ՄԵԾ ԵՎ ՓՈՔՐ ԲԵՄԵՐԻ ԿԱՆՉԸ

ՄԵԾ ԵՎ ՓՈՔՐ ԲԵՄԵՐԻ ԿԱՆՉԸ

1882

Թատրոնի դերասան Արտավազդ Կելեկչյանը, ում շատերը ճանաչում են Ատա Կելեկչյան անունով, իր մասնագիտական ուղին սկսել է մշակութաբանությունից.

«Ինչպես շատերի մոտ է լինում, այդ տարիքում նստում ենք ընտանիքով, որոշում, թե ով ինչ պետք է անի, ինչ մասնագիտությամբ պետք է սովորի, և այդպես որոշեցինք մի մասնագիտություն, որը մոտ է թատրոնին»:

Անցնելով ծառայության ՀՀ Պն Զորամասում` ունենում է ազատ ժամանակ ինքն իր հետ մենակ մնալու ու ինքն իրեն ճանաչելու, մտածելու. ասում է,- «Ծառայության ժամանակ սովորեցի մշակութաբանություն, ուղղակի դուր էր գալիս սովորել նոր բաներ, բայց  բանակում հասկացա, ինչքան էլ փախչեմ թատրոնից, մեկ է, մի օր հետ եմ գնալու, որովհետև թատրոնը ինձ անընդհատ կանչում է` 14 տարեկանից սկսած»: Այդ տարիքն է իր մեջ արթնացրել այս երազանքը` լինել մեծ բեմերում և խաղալ թատրոնում:

Ատա Կելեկչյանը ավարտելով ծառայությունը` թողնում է ամեն բան և քայլերն ուղղում է դեպի Համազգային թատրոն-ստուդիա: Սկզբնակաբնական շրջանում դերասանական արվեստը զարգացնում էր այստեղ, բայց Համազգային թատրոնում աշխատում է ոչ այդքան երկար, տեղափոխվում է «Ուրիշ թատրոն», որտեղ էլ մինչև այժմ շարունակում է իր գործունեությունը:

Հարցին, թե ինչու՞թողեց Համազգային թատրոն-ստուդիայի մեծ բեմը և տեղափոխխվեց ոչ այդքան հայտնի թատրոն, պատասխանեց.

«Ուրիշ թատրոնն ամբողջությամբ երիտասարդական թատրոն է, այստեղ նոր ուժերին այլ կերպ են վերաբերվում, մեզ հայտնի ու անհայտ թատրոններում կան նոր մարդիկ և հին մարդիկ, այստեղ չկա այդ ամենը, այդ ինձ ձգեց, և տեղափեխվեցի»:

Երիտասարդ դերասանը չի ցանկանում նկարահանվել հեռուստասերիալներում, իրեն չի պատկերացնում սերիալների նկարահանումներում, չեն ձգում հեռուստասերիալները, ապրում է միայն ու միայն թատրոնով: «Վիդեոկամեռաներ ես չեմ սիրում, և ասեմ ավելին, այդ ատելությունը փոխադարձ է, վիդեոկամեռաներն էլ ինձ չեն սիրում. միայն պրոֆեսիոնալ թիմի աշխատանքի շնորհիվ կարող են ինձանից լավ կադրեր ստանալ»:

Ա. Կելեկչյանը հավելեց. «Որպես դերասան ինձ սիրել ու հարգել, կարծում եմ, որ դեռ շուտ է, և մինչև կյանքիս վերջ այսպես կկարծեմ»:

Դերասանը նշեց, որ երբեք «Ուրիշ թատրոնը» թողնել չի կարող, այս թատրոնի մեջ հետաքրիր զգացողություն կա… «Դերասան կոչվելը վտանգավոր և վախենալու է, սերիալում նկարահանվելով ու թատրոնում երկու անգամ խաղալով դերասան չեն դառնում, շատ նուրբ վազի նման է դերասանի մասնագիտությունը, և անընդհատ պետք է ձգտում ունենալ: Եթե ինձ ասեն, որ ինձ ճանաչում են որպես դերասան, ես շատ կզարմանամ»:

Ջուլիետա Խաչատրյան

2-րդ կուրս

Կիսվել