Սննդային թունավորումները տեղի են ունենում այն ժամանակ, երբ թույնը սննդամթերքի հետ ներթափանցում է օրգանիզմ:
Սովորաբար, սննդային թունավորումներն առաջացնում են սրտխառնոցի, փսխումի և լուծի համադրություն, իսկ երբեմն էլ կարող է ուղեկցվել ավելի լուրջ ախտանիշներով։
Մանրէական սննդային թունավորումներ․ որովայնային ցավերը, փորլուծությունը, փսխումը կարող են արդեն սկսվել անորակ սնունդ օգտագործելուց հետո։
Վիրուսային սննդային թունավորում․ փսխումը, սրտխառնոցը, փորացավերը, գլխացավերը, դողէրոցքը և սարսուռը սկսվում են վարակված սննունդն օգտագործելուց 12-48 ժամ հետո։
Սննդային քիմիական թունավորում․փսխումը, փորլուծությունը, քրտնելը, գլխապտույտը, ակնախնձորում ճնշման զգացողությունը, բարձր թքարտադրությունը, գիտակցության խառնաշփոթը և որովայնային ցավերը սկսվում են վարակված սնունդն օգտագործելուց 30 րոպե հետո։
Սննդաբանների մեծ մասը կարծում է, որ երբեմն մարդիկ դիտմամաբ են անում այդ ամենը՝ օգտվելով լավ ջերմամշակում չանցած մսեղենից, մթերքները գնելուց ուշադրություն չեն դարձնում պահպանման ժամկետին, ուտելիքը երկար ժամանակ եփված վիճակում թողնում են սենյակային բարձր ջերմաստիճանի պայմաններում և օգտվում են դրանից, մրգերն ու բանջարեղենը ուտելուց առաջ լավ չեն լվանում կամ ընդհանրապես չեն լվանում։
Սննդաբան Արևիկ Պետրոսյանի հետ հարցազրույցից հետո իմացանք, թե ինչպես կարելի է օգնել մարդուն թունավորման դեպքում, եթե հնարավոր չէ մոտակա մի քանի ժամվա ընթացքում հասցնել բժշկական կենտրոն։
«Առաջին հերթին պետք է հիվանդին ջուր խմեցնել, որպեսզի նա կարողանա փսխել։ Հարկավոր է նաև խմել մեծ քանակությամբ սորբետ։ Եթե առողջական վիճակը չի բարելավվում, ապա անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ հայտնի չէ, թե ինչպիսի բարդություններ կարող են առաջանալ հետագայում։ Հիվանդին հեղուկ տալիս ավելի լավ է օգտագործել մարգանցովկայի թույլ լուծույթ, կամ պետք է ստամոքսը լվանալ: Հետո անհրաժեշտ է տուժածին տալ աբսորբացնող միջոց։ Այն իր մեջ է ներծծում թունավոր մասնիկները և օգնում է նրանց դուրս գալ օրգանիզմից։ Արյան մեջ անցած թույներն հեռացնելու համար անհրաժեշտ է հաճախակի և քիչ-քիչ ջուր խմել, իսկ ավելի լավ է` չգազավորված հանքային ջուր։ Օրգանիզմին կորցրած հավասարակշռությունը վերականգնելու համար կարող են օգնել ռեգիդրոնը կամ հումանա-էլեկտրոլիտը։ Եթե կատարված միջոցառումները չեն օգնում, ապա անհապաղ պետք է բժշկի դիմել։
Հարցում անցկացրեցինք 18- 50 տարեկանների շրջանում։ Այս տարիքային խմբի մոտ թունավորումների 70%-ը լինում է ժամկետն անց մթերքներից և պահածոներից, 20%-ը վատորակ սննդից, իսկ 10%-ը թունաքիմիկատներից (երբ աշխատում են ջերմոցներում և առնչություն ունեն թունաքիմիկատների հետ և այլն)։
Սննդային թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է ընդամենը պահպանել մի քանի կանոններ. լվացվել ուտելուց առաջ, հետևել խոհանցի մաքրությանը և պարբերաբար ախտահանել տարածքը, ճիշտ պահպանել մթերքները, մթերք գնելիս անպայման նայել դրա բաղադրությանն ու ժամկետները, չուտել փողոցում վաճառվող սնունդ։ Սրանք այն պարզ մեթոդներն են, որոնցով կարելի է չթունավորվել կամ եթե թունավորվել եք, ապա արագ չեզոքացնել դրա հետևանքները:
Անահիտ Գալոյան
3-րդ կուրս