ՖՐԱՆՍԻԱՆ ՝ ՈՐՊԵՍ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՔՈՎ ՊԱՏԻԺ ՍԱՀՄԱՆՈՂ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԵՐԿԻՐ

ՖՐԱՆՍԻԱՆ ՝ ՈՐՊԵՍ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՔՈՎ ՊԱՏԻԺ ՍԱՀՄԱՆՈՂ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԵՐԿԻՐ

2168
S

Հոկտեմբերի 14-ին կայացած քվեարկության արդյունքում Ֆրանսիայի սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության, ինչպես նաև մյուս ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որին կողմ է քվեարկել 156, իսկ դեմ՝ 146 պատգամավոր:

«Սա մեծ օրենք է, որով առհասարակ բոլոր ցեղասպանությունները, ինչպես նաև պատերազմական գործողությունները ժխտելու համար նախատեսվում է քրեական պատիժ՝ մեկ տարի ազատազրկման և 45 հազար եվրո տուգանքի տեսքով»,- նշեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի  Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը հոկտեմբերի 15–ին «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսին: Ըստ նրա`  Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտման վերջնական քրեականացումը կախված է Ֆրանսիայի նախագահի՝ Ֆրանսուա Օլանդի վճռականությունից, որը երևի ավելի սկզբունքային կգտնվի իր նախորդից: Մամլո ասուլիսի հյուրը հիշեցրեց, որ 2012 թվականին այս նախագծին կողմ էին քվեարկել 127 , իսկ դեմ՝ 86 պատգամավոր, սակայն թուրքերը կարողացել էին ստանալ 60 պատգամավորի ստորագրություն՝ հարցը Սահմանադրական խորհուրդ մտցնելու համար: Վերջինս մերժել էր նախագիծը՝ ասելով, թե այն հակասահմանադրական է: Հավանական է, որ թուրքերը ևս մեկ անգամ կփորձեն անել նույնը: Անցած անգամ Սարկոզին սպասողական դիրք էր գրավել և որևէ ակտիվացում չնկատվեց իր կողմից:  Հենց այս պատճառով Արմեն Մարուքյանի համար շատ կարևոր է նախագահ Օլանդի սկզբունքայնությունն ու վճռականությունը:

«Թուրքերն ավելի մեծ ջանքեր են գործադրում հարցը տապալելու համար ՝ որոշակի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Իրենք մտահոգվում են, որ 2012 թվականի զարգացումները չեն կարողանա կրկնել,- հավելեց պարոն Մարուքյանը:

Շվեյցարիա, Սլովակիա, Հունաստան, Կիպրոս և հինգերորդը, որը օրենքով պատիժ կսահմանի Հայոց ցեղասպանության ժխտման համար, կարող է լինել Ֆրանսիան:

 

Էլինե Պողոսյան

2-րդ կուրս

Կիսվել