ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԱԴՐԱՁ ՉԵՆ

ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԱԴՐԱՁ ՉԵՆ

1121

Սոցիալական ապահովություն, պետության կողմից իրագործվող կամ պաշտպանվող սոցիալ-տնտեսական միջոցառումների համակարգ, որը սահմանվում է քաղաքացիների ծերության և անաշխատունակության դեպքերում, մայրության և մանկության ապահովության, աշխատունակության նախապահպանման և վերականգնման համար։ Սոցիալական ապահովության համակարգը համարվում է պետական, որովհետև նրա իրավական կարգավորումն իրականացնում է պետությունը՝ առաջին հերթին պետության սոցիալական ապահովության նախարարությունները:

   Սոցիալական ապահովության տեսակները բազմազան են՝ տարիքային, հաշմանդամության, կերակրողին կորցնելու կապակցությամբ կենսաթոշակային ժամանակավոր անաշխատունակության, հղիության ու ծննդաբերության նպաստ, սանատորաառողջարանային բուժումմանկատներում, մանկապարտեզներում, այլ մանկական հիմնարկներում հանգստի անցկացում, երեխաների պահում և դաստիարակում, աշխատունակությունը մասնակիորեն կորցրած քաղաքացիներին աշխատանքի նախապատրաստում և տեղավորում, մայրության և մանկության պահպանությունը ապահովելու նպատակով ամենամսյա և միանվագ նպաստներ։

Իսկ ի՞նչ է նշանակում  սոցիալապես անապահով, ինչպիսի՞ դրսևորում ունի այն, ինչպե՞ս է ազդում հասարակության վրա: Այս հարցրի պատասխանը փորձեցի ստանալ՝ խոսելով համապատասխան մասնագետների հետ:

Զրուցակիցս սոցիոլոգ  Հայկ Մանուկայնն է:

-Պարո՛ն Մանուկյա՛ն, ի՞նչ է նշանակում լինել սոցիալապես անապահով:

-ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածի համաձայն Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, բայց կարող ենք փաստել, որ այս ամրագրումը չի համապատասխանում ներկայիս վիճակին և դրա ապացույցը  արտագաղթի ահռելի թափ ստացած  տեմպերն են, փողոցների մուրացկանները, մեկ շնչի հաշվին ընկնող ՀՆԱ-ն: Ահա սա է նշանակում լինել անապահով սոցիալապես, երբ կեցությունը հոգալու համար գումարը չի բավականեցնում:

-Իսկ պաշտոնական տվյալները ի՞նչ են խոսում այս մասին:

-Համաձայն 2017 թվականի պաշտոնական տվյալների` Հայաստանում առկա է 35% աղքատություն, 15% գործազրկություն:

-Ի՞նչ է անհրաժեշտ  այս շեմերը իջեցնելու համար:

-Այսպիսի զարհուրելի թվերից խուսափելու համար  կենսաթոշակների համար պետք է սպառողական զամբյուղի շեմը բարձրացնել գոնե մինչև 55 հազար դրամ, նվազագույն աշխատավարձը հասցնել 100  հազար դրամի, բայց այս ամենը ունենալու համարա պետք է նաև ունենանք լավ զարգացած տնտեսություն, արդյունաբերություն և իհարկե եղած ռեսուրսների ճիշտ կառավարում:

-Կարո՞ղ ենք ինչ-որ մեկին մեղադրել ստեղծված իրավիճակի մեջ:

-Այո՛, դա պետությունն է, դա պետության քաղաքացին է: Ինձ թույլ կտամ ասել, որ պետությունը ու քաղաքացին իրար նկատմամբ ունեցած պարտավորությունները մի կողմ են դրել:

Ավարտեով զրույցս սոցիոլոգ Հայկ Մանուկյանի հետ, փոձեցի հոգեբան Լենա Առաքելյանից ճշտել, թե ինչպե՞ս է սոցիալապես անապահովությունը ազդում հասարակության և հատկապես ընտանիքի վրա:

-Տիկին Առաքելյա՛ն, ինչպես է այս խնդիրը անդրադառնում հասարակության և ընտանիքի վրա:

-Հավատացնում եմ Ձեզ, որ անդրադարձումը լինում է գրեթե նույնը, քանի որ հասարակությունը ևս կարող ենք համարել ընտանիք: Շատ հաճախ բարդույթավորում է ձևավորվում, որ եթե գումար չկա, աշխատանք չկա, ապա դատապարտված ես աղքատի պիտակավորմանը, բայց որպես հոգեբան կարող եմ հանգստացնելով հավաստիացնել, որ աղքատ ենք բոլորս, քանի որ ունենք միայն հարուստների և միջինից ցածր վաստակ ունեցողների խավ:

Սոցիալապես անապահովությունը  ընտանիքներում որոշ դեպքերում հանգեցնում է ծուլության: Հեծանիվ հայտնագործած չեմ լինի, եթե ասեմ, որ այսօր կան կազմակերպություններ որոնք զբաղվում են սոցիալապես անապահով մարդկանց օգնություն տրամադրելով: Բայց մի բան է օգնել իսկապես կարիքը ունեցողին, մեկ այլ բան` մի մարդու, ով ալարում է աշխատել:

-Կարելի՞ է ենթադրել, որ այն կարող է ազդել երխայի դաստիարակության վրա:

-Միանշանակ պատասխան տալ չեմ կարող, որովհետև կախված է նարանից, թե ծնողը դաստիարակաման ինչ մեթոդ է որդեգրել, բայց այնուամենայնիվ ազդում է հոգեբանության վրա, սոցիալապես անապահով երեխան ավելի ինքնամփոփ է, ամաչկոտ, չշփվող և մի տեսակ մերժված իր տարեկիցներից:

-Ինչպե՞ս հաղթահարել հոգեբանական ճնշվածությունը:

Միայն և միայն սոցիալական տարրական պայմանների ստեղծմամբ, որը, ի դեպ, ավելի շատ պետության խնդիրն է:

Պարգևը պատմում է, որ եղել են օրեր, երբ անգամ հաց չեն ունեցել ուտելու:

«Վեց երեխաների հայր եմ,  ինձ ամեն տեղ գցում եմ, որ մի գործ ճարեմ: Գոմ եմ մաքրում, ամառները ուրիշների խոտ եմ քաղում, կարտոշկա ցանում, բայց դե մի բան չի էլի, 5000 դրամով ո՞ր մի երեխու բերանը փակես: Եղել են դեպքեր, որ մի ամիս չեմ աշխատել. գյուղացիներից խնդրել եմ ուտելու բան են տվել, յոլա եմ գնացել, ինչ ասես արել եմ, որ երեխեքս սոված չմնան: Շատ եմ ուզում աշխատեմ, բայց տեղ չկա, չեն ընդունում»:

 

Մարիամ Ղազարյան

4-րդ կուրս

Կիսվել