:

Նելլի Պետրոսյան

2-րդ կուրս

img_9964 img_9949

Կիսվել