«ԱԳՐԵՍԻՎ ՎԱՐՔԸ ՀԱՃԱԽ «ԹԵԼԱԴՐՎՈՒՄ Է» ԾՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ». ՀՈԳԵԲԱՆ

«ԱԳՐԵՍԻՎ ՎԱՐՔԸ ՀԱՃԱԽ «ԹԵԼԱԴՐՎՈՒՄ Է» ԾՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ». ՀՈԳԵԲԱՆ

1822

Հայաստանի 1464 դպրոցներից 291-ը (մոտ 20%-ը) համարվում է ներառական կրթություն իրականացնող: Դեռ 2012-ին կրթական գերատեսչությունը հայտարարել էր՝ մինչև 2025 թվականը գործող բոլոր հանրակրթական դպրոցները պիտի դառնան ներառական: Ըստ սահմանված ժամանակացույցի`  2019 թվականի ընթացքում Երևանում նախատեսվում է անցում կատարել համընդհանուր ներառական կրթության:«Մենք պետք է կարողանանք յուրաքանչյուր երեխայի կարիքին համապատասխան կրթություն կազմակերպել՝ որպես նպատակ ամրագրելով կրթական ծառայությունների որակի բերալավումը»,- ասել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

ԿԳՆ-ից հայտնում են, որ այդ նպատակով ներկայումս մայրաքաղաքում գործող 11 հատուկ դպրոցները վերակազմակերպվելու են ռեսուրս-կենտրոնների և մանկավարժահոգեբանական աջակցման կենտրոնների: Կատարվելու է հատուկ և ընդհանուր հանրակրթական դպրոցների աշակերտների կրթական կարիքների առաջնային գնահատում և, ըստ երեխայի կրթական կարիքի, ուղղորդում դեպի հանրակրթական դպրոց կամ վերոնշյալ կենտրոններ:

Ոլորտում խնդիրները շատ են. դպրոցների ֆիզիկական պայմաններ, մասնագետների վերապատաստում ու մասնագիտական ռեսուրսի պակաս: Մասնագետները նշում են՝ ներառական կրթության իրացման խնդիրներից է նաև շահառուների վերաբերմունքը կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցողների (ԿԱՊԿՈւ)  նկատմամբ. նրանք ընկալվում են որպես հիվանդ ու անընդունակ:

Հոգեբան Աննա Կոստանյանի խոսքով՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նկատմամբ դեռ կա խտրական վերաբերմունք, ընդ որում, դա դրսևորվում է թե’ հասկարակության, թե’ ներառական կրթություն իրականացնող մանկավարժների կողմից. «Հատկապես գյուղական-համայնքային շրջաններում շատ են կարծատիպերը: Այս կամ այն խնդիր ունեցող երեխաները շրջապատի կողմից ընկալվում են որպես ոչ լիարժեք: Հաճախ խնդիրներ ունեցող երեխաները մեկուսանում  են իրենց դասընկերներից: Այս իրավիճակը հարթելու համար համապաստասխան մասնագետները պիտի աշխատեն հատակապես ծնողների հետ, քանի որ այդպիսի վարքը շատ հաճախ «թելադրվում է» ծնողների կողմից, երեխաները ընդօրինակում են իրենց շրջապատի վերաբերմունքը»:

2013-ին«Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի» ու  «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի կողմից հետազոտություն էր անցկացվել մարզային 34 ներառական դպրոցներում: Ուսումասիրության թիրախներից մեկը պարզելն էր, թե ինչպիսին է ներառական կրթության ընկալումները շահառուների շրջանում: Հետազոտությունից եզրակացրել էին՝ ԿԱՊԿՈւ երեխաների և ոչ ԿԱՊԿՈւ երեխաների ծնողները  լավ տեղակացված չեն  ներառական կրթության էության և հիմնական նպատակների մասին, ինչն էլ իր հերթին համակարգի նկատմամբ ձևավորում է բացասական և երբեմն՝ ագրեսիվ վերաբերմունք: Նման ընկալումներ կային ուսումնասիրված մարզային դպրոցների ծնողների զգալի մասի շրջանում, ովքեր ԿԱՊԿՈւ երեխաներին նույնացնում են «հիվանդ» և «հասարակության համար վտանգավոր» անձանց հետ և կոչ անում կամ այդ երեխաներին մեկուսացնել առանձին դասարաններում, կամ նրանց ուսուցումը կազմակերպել միայն հատուկ դպրոցներում:

Հոգեբանի կարծքիով՝ Հայաստանում գործում է ոչ թե ներառական կրթության, այլ ինտեգրված կրթության մոդելը: ԿԱՊԿՈւ երեխան ներառվում է դպրոց, կրթություն է ստանում բոլորի հետ, բայց կիրառվում է տարբերակված մոտեցում, օրինակ՝ նրանց համար առանձին միջոցառումների կազմակերպում:

10-ամյա Գևորգը (անունը փոխված է), ով կրթություն է ստանում Արմավիրի մարզի դպրոցներից մեկում, հենաշարժողական խնդիրներ ունի: Ասում է՝ դպրոցում ժամանակը հետաքրքիր է անցնում, չնայած դպրոցում հոգնում է, բայց տուն գնալուց հետո հանձնարարությունները հաճույքով է անում: Գևորգը ասաց, որ արդեն հասցրել է ընկերներ ձեռք բերել. «Որ ինչ-որ բան չեմ կարողանում անել, իրենք ինձ օգնում են: Իմ ուսուցիչներն էլ են լավը. միասին տարբեր խաղեր ենք խաղում»:

Գևորգի մայրը՝ Աստղիկը, ասում է, որ սկզբում դժվարանում էին որոշել՝ երեխային ուղարկե՞լ դպրոց, թե՞ ոչ. «Ես մտածում էի դժվար կլինի, երեխաս չի կարողանա հարմարվել, իրեն վատ կզգա, կմեկուսանա: Բայց հիմա չեմ փոշմանում, էսպես ավելի լավ է. երախաս, ոնց որ, ընդհանուրի մի մասն է դառնում, ավելի ակտիվ է: Շրջապատում տարբեր ձևով են վերաբերվում: Բնական է, բոլորը նույնը չեն: Առողջական խնդիրները փորձում ենք կարգավորել: Հույս ունենք, որ մի քանի տարի հետո մասնագետների աշխատանքի շնորհիվ դրական արդյունքեր կունենանք»:

Նելլի Մելքոնյան

4-րդ կուրս

Կիսվել