2018 թ. լրացավ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի պաշտոնական պարբերականի՝ «Արարատ» ամսագրի 150-ամյակը (1868-1919 թթ):
«Արարատ» ամսագիրն առաջին հայագիտական հանդեսն է Կովկասում, որը մեծապես նպաստել է գիտության զարգացմանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը նախաձեռնել է «Արարատ» ամսագրի 150-ամյակին նվիրված գիտաժողով, որը տեղի կունենա ս/թ. դեկտեմբերի 19-ին:
Գիտաժողովին կարող են մասնակցել հայագիտությամբ և աստվածաբանությամբ հետաքրքրված անձինք:
Խնդրում ենք` զեկույցների թեմաների առաջարկությունները ներկայացնել Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան մինչև 2018 թվականի նոյեմբերի 26-ը (զեկուցման թեմաները և զեկուցողի տվյալները (անուն-ազգանուն, կոչում, պաշտոն և կապի միջոցներ) կարող եք ուղարկել ararat150.conference@gmail.com էլ. հասցեով):
Տեղեկացնում ենք, որ գիտաժողովի զեկույցներն ընտրողաբար հրատարակվելու են «Էջմիածին» ամսագրում:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան