ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԿԱՐՉԻ «ԲԱԶՄԱ-ԴԻՄԱԳԾԵՐ»-Ը

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԿԱՐՉԻ «ԲԱԶՄԱ-ԴԻՄԱԳԾԵՐ»-Ը

1942

Հոկտեմբերի 2-ին Երևանի երիտասարդական մետրոն լիքն էր մարդկանցով: Բոլորը հավաքվել էին  ճանաչելու և դիտելու  22-ամյա նկարիչ Ռոբերտ Նիկողոսյանի կտավները:

Ցուցահանդեսը անվանել էին «Բազմա-դիմագծեր», քանի որ այնտեղ ներկայացվող և ոչ մի նկար մյուսին նման չէր, սակայն նկարներում հանդես եկող բոլոր հերոսները ոչ միայն նման էին, այլ նաև «նույնն էին»: Մարդիկ գուցե տարբերվում են արտաքին տվյալներով, բայց  նույնն են իրենց ձգտումներում և սպասումներում:

Այս ամենը տեսնում էինք նկարչի կտավներում, որոնք ասես խոսում էին մարդկանց հետ: Նույնիսկ նրանք, ովքեր շտապում էին, չէին կարողանում անտարբեր անցնել կտավների կողքով, դիտում էին, քննարկում, նկարվում, իրենց հարցերն ուղղում Ռոբերտին, վերջինս էլ սիրով պատասխանում էր բոլորի հարցերին:

Մինչ ցուցահանդեսի պաշտոնապես բացումը խոսեցի նկարիչ  Ռոբերտ Նիկողոսյանի հետ  և ստացա ինձ ու շատերիս  հուզող, հետաքրքրող հարցերի պատասխանները:

Իմ այն հարցին, թե ինչու է ընտրել հենց երիտասարդական  մետրոպոլիտենը, Ռոբերտը պատասխանեց, որ մարդկային հոսքն այնտեղ շատ է, ու իր համար շատ կարևոր է, որ մարդիկ տեսնեն և գնահատեն իր աշխատանքը:

Ցուցահանդեսում տեղակայված 10 նկարները  ստեղծելիս երիտասարդ  նկարիչը ոգեշնչվել է «Ստի թեորիա» բազմասերիանոց ֆիլմից:

Կտավներում  հիմնականում բացասական կերպարներ են, բայց թե ինչու, նկարիչը պատասխանեց. «Բացասական կերպարները հուսադրող են, այսինքն երբ մարդ  բացասական իրավիճակում է գտնվում, նա ավելի շատ կարող է հույս ունենալ»:

Նկարիչը փորձել է բացասական դիրքից գնալ դեպի հաջողակ դիրք, դեպի օրհնություն:

Ուշագրավ էին կտավների վերնագրերը, որոնցից շատերի ուշադրությունը գրավել էր հենց ինքնանկարի վերնագիրը՝ «Կգոհանամ»:  Այն հոգևոր իմաստ է պարունակում իր մեջ, և նկարչի խոսքով  մարդ պետք է գոհանա ամեն ինչից, սակայն ձգտի ավելիին և հույսը  երբեք չկորցնի:

 

Ալինա Նալբանդյան

2-րդ կուրս

Կիսվել