«ԱՐՎԵՍՏ ՀԱՄԱՐԵԼ ՉԵՄ ԿԱՐՈՂ, ԲԱՅՑ ԱՐՎԵՍՏԻ ՇՈՒՆՉ ԿԱ». ԹԱՄԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

«ԱՐՎԵՍՏ ՀԱՄԱՐԵԼ ՉԵՄ ԿԱՐՈՂ, ԲԱՅՑ ԱՐՎԵՍՏԻ ՇՈՒՆՉ ԿԱ». ԹԱՄԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

1946

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Թամարա Վարդանյանը 14 տարեկանից սկսեց հետաքրքրվել նկարչությամբ եւ որոշեց հաճախել նկարչոււթյան դասընթացների: Այսօր Թամարան ունի առցանց խանութ: Խանութում  ներկայացված են տարբեր  իրեր, որոնց վրա առկա պատկերները նկարված են ձեռքով: Թամարան պատմում է՝ նկարչությամբ ապրում է եւ առանց դրա իր օրը չի պատկերացնում, նույնիսկ ամենալարված եւ հոգնած օրվա ավարտին նկարչությունը օգնում է նրան հանգստանալ, իսկ լրագրությունը իր մասնագիրությունն է եվ ապագա աշխատանքը: Նշում է, որ հետագայում, երբ հերթը հասավ մասնագիտությունն ընտրելուն, չգիտես ինչու, ընտրեց լրագրությունը եւ սկսեց չհաճախել նկարչության, սակայն երբեք չդադարեց նկարել տանը ազատ ժամանակ:

Երկար դադարից հետո որոշեց հաճախել բատիկայի դասերի: Նշում է, որ տանը նկարում եր շորերի եւ կտորներ վրա որպես հոբբի եւ երբեք չէր մտածում այդ զբաղմունքը դարձնել աշխատանք: Թամարայի ընկերները շատ էին հավանում  եւ խնդրում էին, որպեսզի նրանց հագուստների վրա նույնպես նկարի, եւ հենց նրանց առաջարկությամբ եւ հորդորով էլ  որոշեց բացել առցանց խանութ:

Թամարան նշում է՝ սկզբից մտածել է, որ ոչինչ չի ստացվի, բայց երբ տեսել է ամեն անգամ մարդկանց հետաքրքրությունը, հասկացել է, որ իր աշխատանքները գնահատվում են: Այսօր ունի արդեն շատ հետեւորդներ, ովքեր սիրում, հետեւում եվ գնահատում են նրա աշխատանքները:  Առաջիկայում պլանավորում է սովորել նորաձեւության կենտրոնում, որպեսզի գիտելիքները լինեն ոչ միայն պրակտիկ եւ գործնական, այլ նաեւ տեսական:

Իր մասնագիտությունը՝ լրագրությունը, երբեք  չի խանգարել  նկարչությանը: Նրա համար երկու մասնագիտություններն էլ տարբեր աշխարհներ են:

 

Արմինե Զաքարյան

3-րդ կուրս

Կիսվել