ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՐՈՂ Է ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՐՈՂ Է ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

191

Կան երթուղայիններ, որոնք բնականոն չեն աշխատում կամ աշխատում են անկանոն ռեժիմով։ Այս պատճառով երթևեկության կուտակումներ են լինում։

Մեկ այլ խնդիր է արդեն իսկ ծանրաբեռնված տրանսպորտը, որը ոչ բոլոր քաղաքացիներին է հնարավորություն տալիս ճիշտ ժամանակին տեղ հասնել կամ աշխատանաքից չուշանալ։

Դեռևս 2017 թ .«Հանրային տրանսպորտի խնդիրները Երևանում. ի՞նչ լուծումներ են առաջարկում ավագանու թեկնածուները» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը իր ելույթում նշել է .

«Մենք կարծում ենք, որ տրանսպորտի ոլորտը պետք է համակարգային փոփոխությունների ենթարկվի։ Ակնհայտ է, որ մայրաքաղաքի երթուղային ցանցը, անկախությունից ի վեր, ձևավորվել է իրավիճակային լուծումներով։ Այն արդյունավետ չէ։ Ակնկալում ենք՝ հունիսի վերջին ունենալ բարեփոխումների վերջնական փաթեթ, որտեղ հաշվի կառնվեն տրանսպորտի հետ կապված բոլոր հիմնախնդիրները»։

2017-ից արդեն մեկ տարի և դեռ ավելին է անցել, բայց խոստացված բարեփոխումները այդպես էլ իրականություն չեն դարձել։

Իրականացրած հարցումներից պարզ դարձավ, որ քաղաքացիներին մտահոգում է նաև տրանսպորտային միջոցների ոչ համակարգային ժամերը և անկանոն աշխատանքը, երբ մարդիկ ստիպված են նույնիսկ ժամերով սպասել, մինչև իրենց երթուղայինը կժամանի։

Այս և նմանատիպ այլ խնդիրներին լուծում է առաջարկում Foxing ծրագիրը, որն ուղղված է տրանսպորտային քիչ թե շատ խնդիրների բարելավմանը։

Foxing-ը ծրագիր է, որը հնարավորություն է տալիս հեռախոսի, համակարգչի կամ այլ սարքավորման որոնման համակարգի միջոցով իմանալ երթուղային տրանսպորտի գտնվելու վայրը տվյալ պահին, այսինքն՝ տանը նստած կարող ենք իմանալ, թե երբ է երթուղայինը մոտենում, դուրս գանք, նստենք և գնանք։

Foxing-ի հիմնադիր Կարապետ Տոնոյանը նշեց, որ մեկ տարի խմբի անդամները աշխատել են ծրագրի վրա, արդեն վերջացրել են։ Հետաքրքիր է, որ առաջին անգամ նման ծրագիր ստեղծելու միտք Կարապետի մոտ առաջացել է ատամնաբուժարանում ՝ ատամը հեռացնելիս։Հեղափոխության օրերին ավելի մեծ էր ոգևորությունը աշխատանքները վերջնականապես ավարտելու համար։

Ունեն երկու ներդրող. հեղափոխությունից հետո Կարապետի կինը՝ Մերի Փարսյանը , ԱՄՆ-ից, իսկ ընկերը՝ Դավիթ Բոշյանը, Ռուսասատանից վերադարձան ու ստացվեց ամբողջացնել պրոեկտը։  Քանի որ Մերին ԱՄՆ-ում է ապրում, ծրագիրը այնտեղ է հիմնվել ի սկզբանե, և հիմնադիր-տնօրենը հենց նա է։

Ծրագիրը ստեղծվել է սեփական ռեսուրսներով, իսկ պետությունից ակնկալում են միայն թույլտվություն։ Այն, ինչ մտածել են, հնարավորություն կտա ստեղծել բրենդ, որը կճանաչի աշխարհը։ Երիտասարդները վստահ են, որ շատ կարճ ժամանակում ծրագիրը Հայաստանից դուրս է գալու ։

Ըստ Կարապետի՝ իրենց բոլոր որոշումները ռիսկային են, իսկ ծրագրի հետ կապված ունեն ռիսկային հատվածներ թե՛աշխատանքի, և թե՛ համագործակցության մեջ։ Այս նպատակով ակնկալում են պետության աջակցությունը, բայց տրանսպորտի և կապի նախարարությունը ու քաղաքապետարանը հիմնավոր պատասխան չեն տալիս։

«Տրանսպորտի և կապի նախարարի կողմից ընդհանրապես պատասխան չկա, վարչության պետը նշում է, որ իրավասու չէ, փոխնախարարն ասում է ՝ ունենք հին կառավարությունից մնացած պայմանագիր: Ծրագիրը հիմա ամբողջովին աշխատում է։ Կարող եք որոնել, թե որ երթուղայինը ուր է գնում, կամ որոնք են Ձեր ուզած փողոցով անցնում։ Մնում է միայն GPS-ների տեղադրումը։ Պետք է հասնենք նրան, որ թույլ տան» , – նշեց հիմնադիրը։

Ակնկալում են վարչապետի աջակցությունը։

Կայքի հասցե ՝https://www.foxing.am/

Գայանե Հարոյան

3-րդ կուրս

Կիսվել