«ՀԱՄՇԵՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐՈՒՄ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

«ՀԱՄՇԵՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐՈՒՄ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

1648

Մարտի 18-ին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ Լուսինե Սահակյանի՝ համշենահայությանը նվիրված գրքի շնորհանդեսը։ Լուսինե Սահակյանը ԵՊՀ արևելագիտության ամբիոնի դասախոս է:

 «Այսօր եռատոն է,-  նշեց թուրքագիտության ամբիոնի վարիչը, – գրքի շնորհանդեսը, Փարիզի կոմունայի օրը, և Լուսինե Սահակյանի ծննդյան օրն է»։ Շնորհանդեսի մթնոլորտը  ջերմ էր և հագեցած։ Բազմաթիվ հյուրեր կային, ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, արևելագիտության ֆակուլտետի աշխատակիցները, ուսանողները, Սոչիից, Թուրքիայից հրավիրված հյուրեր, գիտության պետական կոմիտեի նախագահը, կոմիտեի անդամներ, համշենահայեր Սոչիից և Թուրքիայից և այլք։ Ռեկտոր Արամ սիմոնյանը նշեց, որ բարձր է գնահատում այս գրքի գաղափարը և° որպես պատմաբան, և° որպես հայ մարդ։ Ներկա էր նաև երգիչ Արտո Թունջբոյաջյանը, ով նույնպես համշենահայ է։

Գիտության պետական կոմիտեի նախագահը իր ելույթում նշեց, որ քանի դեռ ինքը գլխավորում է գիտության կոմիտեն, մեծ ուշադրություն է հատկացվելու հայագիտության այս ոլորտին։

 «ԵՊՀ  դասախոսի հաջողությունը մեր բոլորի հաջողությունն է, երբ մենք բոլորս գիտակցենք, որ ԵՊՀ-ի, Մանկավարժական համալսարանի, մատենադարանի աշխատակիցների հաջողությունները  բոլորինս են, այդ ժամանակ մենք կհաղթենք»,- իր ելույթում ասաց գիտության ազգային կոմիտեի նախագահ Աշոտ Մելքոնյանը։

«Լուսինեի հետ ծանոթացել եմ Էրզրումի վիլայեթի ուսումնասիրությունների ժամանակ։ Տարիներ շարունակ աշխատելով այս տարածքի վրա՝ Լուսինեն սիրահարվեց այս քաղաքին, և Համշենը իսկապես հրաշալի քաղաք է։ Համշենը մեծ հայքի մի կտորն էր՝ Խաղտիքը»։

 Գրքի հեղինակին շնորհավորական ուղերձ հղեց նաև համշենագետ Սերգեյ Վարդանյանը։

Գիրքը ունի պատմաբանասիրական ուղղավածություն, ուստի իր կարծիքը հայտնեց նաև բանասիարական գիտությունների թեքնածու Վարդան Թեղիկյանը։ Ելույթ ունեցավ նաև գրքի հեղիանկ Լուսինե Սահակյանը, շնորհակալություն հայտնելով բոլոր ներկաներից, բոլոր այն անձանցից, ովքեր իրենց ներդրումն էին ունեցել գրքի հրատարակման գործում, և հակիրճ ներկայացրեց գրքի բովանդակությունը։

Մեծանուն հյուրերի շնորհավորանքներից և գրքի հեղինակի ելույթից հետո միջոցառումը համալրվեց համշենահայ երաժիշտների երգ ու պարով։ Թուրքիայի, Սոչիի և Հայաստանի համշենահայերը հնարավորություն ունեցան միավորվելու, միավորելու իրենց երգ ու պարը և ելույթ ունենալ համատեղ։

Ազգային երգ ու պարը ոգևորեց ներկաներին և դահլիճում բարձր ծափողջույններ հնչեցին։ Միջոցառումը ավարտվեց արևելագիտության ամբիոնի դեկանի եզրափակիչ խոսքով․

«Մենք բոլորս միասին փաստենք, որ մայր բուհը ոչ միայն կրթության և  գիտության ապահովողն է, այլ նաև մշակույթների միավորողը»։

Թամարա Ավագյան

2-րդ կուրս

Կիսվել