ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀՈԳևՈՐ ՀԻՆԳՇԱԲԹԻ» ԴԱՍԸՆԹԱՑԸ

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀՈԳևՈՐ ՀԻՆԳՇԱԲԹԻ» ԴԱՍԸՆԹԱՑԸ

1879

Հոկտեմբերի 6-ին ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետում մեկնարկեց «Հոգևոր հինգշաբթի»  դասընթացը, որի բուն նպատակն է հոգևոր իրադարաձություններ լուսաբանել ցանկացող ապագա լրագրողներին  ծանոթացնել հոգևոր-մշակութային կյանքին: Մասնակիցները ֆակուլտետի 1-ին և 2-րդ կուրսեցիներն են: Առաջին հանդիպումը անցավ բավականին հետաքրքիր ու թեժ բանավիճային մթնոլորտում: Քննարկվեցին Հայ Առաքելական եկեղեցու ծեսերը, հեթանոսական ավանդույթները, հոգևորակաների մասնակցությունը հասարակական կյանքին և այլն: Դասընթացը անցկացնում են Տեր Եսայի քահանա Արթինյանը և Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի պատասխանատու Նոյեմի Անդրեասյանը: Դասընթացի շրջանակներում սպասվում են հանդիպումներ մշակութային գործիչների հետ և ուխտագնացություն:

Դասընթացի մասնակից և 2-րդ կուրսի ուսանողուհի Վիկտորյա Մարկոսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Իհարկե, պետք են, անգամ անհրաժեշտ են նման նախաձեռնությունները մեր լրատվամիջոցների նման կարգի լուսաբանումների պայմաններում: Հաճախ ենք հանդիպում ոչ պրոֆեսիոնալ, բամաբասանքներից, ասեկոսեներից լրագրողական նյութ դարձրած հոգևոր թեմաներով շարադրանքներ, որոնք կարող են սխալ արժեքներ ու տրամադրություններ ստեղծել: Այս առումով նախաձեռնության նպատակը ոչ միայն Առաքելական եկեղեցին, այլև հոգևոր թեմաները ճիշտ ներկայացնելն ու սովորեցնելն է. Գոնե առաջին հանդիպումից այդպես երևաց»:

Դասընթացը շարունակվելու է մինչև դեկտեմբեր, իսկ վկայականները մասնակիցներին կհանձնվի հունվարին:

Արփի Սեթրակ

2-րդ կուրս

 

Կիսվել