ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱԹԱՆ ՀԱՅՏՆՎԵՑ ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԻ ԳՐՔՈՒՄ

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱԹԱՆ ՀԱՅՏՆՎԵՑ ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԻ ԳՐՔՈՒՄ

1103

«Երեմյան Փրոջեքթս»-ին պատկանող  «Պանդոկ Երևան» – ի   հրուշակագործները պատրաստել էին աշխարհի ամենաերկար գաթան և համտես-հյուրասիրություն կազմակերպել Կարապի լճի հարակից տարածքում:

Նման միջոցառում կազմակերպվել էր դեռ գարնանը՝ մարտի 21-ին: Այդ ժամանակ գաթան ուներ 40 մետր երկարություն և 240 կգ կշիռ: Սեպտեմբերի 28-ին  համտես-հյուրասիրությանը ներկայացված գաթայի կշիռը հասնում էր 368 կգ-ի : Միջոցառումը կազմակերպվել էր  «Երեմյան Փրոջեքթս»-ի կողմից Երևանի 2800-ամյակին ընդհառաջ:

Հյուրասիրությանը մասնակցելու և ռեկորդն անձամբ գրանցելու նպատակով Հայաստան հատուկ այցով ժամանել էր «GUINNESS WORLD RECORDS»-ի  պաշտոնական  մրցավար Ջոանա Մարի Բրենտը: Նրա խոսքով` ամենաերկար գաթայի նախապատրաստական աշխատանքները տեւել են 11 օր, իսկ բուն թխման պրոցեսը՝ 24 ժամ: Մրցավարը շնորհավորեց պաշտոնապես ռեկորդ գրանցելու կապակցությամբ, ապա կտրված գաթայի առաջին կտորը տրվեց հենց նրան:

«Գաթան ավելի ժամանակակից ենք դարձրել: Ավելացրել ենք տարբեր տեսակի չրեր. ծիրանաչիր, սալորաչիր, նուշ, նշի կրեմ: Երևի թե դա էր համի գաղտնիքը: Ամեն ինչ սիրով է պատրաստվել»,- ասաց գաթայի պատրաստմանը մասնակցած հրուշակագործներից մեկը: Ապա հավելեց, որ գերլարված աշխատել են նման արդյունք ստանալու համար և գերազանցել իրենց հնարավորությունները:

 


Լուիզա Աբրահամյան

3-րդ կուրս

Կիսվել