ԱԿՏԻՎ DEENJES, ԳՈՒՆԱՎՈՐ ԿԱՎԻՃ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԻՑ ԴՈՒՐՍ CLOCKER

ԱԿՏԻՎ DEENJES, ԳՈՒՆԱՎՈՐ ԿԱՎԻՃ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԻՑ ԴՈՒՐՍ CLOCKER

1936

The Deenjes              

Լուսանկարը՝ Մարիամ Լորեցյան

Ամեն ինչ սկսել է 2010-ի ձմռանը՝ Երևանի շենքերից մեկի 108-րդ բնակարանում: Միկայի ֆիլմի մոնտաժը հենց իրենց տանն էին անում․ գործընթացը շատ էր ձգձգվում։ Որոշեցին մի քիչ զվարճանալ և երգ ձայնագրել հենց տնային պայմաններում: Իսկ հիմա ամեն ինչ սկսեմ սկզբից:

Խմբի անդամներն են՝ ռեժիսոր ու լուսանկարիչ Միկա Վաթինյանը և օպերատոր Թամամ Համզանը: Միկան իր  «Ժաննան և ձայները» ֆիլմի նկարահանման համար որպես օպերատոր հրավիրում է Թամամ Համզային:

Առաջին երգը՝ «ինչու չես խոսում հայերեն» ստեղծագործությունն էր։ Այն միանգամից սիրվեց:

Երաժշտական ոճը՝ էրոտիկ-պատրիոտիկ է: Խումբը երգերում հաճախ օգտագործում է Չարենցի, Տերյանի ու Սևակի բանաստեղծությունները:

Նախագծի անդամների խոսքերով՝ երբևէ իրենց առաջ խնդիր չեն դրել մեծ լսարան գրավելու, ստեղծագործել են նախևառաջ իրենց համար: Ի դեպ, եթե հետաքրքրի տեսահոլովակներում իրենց կրած ակնոցների պատմությունը, ասեմ, որ Միկան դրանք երազում է տեսել, արթնացել է ու հասկացել, որ դրանք պետք է պարտադիր պայման լինեն իրենց բոլոր տեսահոլովակներում:

 

Կավիճ

Լուսանկարը՝ Լիանա Թուրյան

 

Հիշում եմ, 2016 թվականն էր՝ ֆեյսբուքյան էջս էի թերթում ու հանդիպեցի ընկերներիցս մեկի կիսված երգին: Միանգամից կանգ առա, քանի որ ամեն օր չէ, որ կարող ես հանդիպել «Կավիճ» անունով խմբի: Ավելի ուշ պարզեցի, որ «Կավիճը» մեր ճանաչած ստանդարտ խմբերից չէ։

Խմբի հիմնադիրը՝ Վաչե Ղարիբյանը, անում է այն ամենը, ինչ մեկ խմբում անում են 4 և ավելի մարդիկ: Գրում է երգի բառերը, գործիքավորում ու ինքն էլ երգում է: Իդեպ՝ Վաչեն, բացի Կավիճից, ունի նաև այլ պրոեկտներ (Սավարշավանա, Vatche, My darkest secret), որոնցից ամեն մեկը ներկայացնում է իր բնավորության տարբեր կողմերը:

«Կավիճն» արդեն ունի 7 ալբոմ, 75 երգ: Վաչեն նշում է՝ այս նախագծում ցույց է տվել մարդկային վախն ու թուլությունները, արտահայտել է բոլոր զգացմուքները։  Ու իսկապես, Կավիճի երգերում մենք ամեն մեկս կարող ենք մի մասնիկ գտնել մեզնից, իսկ ի՞նչ է պետք երաժշտասերներին, եթե ոչ երգեր, որոնք կհասկանան իրենց:

 

The Clocker

Լուսանկարը՝ Մաշա Չուբանովա

 

Խմբի տղաները Վանաձորից են: Դե, բնականաբար, նրանք պետք է լինեին հայկական ռոք երաժշտության քաղաքից: Խումբը 2014 թվականին հավաքվեց, նրանց հիմնական նպատակն էր  ստեղծագործել հենց indie և britpop ժանրերում, սակայն 2015 թվականին արդեն ներկայացան իրենց իսկ ոճով՝ հայ երաժշտասերներին ներկայացնելով նորն ու թարմը:

Նրանք ավելի քան 25 համերգներ են ունեցել ամբողջ Հայաստանում ու Թբիլիսիում, և հասցրել են գրավել հայ ու վրացի «գետնի տակ» երաժշտություն լսողներին:

2017-ին էլ ձայնագրել են իրենց «Գլխով փափուկ ասֆալտին» ձայնասկավառակը, որտեղ էլ տեղ են գտել արդեն շատերի կողմից սիրված երգերը: Խմբի վոկալիստը՝ Ալբերտ Իսահակյանը, ունի յուրահատուկ ու տարբերվող ձայն, որը դժվար թե շփոթես այլ ձայնի հետ, իսկ խումբը չի դադարում ամեն անգամ զարմացնել ու ավելի ամուր կապով կապել երկրպագուներին իրենց հետ:

 

Լիանա Թուրյան

2-րդ կուրս

Կիսվել