ՍԻՐԻԱՅԻՑ` ՀԱՅԱՍՏԱՆ. ՄՈՒԹԱՖՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՄԱՍՆԱԿԻՑ ԼԻՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ

ՍԻՐԻԱՅԻՑ` ՀԱՅԱՍՏԱՆ. ՄՈՒԹԱՖՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՄԱՍՆԱԿԻՑ ԼԻՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ

1377

2006 թվականը Գևորգ Մութաֆյանի ընտանիքի համար կարևոր տարի է: Նա իր ընտանիքի հետ Հայաստան եկավ Սիրիայից`այն համոզմամբ, որ յուրաքանչյուր հայ պիտի ապրի Հայաստանում և մասնակից լինի այստեղ առկա խնդիրների լուծմանը: Արդեն մի քանի տարի է, ինչ Գևորգը, նրա կինը և երեք երեխաները՝ Գառնին, Գեղարդը և Շահենը, ապրում են Հայաստանում: Գառնիի հետ զրուցել ենք հայրենիքում նրանց կյանքի ու ունեցած խնդիրների մասին:

Ողջույն Գառնի, շնորհակալեմ, որ համաձայնեցիք հարցազրույց տալ: Առաջին հարցը՝ ի՞նչ հիշողություններ ունեք Սիրիայից, եթե չեմ սխալվում` այնտեղ եք ծնվել:

-Այո, ծնվել եմ Սիրիայում, բայց 6 տարեկան էի, երբ եկանք Հայաստան: Հիշողություններս մի քիչ աղոտ են, բայց հիշում եմ այն թաղամասը, որտեղ ապրել եմ, մեր տունը, մանկապարտեզս, դպրոցս ու դրանց հետ կապված ամեն ինչ:

Ինչպե՞ս որոշեցիք վերադառնալ ու բնակություն հաստատել հայրենիքում:

Հայրս միշտ էլ ունեցել է նպատակ գալ ու ապրել Հայաստանում: 2006-ի ամռանը եկանք արձակուրդներն անցկացնելու, բայց պլանները փոխվեցին և որոշեցինք, որ պետք է ապրենք այստեղ:

-Հայաստան գալուց, այստեղ հաստատվելուց  հետո ի՞նչ դժվարությունների եք հանդիպել: Պատմեք մի փոքր այդ մասին:

-Ամենամեծ դժվարությունը ինտեգրման խնդիրն էր, որը ինձ մոտ շատ մեծ դժվարությամբ ստացվեց: Չէի կարողանում ընդունել շրջապատումս գտնվող մարդկանց: Դպրոցում ոչ մեկի հետ չէի շփվում, նրանք էլ ինձ հետ չէին շփվում: 13 տարի է ապրում ենք Հայաստանում, բայց վերջին 4 տարին է, որ սկսել եմ շփվել ու ունեմ ընկերներ:

-Հայրենիք վերադառնալուց շատ ժամանակ չանցած` Սիրիայում պատերազմ սկսվեց, ինպիսի՞ն էր Ձեր արձագանքը:

-Բնականաբար, շատ եմ ցավում այն ամենի համար, ինչ կատարվել է ու կատարվում է Սիրիայում, ի վերջո այն իմ ծննդավայրն է, բայց անկեղծ պետք է լինեմ ու ասեմ, որ ավելի շատ անհանգստանում եմ այնտեղ ապրող հարազատներիս համար: Ինձ Սիրիայի հետ կապող միակ օղակն իրենք են:

-Գառնի և Գեղարդ ՝ քույր և եղբայր, ինչպե՞ս են ընտրվել Ձեր անունները:

-Տանը ունեցել ենք անձնանունների բառարան, որտեղ ծնողներս գտել են Գառնին`որպես աղջկա անուն և Գեղարդը`որպես տղայի ու որոշել են իրենց երեխաներին հենց այդ անուններով կոչել:

Ինչո՞վ եք զբաղվում հայրենիք վերադառնալուց հետո:

Ես սովորում եմ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, արդեն 2-րդ կուրս եմ: Հիմա բոլոր պլաններս կապված են մասնագիտությանս հետ: Մեծ ցանկություն ունեմ դառնալու լավ լրագրող:

Հավանաբար հայրենիք եք վերադարձել ձեր նպատակներն իրականացնելու և այստեղ հաջողության հասնելու համար: Ո՞րն է Ձեր ու Ձեր ընտանիքի նվիրական երազանքը:

Իմ և եղբայրներիս երազանքը չասեմ, այլ նպատակը` սովորել, կրթվել, աշխատել ու ստեղծել մերը այս կյանքում, իսկ ծնողներիս նպատակը այդ ամենին հասնելու համար մեզ աջակցելն է:

 

Հարցազրույցը՝ Էլենիտա Սարգսյանի

2-րդ կուրս

Կիսվել