«Ամեմ ինչ գովազդում փոխկապակցված է հոգեբանության հետ, այսինքն` ամեն մի դետալ պետք է ենթարկվի հոգեբանական վերլուծության, հակառակ դեպքում տվյալ գովազդը պարզապես գովազդ կլինի». մեզ հետ զրույցի ընթացքում ասաց փորձագետ Վ. Հակոբյանը:
Այն հարցին, թե՞ ինչպես է քաղաքական իրադարձությունները գովազդում կիրառելը ազդում մարդկանց հոգեբանության վրա, զրուցակիցը պատասխանեց:
«Կան քաղաքական ենթատեքստ ունեցող գովազդներ, որոնք ստեղծվել են հատուկ մտածված մեթոդներով, որն իսկապես աշխատել է: Օրինակ` հայտնի գովազդներից մեկում վերցրել են հեղափոխության կոչը` ձևափոխել իրենց արտադրանքի կոչով: Քանի որ հեղափոխությունը մարդկանց վրա դրական ազդեցություն է թողել, լսելով տվյալ գովազդի կոչը, իրենց մեջ արթնացնում է քայլ անելու ցանկությունը: Ըստ իս, շատ խելացի են վարվել գովազդ արտադրողները, քանի որ, հեղափոխության հետ կապված դրական լիցքերը փոխանցելով, իրենց արտադրանքի հանդեպ դրական էմոցիա են արթնացնում: Իսկ եթե դրական էմոցիա արթնացավ մարդու մեջ, ապա նա կգնա ու կգնի տվյալ ապրանքը»:
«Գովազդի ազդեցության միջոցներից է որևէ հայտնի դեմքի ներգրավումը, կլինի դերասան, հաղորդավար, թե երգիչ: Կան նաև այլ ազդեցության ձևեր, որոնք այլ մեխանիզմներով են ազդում մարդկանց հոգեբանության վրա: Գովազդ արտադրողները պետք է իմանան` ում համար է այդ ապրանքը նախատեսված, ո՞վ պետք է ներկայացնի տվյալ ապրանքը` ինչպիսի գունային ֆոն կտիրի, այդ ամենը ազդում է արտադրանքի վրա: Դրանից շատ բան է կախված, երբ դու գիտես` որն է քո թիրախային խումբը»,- հավելեց նա:
Ըստ փորձագետի` հայկական գովազդները վատ, չմտածված գովազդներ են: Շատ քչերն են ստեղծված հատուկ մեխանիզմների վրա, մնացած բոլորը ուղղակի գովազդներ են:
Փորձագետի կարծիքը, որ հայկական գովազդը վատ արտադրանք է, կիսեցին նաև մեր հարցումին մասնակցած մարդիկ:
Այն հարցին, թե ինչպե՞ս են վերաբերվում հայկական գովազդներին և հատկապես նոր գովազդներին, հարցվածների մեծ մասը պատասխանեցին.
« Հայկական գովազդները անորակ գովազդներ են, հազվադեպ է հանդիպում, որ գովազդը ասելիք է ունենում: Եթե գովազդը ստացված է, ապա դրական ազդեցություն ունի մարդկանց վրա, հակառակ դեպքում այն ընդհանրաես չի ազդում: Ինչ վերաբերում է նոր գովազդներին, որոնք ունեն քաղաքական ենթատեքստ, իսկապես ազդում են շատերի ենթագիտակցության վրա: Սակայն գովազդներում լավ կլինի չօգտագործվեն քաղաքական ենթատեքստեր»:
Հարցման ընթաղքում խոսվեց նաև այն մասին, որ Հայաստանում շատ է խաղտվում գովազդների մասին օրենքը, այսինքն` ժամաքանակը, որը հատկացված է գովազդների համար, չարաշահվում է: Ֆիլմերի ընթացքում գովազդային դադարը սահմանված ժամանակից ավելի երկար է լինում:
Քաղաքական ենթատեքստ ունեցող գովազդների մասին հնչեցին հակասական կարծիքներ: Ըստ փորձագետի` այն լավ միջոց է, որով կարող են հաջողված գովազդ ստանալ, իսկ ըստ հարցվածների մեծ մասի, գովազդը չպետք է խառնել քաղաքականությանը:
Մարո Յեղոյան
2-րդ կուրս