ԵՊՀ -Ն ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ՆՇԵՑ ԻՏԱԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ...

ԵՊՀ -Ն ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ՆՇԵՑ ԻՏԱԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ 16-ՐԴ ՇԱԲԱԹԸ

2211

Ինչպես  ամբողջ  աշխարհում, այնպես  էլ  Հայաստանում, ամեն  տարի  հանդիսավոր  կերպով, հոկտեմբեր  ամսին  նշվում  է  իտալերեն  լեզվի  համաշխարհային  շաբաթը: Հոկտեմբերի  17-ին  Երևանի  պետական  համալսարանի  մշակույթի  կենտրոնում  անցկացվեց  «Իտալերենը  և  ստեղծագործական  միտքը»  միջոցառումը, վերջինիս  հեղինակն  էր  ռոմանոգերմանական  բանասիրության   ամբիոնի  վարիչ  Հասմիկ  Բաղդասարյանը: Կազմակերպչական  հարցերում  նրան  օգնել  էր  ԵՊՀ  մշակույթի  կենտրոնի  տնօրեն` Դավթյան  Կարինեն:

Միջոցառման   ժամանակ  խոսվեց  իտալական  ապրանքանիշների, ազգային  հագուստի  և  դիզայնի  մասին: Հրավիրվածների  շարքում  էին  Երևանում   Իտալիայի  դեսպան  Ջովանի  Ռիչուլին, ԵՊՀ-ի  ռոմանոգերմանական բանասիրության  ֆակուլտետի  դեկան  Սամվել  Աբրահամյանը, փոխդեկան` Գևորգ  Բարսեղյանը, ինչպես  նաև  Երևանի  Կոմիտասի  անվան  պետական  կոնսերվատորիայի  լավագույն  ուսանողներից, ովքեր  իրենց  անմոռանալի  կատարումներով  հիացրեցին  ներկաներին:

Անցած  տարիներին  ևս  կազմակերպվել  էին  նմանատիպ  միջոցառումներ   հետևյալ  խորագրերով` «Երաժշտության  իտալերենը»  և  «Իտալերենի  երաժշտականությունը»: Միջոցառումները   շարունակական  են  և  բազմաբնույթ:

 

Վարսիկ Սահրադյան

2-րդ կուրս

Կիսվել