«ԻՄ ԱՄՈՒՍԻՆԸ ՎԻՆՍԵՆԹ ՎԱՆ ԳՈԳՆ Է». ՄԱՆՈՒ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«ԻՄ ԱՄՈՒՍԻՆԸ ՎԻՆՍԵՆԹ ՎԱՆ ԳՈԳՆ Է». ՄԱՆՈՒ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2102

  Երիտասարդ նկարչուհի Մանուն քսան տարեկան է։ Ավարտել է Թերլեմեզյան  պետական քոլեջը, սովորել է գեղարվեստի բաժնում, իսկ այժմ սովորում է Գեղարվեստի պետական ակադեմիայում։

  Ունեցել է «FATUM» և «Մի կտոր արև» անհատական ցուցահանդեսները։ Իսկ սա երրորդ ցուցահանդեսն է, որը կոչվում է  “Jaune” (դեղին)։ Ստեղծագործում է իմպրեսիոնիզմ ժանրում։

Ե՞րբ հասկացաք, որ ունեք նկարելու տաղանդ։

– Որպես մասնագիտություն, երբեք չէի դիտարկել նկարչությունը, բայց փոքրուց այդ տաղանդը կար իմ մեջ, և ինձ ինչ հիշում եմ` նկարում եմ։ Նկարում էի ամեն տեղ՝ պատերին, հարևանի պատերին, ամենուր և, ծնողներիս օժանդակությամբ, ընդունվեցի Թերլեմեզյանի գեղանկարչության բաժինը։

Ո՞րն է կյանքի Ձեր կարգախոսը։

– Այո՛, ունեմ մի փոքրիկ կարգախոս՝ փոքր հնարավորությունները մեծ գործի սկիզբն են, և դրա համար էլ այս ցուցահանդեսի առիթը նույնպես բաց չթողեցի։

Ի՞նչ թեմաներով եք ստեղծագործում։

– Հատուկ թեմաներ չկան, ունեմ տարբեր նկարներ, և այս ցուցահանդեսում միակ դիմանկարը Վինսենթ վան Գոգի դիմանկարն է. ի դեպ՝  նա իմ ամուսինն է (ծիծաղով մեջբերեց նա)։Ստեղծագործում եմ հիմնականում իմպրեսիոնիզմ ժանրում։ Իսկ այս ցուցահանդեսում ներկայացված է ողջ և մահացած բնության երկխոսությունը։

Ի՞նչն է ձեզ ոգեշնչում, որպեսզի ստեղծագործեք։

– Ամեն ինչ, կլինի լավ երաժշտություն, կլինի գույն, մարդ, որը կերպարային ինձ դուր կգա։ Նաև կարևոր է տրամադրությունը, որն ինձ համար ավելի մղիչ ուժ է հանդիսանում։

Ինչո՞ւ  է դեղինը գերիշխում ձեր նկարներում։

– Իմ կյանքի ուղեկից գույնը դեղինն է, և ամեն նկարիս մեջ կտեսնեք անպայման դեղին գույնը. ցուցահանդեսի անունն էլ շատ չմտածեցի և դրեցի «Jaune», ֆրանսերեն է, իսկ հայերեն նշանակում է դեղին։

Ի՞նչ նպատակներ ունեք նկարչության ասպարեզում։

– Հայաստանում դժվար է նկարիչ լինելը, բայց չեմ հանձնվելու, ինձ համար այս իմ կազմակերպած «Դեղին երեկոիկներ»-ը ավելին են, որտեղ ինձ շատ լավ եմ զգում։ Սա այն մասնագիտությունն է, որում ես ինձ անկեղծ, անմիջական և լավ եմ զգում և երբեք ինձ այս հաճույքից չեմ զրկի։

 

 

–  Ունե՞ք իդեալ, որը ձեզ ոգեշնչում է նկարել։

– Կյանքում իդեալներ չունեմ, ոչինչ չեմ գերագնահատում կամ թերագնահատում, միշտ ուզում եմ ամեն ինչ բալանսի պահել, բայց շատ եմ հավանում և իմ «ամուսինն» եմ համարում Վինսենթ վան Գոգին։

Եթե՞ չլինեիք նկարչուհի, ապա ի՞նչ մասնագիտություն կընտրեիք։

– Քանի որ հորոսկոպով ցուլ եմ, իսկ ցլերին բնորոշ մասնագիտություններից են դիվանագիտությունը, բժշկությունը, միգուցե այս ուղղություններով շարունակեի։

 

Հարցազրույցը՝ Մարիա Աղաբեկյանի

3-րդ կուրս

Կիսվել