ԳԻՐՔԸ՝ ԱՄԱՆՈՐՅԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՎԵ՞Ր, ԹԵ՞ ՃԱՇԱԿԻ ՀԱՐՑ Է

ԳԻՐՔԸ՝ ԱՄԱՆՈՐՅԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՎԵ՞Ր, ԹԵ՞ ՃԱՇԱԿԻ ՀԱՐՑ Է

1722

Ինչպես փաստում են գրախանութների աշխատակիցները՝ մի քանի տարի է, ինչ գիրքը դարձել է Ամանորի լավագույն նվեր: «Բուկինիստ» գրախանութի PR մենեջեր Լիլիթ Եղիազարյանի խոսքով՝ հիմնականում նվերի համար գիրք գնում են մայրիկներն ու տատիկները՝ երեխաների համար:

Ամանորի շեմին գրքերի արագ սպառման մասին էր վկայում այն, որ «Նոյյան Տապան»-ում հաճախորդների խնդրանքով երկարաձգել էին զեղչերի վերջնաժամկետը, իսկ «Բուկինիստ»-ում մատչելի գներով փաթեթավորում էին նվերները:

Իսկ Էդիթ Պրիտ հրատարակչությունը ամանորյա հետաքրքիր առաջարկ էր արել իր հաճախորդներին.

«Ամեն պատվիրված գրքի դիմաց մեր կողմից էջանշան, տոնական տոպրակ և մեկ գիրք ենք նվիրում, ինչպես նաև անվճար առաքում»,- նշում է Էդիթ Պրինտ հրատարակչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ռոզա Գրիգորյանը:

Նվերի ընտրության հարցը շատերի համար բարդ գործ է. ի՞նչ նվիրել, ինչպե՞ս փաթեթավորել, կհավանի՞, թե՞ ոչ, տեսնես՝ ի՞նչ ոճ է նախընտրում, ու այսպես շարունակ: Գիրքը նվիրելը երբեմն լուծման հեշտ տարբերակ կարող է լինել: Ուսանողների շրջանում կան տարբեր տեսակետներ. ոմանք գիրք գնում են իրենց համար, ոմանք համաձայն են, որ այն նվերի հարմար տարբերակ է, իսկ ոմանք էլ այդպես չեն կարծում:

ԵՊՀ ուսանողուհի Լիանայի համար գիրք նվեր ստանալը ուրախություն է.

«Գիտեմ, որ ևս մի նոր աշխարհ եմ բացահայտելու ինձ համար»։

Իսկ Լիլիթ Մկրտչյանը վերջին անգամ մի քանի օր առաջ է գիրք ստացել՝ «Գյումրի» վերնագրով.

«Իմ կարծիքով գիրքը նվերի լավագույն տարբերակն է. այն երբեք չի հնանում, չի կորցնում իր արժեքը»։

Հակառակ կարծիք ունեցողները այսպես են պարզաբանում.

«Ես կարդալու հետ սեր չունեմ, բայց կարծում եմ գիրքը լավ նվեր է, ուղղակի պիտի իմանաս՝ ում, ինչ գիրք տաս»,- նշում է ԵՊՀ ուսանող Նարեկ Մարգարյան:

Ուսանողուհի Լիլիթ Հովսեփյանն էլ այսպիսի համեմատություն արեց.

«Գիրքն էլ օծանելիքի պես բանա, չգիտես, թե ով որ բույրնա սիրում (այս դեպքում ժանրը)»։

Այսպիսով, երբ գիրք նվիրեք մեկին, ով գրքամոլ է, ունի և անընդհատ համալրում է իր գրադարանը, կերջանկացնենք նրան, երբ ինչ-որ մեկին ինչ-որ բան հասկացնելու համար ընտրեք համապատասխան սյուժեով մի գիրք, գուցե ձեր ասելիքը կարողանաք տեղ հասցնել, եթե չափազանց հետաքրքիր վերնագրով գիրք նվիրեք նրան, ով չի սիրում ընթերցել, կան շանսեր, որ նա կսկսի կարդալ:

Ուրեմն՝ գիրք նվիրելը տարբեր ազդեցություններ կարող է ունենալ տարբեր տեսակի մարդկանց վրա, իսկ այդ ազդեցությունը կախված է ձեր ընտրությունից:

Ձեր ընտրությունը հեշտացնելու համար հավելենք, որ ըստ  VNEWS մշակութային-լրատվական կայքի՝ ներկայացնենք 2018թ-ին թարգմանված 5 գիրք, որ պետք է անպայման ընթերցել.

Զրույցներ Կաֆկայի հետ: Գրառումներ և հիշողություններ

ՀեղինակՅանոուխ Գուստավ
Գերմաներենից թարգմանությունը և ծանոթագրությունները՝ Արա Առաքելյանի
Զանգակ հրատարակչություն

Զրույցներ Կաֆկայի հետ: Գրառումներ և հիշողություններ

Հեղինակ` Յանոուխ Գուստավ
Գերմաներենից թարգմանությունը և ծանոթագրությունները՝ Արա Առաքելյանի
Զանգակ հրատարակչություն

Խաղացողը

Հեղինակ՝ Ուիլյամ Չ. Ռեմփել
թարմանությունը՝ Ալինա և Աննա Միրզոյանների

Էդիթ Պրինտ հրատարակչություն

Օթելլո

Հեղինակ՝ Ուիլյամ Շեքսպիր
Թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները`Արամ Թոփչյանի
Զանգակ հրատարակչություն

Օրերի փրփուրը

Հեղինակ՝ Բորիս Վիան
Թարգմանությունը ֆրանսերենից, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Աշոտ Ալեքսանյանի
Անտարես հրատարակչություն

Միլենա Մովսեսյան

2-րդ կուրս

Կիսվել