ՖՈՒՏԲՈԼԻ ԱՆԳԼԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ ԲԱՌԱՐԱՆԸ` ՍՊՈՐՏԱՁԵՎԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԻԿ

ՖՈՒՏԲՈԼԻ ԱՆԳԼԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ ԲԱՌԱՐԱՆԸ` ՍՊՈՐՏԱՁԵՎԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԻԿ

2294

Մեր զրուցակիցը մ.գ.թ. դոցենտ Հայկ Գասպարյանն է, ով վերջերս հրատարակեց ֆուտբոլի Անգլերեն-Հայերեն բառարանը:

Այս բառարանը իր մեջ ներառում է շուրջ 1000 և ավել ֆուտբոլային տերմիններ, որը հնարավերություն է տալիս և՛ զարգացնել անգլերենը, և՛ ծանոթանալ այն ամենին, ինչը կապ ունի ֆուտբելի հետ:

Ե՞րբ և ինչպե՞ս  ծնվեց այսպիսի բառարան ստեղծելու գաղափարը:

-Ասեմ, որ ես այս վերջին տարիներին զբաղվում եմ ակադեմիական նշանակություն ունեցող, սպորտին առնչվող գրականության մշակմամբ, սա իմ երրորդ գիրքն է, որ լույս տեսավ: Այս վերջին տարիներին շեշտվում է, որ անգլերենի իմացությունը կարևոր է, նախ միջազգային փորձ ուսումնասիրելու համար, իհարկե:

Ինչքա՞ն ժամանակ պահանջվեց 1000-ից ավել ֆուտբելային տերմին թարգմանելու համար:

-Մոտ 2 տարի տևեց բառարան ստեղծելը:

Գիրքն ինչպե՞ս ընդունվեց ֆուտբոլային հասարակության կողմից:

-Ճիշտն ասած դեռ մասսայական չենք տարածել, չնայած որ շատ պրոֆեսիոնալներ ասել են, որ շատ գովելի է: Հիմնականում նվիրել եմ մտերիմներին, բայց հույս ունենք` շատ պատանիների այն կգրավի, առավել ևս դրսից եկող և վերապատրաստման գնացող ուսանողներին:

Ինչպե՞ս  եք գնահատում մեր սպորտային մեկնաբանների պրոֆեսիոնալիզմը, և ինչքանո՞վ է պետք այս բառարանը նրանց:

-Իմ կարծիքով միշտ առաջ գնալու և զարգանալու տեղ կա, քանի որ սպորտը շատ արագ է զարգանում, և տերմիններ են փոխվում: Որքան լավ տիրապետես տերմիններին, այնքան լավ կմեկնաբանես խաղը:

Ո՞րն է Հայկ Գասպարյանի երկրպագած ֆուտբոլային թիմը և սիրելի ֆուտբոլիստը:

-Երկրպագում եմ Թուրինի «Յուվենտուսին»:Սիրելի ֆուտբելիստս արդեն ավարտել է կարիերան` Դել Պիերո:

Միշտ ակտուալ մնացող մի հարց` Ռոնալդու, թե՞ Մեսի:

-Կարծում եմ, եթե հարցը տարիներ առաջ լսեի, կպատասխանեի Մեսի, իսկ հիմա, երեևի թե, Ռոնալդու:

Եվ վերջում, կա՞ն նոր գրքեր ստեղծելու գաղափարներ:

-Իհարկե, շատ ծրագրեր կան: Հենց այս բառարանի ռուսերեն տարբերակը պետք է կազմել, չնայած որ հիմա շատ դժվար է, քանի որ գիրք կարդալու և սովորելու չափանիշները փոխվել են, բայց ամեն ինչ կանենք նոր գաղափարները իրագործելու համար:

Հարցազրույցը` Էդմոն Մարտիրոսյանի

2-րդ կուրս

Կիսվել