«ԱՍՏԾՈ ՇՆՈՐՀԻՎ ԷՐ ՀԱՂԹԱՆԱԿՍ»

«ԱՍՏԾՈ ՇՆՈՐՀԻՎ ԷՐ ՀԱՂԹԱՆԱԿՍ»

1033

Երևանում առաջին անգամ ընթացող խառը մենամարտերի MIX Fight 40 մրցաշարում Վրաստանը  ներկայացնող 72 կգ քաշային  մեր հայրենակից՝ Նաիրի Մելիքյանը փայլուն մենամարտով  հաղթեց սամբոյի Հայաստանի երկակի չեմպիոն Արտյոմ Աշուղաթոյանին։

Խառը մենամարտեր MIX Fight  մրցաշարին առաջին անգամ  էր մասնակցում և պրոֆեսիոնալ կարիերայում առաջին հաղթանակն էր, որ նվիրեց իր մայրիկին։

2016-2017 և 2018 թվականներին  դարձել է կեոկուշին կարատեի Եվրոպայի երկակի  և մեկ անգամ Ասիայի չեմպիոն, որտեղ հանդես է եկել Հայաստանի դրոշի ներքո։

Մելիքյանը մենամարտից հետո մեզ հետ զրույցում փաստեց, որ շատ ուրախ է, որ հաղթել է հենց Հայաստանում՝ մեծ թվով  ջավախքցի երկրպագուների աջակցությամբ: Նաև ասաց, որ մարզումներց մեկի ժամանակ վնասել է ցուցամատը, բայց հետ չի կանգնել մենամարտից։

«Աստծո շնորհիվ էր հաղթանակս»  – նշեց  Նաիրին։

Մարզիկը առանձնահատուկ շնորհակալություն  հայտնեց իր մարզչական շտաբին՝ Ատոմ Էլիզբարյանի և Արկադի Այվազյանի գլխավորությամբ։ Նշեց, որ մեկ ամսվա մարզումները տվել են իրենց  առավելագույն արդյունքը, սակայն առաջիկայի համար պատրաստվում է նոր մրցաշարերի և խառը մենամարտեր MIX Fight 41-ին։

Էդգար Գուշչյան

4-րդ կուրս

Կիսվել