ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԱՔՍԵՍՈՒԱՐ

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԱՔՍԵՍՈՒԱՐ

1367

Օծանելիքը 21-րդ դարի այցետոմսն է, որը կարող է դառնալ հաջողության կամ անհաջողության պատճառ։

«Անվտանգ կոսմետիկայի խումբ» համաշխարհային կազմակերպությունը հրապարակել էր ժամանակակից օծանելիքների զեկույց, որն անսպասելի մեծ աղմուկ է առաջացրել։ Պարզվել է, որ նույնիսկ օծանելիք արտադրող հայտնի ընկերությունները օգտագործում են ոչ թե տասնյակ, այլ հարյուր հազարավոր քիմիկատներ։ Ճանաչված, բայց վտանգավոր օծանելիքների ցուցակում են հայտնվել Dolce Gabana-ն, Calvin Klain-ը, Channel-ը։ Սա դեռ արևմուտքում, որտեղ սպառողների իրավունքները հնարավորինս պաշտպանված են, իսկ ապրանքները մի քանի անգամ ստուգված։ Հայկական շուկայում ավելի վատ վիճակ է, երբ հայտնի բռենդների վատ կրկնօրինակումներն են՝ հետևաբար ավելի վտանգավոր նյութերով ու թունավոր հետևանքներով։

Օծանելիքը կարող է քայքայիչ լինել մաշկի, անձնական կյանքի ու նույնիսկ կարիեռայի համար.

-20000 դրամ արժողությամբ օծանելիք գնեցի, սակայն անուշ բույրի փոխարեն այն սկսեց գարշահոտություն տարածել։ Արդյունքում և՛ ընկերոջիցս բաժանվեցի, և՛ ինձ աշխատանքի չընդունեցին։

Խորհրդային միության ժամանակ գաղտնի, հետո արդեն բացեյբաց խանութներում ու տոնավաճառներում վաճառվում էին առանց հավաստագրի օծանելիքներ, որոնց արտադրության երկիրը և՛ 20 տարի առաջ, և՛ այսօր խիստ կասկածելի է։

Կեղծ օծանելիքի գործածումը հղի է ֆինանսական կորուստներով, բազմաթիվ հոգսերով ու տհաճ անակնկալներով։ Այն կարող է հանգեցնել մաշկային բորբոքման ու նույնիսկ մաշկի քաղցկեղի.

-Գետնանցումից գնեցի օծանելիք, որը 5000 դրամ արժեր, օգտագործեցի հետո հասկացա, որ ամբողջ մարմինս դուրս է տալիս։ Բուժումը բավականին թանկ արժեր՝ մոտ 80000 դրամ։

Պարֆիումը գերում է և հմայում, անկախ տարիքից, սեռից և բնավորությունից։ Հաճախ շատերի ուշադրությունը գրավում է հենց ճիշտ ընտրված բույրը։

Եթե տղամարդու անհատականությունը նրա խառնվածքն է, ապա կնոջ մասին կարող է խոսել նրա բույրը։

Գերթանկ, թե ուղղակի ճաշակով ընտրված օծանելիքն այսօր քաղաքային մշակույթի ու մարդկային հարաբերությունների անտեսանելի, բայց միշտ ներկա ու բոլոր դեպքերում պարտադիր աքսեսուար է՝ հատկապես կանանց համար։

Սրբուհի Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել