ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԽԱԹԱՐՈՒՄ ԸՆՏԱՆԻՔԸ

ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԽԱԹԱՐՈՒՄ ԸՆՏԱՆԻՔԸ

1494

Ընտանիք, ամուսնության կամ ազգակցության վրա հիմնված՝ մարդկանց փոքր խումբ, որի անդամները միմյանց հետ կապված են կենցաղի ընդհանրությամբ, փոխադարձ օգնությամբ և բարոյական պատասխանատվությամբ։ Որպես  հիմքի զարգացմանը համապատասխան՝ պահպանելով հարաբերական ինքնուրույնություն։

Բռնություն, ագրեսիա, ֆիզիկական ուժի կամ իշխանության դիտավորյալ կիրառումը կամ կիրառման սպառնալը որևէ անձի, անձանց խմբի կամ հանրության նկատմամբ, որը բերում է կամ մեծ հավանականությամբ կարող է բերել մարմնական վնասվածքների, մահվան, հոգեբանական վնասի, թերզարգացման կամ զրկման:

Զրուցակիցս մանկաբարձ-հոգեբան Լենա Առաքելյանն է:

-Տիկին Առաքելյա՛ն,  ինչպե՞ս կարող ենք սահմանել ընտանեկան բռնություն կոչվող երևույթը:

-Ընտանեկան բռնությունը, եթե փորձենք սահմանել հոգեբանության տեսանկյունից, ապա այն մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող մեկ զուգընկերոջ կողմից մյուսի նկատմամբ կրկնվող բռնությունն է: Անհատի տեսանկյունից այն բավականին այլ է: Բռունթյան ենթարկված կնոջ համար դա կարող է լինել հարբեցող ամուսնու ճնշումները, երեխայի համար՝ ապտակը, կամ համակարգչային խաղերի ագելումը:

-Ինչպիսի՞ դրսևորումներ ունի ընտանեկան բռնությունը:

-Ընտանեկան բռնությունը կարող է հանդես գալ տարբեր ձևերով, որոնցից են ֆիզիկական բռնությունը՝  այն է`  հարվածել, կծել, ծեծ, հրել, բռնության միջոցով  սանձել, սեռական բռնաբարումը, հետապնդումը, հուզային ճնշումը, որը դրսևորվում է գոռոցով, հայհոյանքներով, սպառնալիքներով,  նաև պասիվ ճնշումը (անտարբերություն, արհամարհում) և տնտեսական զրկումը։

-Ինչպե՞ս է իրականացվում դրա կանխարգելումը:

-Որպես այդպիսին կանխարգելման ձևերը շատ են, բայց ես կառանձնացնեմ իրավական ուժով՝ օրենքի ուժով կանխարգելումը և հոգեբանական աջակցության միջոցով կանխարգելումը:

-Ի՞նչ է իրենից ենթադրում վերջինը:

-Հոգեբանական աջակցության միջոցով կանխարգելումը իրենից ենթադրում է հոգեբանի ծառայություններից օգտվելը` հոգեբանի միջոցով ընտանիքի կարևորության բացահյտումը պայմանական կոչված տուժ տվողի և տուժվողի մոտ:

-Ինչպե՞ս է այն իրականացվում:

-Որպես կանոն` զրույցներով, հոգեբանական սեանսներով, որոնք անցկացվում են ինչպես անհատի, այնպես էլ ընտանիքի հետ, նաև հաջողված ընտանիքների պատմություններով:

-Հասարակությունում ինչպե՞ս է իրականցվում ընտանեկան բռնության մասին իրազեկումը:

-Հասարակությունում ընտանեկան բռնության մասին իրազեկումը հիմնականաում իրականցվում է  հանրային իրազեկման ակցիաների միջոցով, որոնց շրջանակներում անցորդներին բաժանվում են տեղեկատվական նյութեր՝ ընտանեկան բռնության տեսակների, դրսևորումների, պատճառների և կանխման մեխանիզմների, գործող օրենքների մասին:

-Վերջում եզրափակելով` ցանկանում եմ հարցնել, արդյո՞ք ընտանեկան բռնության մասին նոր օրենքը չի խաթարում հայկական ընտանիքը և ինչ խորհուրդ կտաք բռնության ենթարկվածներին:

-Նախ և առաջ պետք է հասկանալ, թե ո՞րն է հայկական ընտանիքը. ավանդական ընտանիք այն ընտանի՞քն է որտեղ ծեծվել է կինը, կամ հոգեբանական բռնության ենթարկվել գործազուրկ ամուսինը, թե՞ այն ընտնիքը, որտեղ ընտանեկան հարաբերությունները կառուցված են փոխադարձ ըմբնման և հարգանքի վրա: Ոչինչ չի կարող ավելի հեշտ խաթարել ընտանիքը, քան հենց բռնությունը: Խորհուրդս կլինի այն, որ «հարսնություն» փոխարեն ավելի լավ է խոսել ու բարձրաձայնել:

 

Հարցազրույցը` Մարիամ Ղազարյանի

4-րդ կուրս

Կիսվել