«ՊԱՐՆ ԻՄ ՀՈԳՈՒ ՊԱՀԱՆՋՆ Է»

«ՊԱՐՆ ԻՄ ՀՈԳՈՒ ՊԱՀԱՆՋՆ Է»

3966

Բրիտանացի գիտնական Հ. Էլիսը, ով ուսումնասիրում է սեռերի փոխհարաբերությունը, հայտնում է, որ պարը դա միմյանց հզոր ֆիզիոլոգիական իմպուլս հաղորդելու մի միջոց է: Ոմանց համար էլ պարը` դա անբուժելի հիվանդություն է։ Իսկ երբ Անգելինային հարցրեցի` ինչ է պարը` աչքերում փայլ նկատեցի. ժպտաց, ուրախացավ, ինչպես վանդակից դուրս թռչող թռչունը, և խոսեց.

-Պարը իմ հոգու մարզումն է, իմ կյանքի ռիթմը, ոչ միայն արվեստ, այլ նաև հոգու իրավիճակ, որով կարող եմ արտահայտել ամեն ինչ: Երբ բառերս անզոր են, և չեմ կարողանում արտահայտել այն զգացողությունը, որ զգում եմ կյանքում՝ ուրախության ու բերկրանքի, վշտի ու տառապանքի, այս ամենը երևան եմ հանում պարելիս: Կարճ ասած պարն իմ «հոգու» պահանջն է։

Անգելինան ապրում է Արագածոտնի մարզի Թալին քաղաքում։ Սովորում է Թալինի Ավագ դպրոցի 11-րդ դասարանում։ 15 տարեկան է։ 6 տարեկանից հաճախել է պարի` Թալինի Մշակութային կենտրոնում։

Մայրը` Օվսաննան, պարուհի է եղել, և կարելի է ասել, որ սերը դեպի պարարվեստը մորից է փախանցվել։ Հիշում է, երբ 6 տարեկան էր, ուներ շատ գեղեցիկ կիսաշրջազգեստ, որը շատ պարային էր, հագնում էր այն ժամանակ, երբ ցանկություն էր ունենում հոգու հետ ազատ թռչելու` պարելու, գրեթե ամբողջ օրը այն հագին էր մնում։ Քույրը սենյակում, մայրը խոհանոցում, իսկ հայրը աշխատանքի. վայելում էր մենակությունը երաժշտության ու պարի ներքո։ Մի օր էլ, երբ դպրոցից տուն է վազել, միացրել է ռիթմիկ երաժշտությունը և սկսել ուրախությունն արտահայտել պարի միջոցով։ Եվ երբ երաժշտությունը պարի ժամանակ ընդհատվել է, լսել է հայրիկի ու մայրիկի ծափահարությունները։ «Տեսա, վազեցի մի անկյուն, նեղացած նստեցի. չէի սիրում, երբ ինձ պարելիս տեսնում էին։ Ծնողներս մոտեցան, ամուր գրկեցին և համբուրեցին։ Աստված ինձ օգնեց, որ երազանքս իրակնություն դառնա։ Մայրս դարձավ ճանապարհիս ուղղեկիցը, պարուսույցս դրեց հիմքը և սերմանեց պարը իմ մեջ։ Մայրս ասում էր ինձ. «Իմ բացը դու ես լրացնելու, իմ մեջ ես քեզ եմ տեսնում»։ Երբ զրուցում էի մորս հետ, նա ինձ տալիս էր գիտելիքներ պարի և կյանքի մասին, խորհուրդներ և խրատներ: Նա մինչև օրս կրկնում է այս խոսքերը. «Պարելուց հայացքդ վեր կպարես, հպարտ կպարես, ամենակարևորը՝ կժպտաս, հեզաճկուն կպտտես դաստակներդ, հայցքովդ կհետևես աջ ձեռքիդ շարժումներին»։ Մորս խորհրդով սկսեցի առաջնորդվել… Քանի որ ես կողմ էի և սիրով էի հաճախում պարի, ոչ ոք չէր կարող դեմ լինել որոշմանաս, հասել եմ առաջնային նպատակիս և այս ուղով շարունակում եմ իրագործել հետագա անելիքներս»։

Անգելինան չի սիրում ինքնագովեստով զբաղվել։ Շոյվում է, երբ դիմացինն է իրեն գովում։ Լավատես է, երբեք չի հանձնվում, ունի իր աֆորիզմը, որը դարձել է իր կյանքի հզոր զենքը` հույսը երբեք չի մարում։ Բնավորության բացասական գիծն այն է, որ կուրորեն հավատում է բոլորին, չնայած նրան, որ գիտակցում է սխալը։ Դպրոցում լավ է սովորում։ Ստեղծագործում է, գրում բանաստեղծություններ։

Ուժերը երբեմ երբեմն փորձում է խոհանոցում։ Շատ է սիրում ավանդական տոլման։ Սիրում է տարբեր «կոմպոզիցիաներ» պատրաստել և վստահեցնում է, որ շատ լավ ստացվում է։ Զբաղվել է նաև կարպետագործությամբ, բասկետբոլով։ Ցավով նշում է, որ ժամանակի սղության պատճառով չի հասցնում համատեղել այդ ամենը, բայց ցանկությունը շատ մեծ է։ Անգելինան չունի երազանքներ, ունի նպատակ, այն էլ միակն ու անփոփոխը` դառնալ Հայաստանի ազգային պարարվեստի միության անդամ։

 

Անահիտ Գալոյան

3-րդ կուրս

Կիսվել