ԱԿԱՆՋԱԿԱԼՆԵՐ. ՀԱՐՄԱՐ Է, ԲԱՅՑ ՎՆԱՍԱԿԱՐ

ԱԿԱՆՋԱԿԱԼՆԵՐ. ՀԱՐՄԱՐ Է, ԲԱՅՑ ՎՆԱՍԱԿԱՐ

1503

Ականջակալները շատերի առօրյայի անբաժանելի մասն են, սակայն քչերը գիտեն դրանց վնասակարության մասին: Երևանի Մխիթար հերացու անվան պետական համալսարանի ԼՕՌ հիվանդությունների դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ Սիրանուշ  Մկրտչյանի հետ զրուցել ենք ականջակալների ճիշտ օգտագործման և լսողությանը հասցվող  վնասների մասին:

-Տիկին Մկրտչյան, ինչպե՞ս են ականջակալները վնասում լսողությունը:

-Ականջակալների օգտագործումը վնասակար է առողջությանը, բարձր ձայներն անմիջապես վնասում են լսողական ներվը, ազդում են նյարդաթելիկներ վրա, որն էլ բերում է լսողության զգալի իջեցման, ականջում խշշոցների:

Արդյո՞ք կարող ենք վնասված լսողությունը վերականգնել:

– Նյարդաթելիկները հետագայում շատ  դժվար են վերականգնվում կամ առհասարակ չեն վերականգնվում և առաջացնում են լսողության հարաճուն իջեցում:

Ինչի՞ց կարող ենք հասկանալ, որ ականջակալները արդեն արել են իրենց «գործը»:

– Լսողության իջեցումը սկզբնական շրջանում կարող է նկատելի չլինել, բայց հետագայում արդեն արտահայտվել: Եթե արտահայտվի մենք գործ կունենանք ավելի բարդ իրավիճակի հետ, և վերականգնումը շատ ավելի դժվար կլինի: Նախնական ախտանիշները կարող են լինել օրվա մեջ ժամանակ առ ժամանակ խշշոց, աղմուկ ականջներում, երկու ականջների միջև լսողության տարբերություն, կամ եթե հաճախ խնդրում եք մի հարցը երկու անգամ տալ: Այս դեպքերում ահազանգ է սա մարդուն, որ պետք է այցելել բժշկի:

Եթե չենք ցանկանում հրաժարվել ականջակալներից, ի՞նչ կարող ենք անել վնասակարությունը նվազագույնի հասցնելու համար:

– Խորհուրդ եմ տալիս հատկապես երիտասարադներին, ովքեր ավելի շատ են օգտվում ականջակալներից, օրվա մեջ օգտագործել 30 րոպեից ոչ ավելի և այնքան ցածր, որ շրջապատի աղմուկը, մարդկանց խոսակցությունը լինի լսելի:

Հարցազրույցը՝ Արփի Շահինյանի

2-րդ կուրս

Կիսվել