ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ –ԹԱՆԳԱՐԱՆԸ «ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է» ՄԵՏՐՈՅԻ ԿԱՅԱՐԱՆ

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ –ԹԱՆԳԱՐԱՆԸ «ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է» ՄԵՏՐՈՅԻ ԿԱՅԱՐԱՆ

1455

Հոկտեմբերի 8-ին Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում բացվեց Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բաներային ցուցադրությունը: Կայարանի պատերին փակցվել էին  ցուցապաստառներ՝ տուն-թանգարանի հակիրճ  նկարագրությամբ :

Մեզ հետ զրույցում տուն-թանգարանի տնօրեն ՝ Անժելա Խորենյանը նշեց, որ միջոցառումը  նվիրված է տուն-թանգարանի հիմնադրման 60 և գործունեության 55 ամյակին: Ըստ տնօրենի` երկու պատճառով է որոշվել  միջոցառումն իրականացնել «Երիտասարդական» կայարանում. Ավետիք Իսահակյանի արձանը գտնվում է հարևանությամբ, և երիտասարդների մեծ մասին կարելի է հանդիպել  հենց այս կայարանում: Միջոցառման ընթացքում  հնչեցին Իսահակյանի  բանաստեղծություներն ու նրա խոսքերով գրված երգերը:

Միջոցառման  ավարտին տեղի ունեցավ վիճակահանություն, որի հաղթողներն էլ հնարավորություն ունեցան անվճար այցելելու տուն-թանգարան: Թանգարանի բաներային ցուցադրությունը կտևի 20 օր:

Գոհար Աբրոյան

2-րդ կուրս

Կիսվել