Կույրերի մշակույթի տանը սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ քննարկում, ֆլեշմոբ և ռոք համերգ, որին մասնակցում էին «Ոստան հայոց» խումբը և Սանկտ-Պետերբուրգից, Թբիլիսիից, Ռիգայից և Պետրազավոդցկից ժամանած երգիչներ:
Նախագիծն իրականացվեց «Ներառական օրերի» շրջանակում, որը Հայաստանում մեկնարկել էր սեպտեմբերի 23-ին:
Կազմակերպիչներն էին Հաշմանդամային սպորտի Հայկական ազգային ֆեդերացիան և «Սպիտակ ձեռնափայտ» կազմակերպությունը, իսկ նախագծի աջակիցներն էին «Ռոսատոմ» պետական կորպորացիան և Երևանի գիտության ու կրթության ռուսական կենտրոնը:
Մինչև ռոք համերգի մեկնարկը, ելույթ ունեցավ «Փարոս» կամերային երգչախումբը, որից հետո «Սպիտակ ձեռնափայտ» ընկերության նախագահ Օլեգ Կոլպաշչիկովը «Ունիսոն» ՀԿ տնօրեն Արմեն Ալավերդյանին հանձնեց շնորհակալագիր, իսկ նվագախմբի անդամներին հուշանվերներ:
«Հաշմանդամություն ունեցող անձինք հասարակ մարդիկ չեն, նրանք օժտված են յուրահատուկ առանձնահատկություններով և ունակություններով. բարձր լսողականություն, նուրբ քիմք, ֆենոմենալ հիշողություն, այս ամենը նրանց առավելություն է տալիս, ինչին չեն տիրապետում մարդկանցից շատերը»,- ասաց Օլեգ Կոլպաշչիկովը։
Ներառական օրերի եզրափակիչ միջոցառումը կանցկացվի «Armenian Camp» ներառական առագաստանավային կենտրոնում` հոկտեմբերի 2-ին։ Այդ օրը կանցկացվեն վարպետության դասեր, մրցույթներ և այլ միջոցառումներ:
Սոնա Գրիգորյան
3-րդ կուրս