ԿԱՅԱՑԱՎ «ԿԱՐՄԻՐ ՊԱՏՈՒՀԱՆԻ ՄԻՋՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

ԿԱՅԱՑԱՎ «ԿԱՐՄԻՐ ՊԱՏՈՒՀԱՆԻ ՄԻՋՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

2151

Հոկտեմբերի  9 – 15-ը  Friend’s House anticafe -ում ցուցադրվեցին գեղանկարիչ Գևորգ Ընծա Բաբախանյանի կտավները:

Ցուցահանդեսի վերջին օրը` հոկտեմբերի 15-ին, այցելուները հնարավորություն ունեցան հանդիպել գեղանկարչի հետ  և  ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Գևորգ Ընծա Բաբախանյանը պատմեց  իր առաջին  «լուրջ»  նկարի մասին.

«Առաջին լուրջ գործս պատկերել էի յուղաներկով` կտավի վրա: Դա մի երեխա էր, ով խաչ էր սարքում իր համար: Իմ պատկերացումներով դա Հիսուսն էր: Երկար ժամանակ չէի կարողանում այդ նկարից բաժանվել ու վաճառել այն: Ի վերջո վաճառեցի մի օր, երբ շատ անտրամադիր ու նեղված էի: Հետո հասկացա, որ այս կյանքում պետք չէ կապվել ինչ-որ բանի հետ, նույնիսկ նկարի»:

Իսկ այն հարցին, թե ինչու է նրա կեղծանունը  Ընծա, նկարիչը պատասխանեց.

«Երբ հոգևոր ճեմարանում ես սովորում, իսկ հետո պետք է հոգևոր ասպարեզ մտնես, քո անունը փոխում են, որովհետև նոր կյանք ես մտնում: Ձեռնադրվելու ժամանակ անունները այբբենական կարգով էին, և ինձ ընկավ  Ը  տառը: Պատկերացում չունեի, թե ինչ անուն պետք է ընտրեմ, մտածեցի փոխեմ տառը, սակայն պատրիարքը ինքը այդ տառով անուն մտածեց` Ընծա»:

Շուտով Գևորգ Ընծա Բաբախանյանի կտավները կցուցադրվեն նաև ԱՄՆ-ի 4 քաղաքներում` Գլենդելում, Փասադենայում, Լաս Վեգասում և Սքոթսդեյլում: Նկարների վաճառքից ստացված հասույթի կեսը տրամադրվելու է Քարվաճառի մշակույթի պալատի վերանորոգմանը:

Անահիտ Առաքելյան

2-րդ կուրս

Կիսվել