«Լսարանից դուրս» շարքի մասնակիցը ԵՊՀ–ի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Միլենա Մովսեսյանն է։
–Երբ դեռ փոքր էիր, ինչպիսի՞ն էիր քեզ պատկերացնում ապագայում։
-Ես ինձ միշտ արքայադստեր կերպարում եմ պատկերացրել, իսկ հիմա հասկանում եմ, որ ներքուստ պիտի թագուհի լինես, ու փորձում եմ ինձ թագուհուն վայել պահել։
–Սիրելի զբաղմունքներդ, ինչպե՞ս ես անցկացնում ազատ ժամանակդ։
– Ընթերցանություն, ֆիլմդիտում, լողավազան գնալ, հեծանիվ քշել։
–Ինչպե՞ս որոշեցիր ընդունվել ժուռնալիստիկայի ֆակուլտետ:
-Փոքրուց սիրել եմ ինչ-որ բան պատմել, խառնվել մեծերի խոսակցությաննը և հարցեր տալ, հետևաբար ընտրությունս ակնայտ էր։
–Եթե ոչ լրագրող, ապա․․․
-Ծրագրավորող։
–Գիրք և ֆիլմ, ո՞րն ամենից շատն է տպավորվել քո մեջ։
-Կոմս մոնտե Քրիստո, ֆիլմն էլ՝ The time։
–Ո՞րն է եղել կյանքիդ ամենամեծ ձեռքբերումը։
-Ճիշտ պահին լռել կարողանալը…
-Քո կյանքում երբևէ սկանդալային դեպք եղե՞լ է:
-Մեր վերևի հարևանը էդպես էլ նորմալ լվացք փռել չսովորեց, կամ մեր լույսն են փակում, կամ կաթումա, կամ էլ շորը ընկնումա մեր պարանին: Մի անգամ պատուհանից դուրս էի նայում, մեկ էլ շորը ընկավ վերևից, նենց վախեցա էդ պահին, ջղայնացած էդ շորը գցեցի ներքև: 1 րոպեից հարևանը իջավ, ես էլ չասեցի ինչ եմ արել, գնաց որ վերցնի, տեսավ չկա, ես էլ ասեցի քամինա գցել երևի, էդ պահին էլ հակառակի պես քամի չկար, խայտառակ էի եղել, բայց դե մինչև էսօր էլ չեմ ասել, որ ես եմ գցել։
–Եթե հնարավորություն ունենայիր ուսումդ շարունակել և ապրել մեկ այլ երկրում, ո՞ր երկիրը կընտրեիր։
-Ուսումս կշարունակեմ այն երկրում, որտեղի համալսարանում համապատասխան ուսման ծրագիրը լինի և ուսման վարձս էլ փոխհատուցվի, իսկ ապրելու համար Եվրոպական որևէ երկիր՝ Գերմանիա, Իսպանիա կամ էլ Անգլիա։
–Կյանքի նշանաբան ունե՞ս։
-Երբեք չասել երբեք։
–Ի՞նչը կփոխեիր քո կյանքում։
-Ժամանակս կավելացնեի ու չհոգնելու հաբեր կընդունեի։
–Ինչպե՞ս ես ընկերներ ընտրում։
-Հետաքրքիր պիտի լինեն իմ ընկերները, պիտի իրենցից սովորելու բան ունենամ, և իհարկե կարողանան տրամադրությունս բարձրացնեն։
–Ի՞նչը կարող է քեզ հունից հանել։
-Նյարդայնանում եմ, երբ ինձ ստիպում են ամեն ինչ անել իրա ձևով, ես պիտի անեմ նենց, ոնց ուզում եմ, օրինակ ճաշը խառնեմ եմ գդալով, որն առաջինը կընկնի ձեռքս։
–Երբևէ արե՞լ ես մի բան, որի համար փոշմանում ես։
-Որ լվացքի շորը ներքև եմ գցել։
–Ոգեշնչման աղբյուր ունե՞ս։
-Ինձ իմ աշխատանքից ստացած արդյունքն ու մարդկանց դրական արձագանքն է ոգեշնչում, և կենսագրական ու դետեկտիվ ֆիլմերը։
–Եթե լինեիր ՀՀ վարչապետ, ի՞նչ կփոխեիր Հայաստանում։
-Այնքան բան կա փոխելու, կարծում եմ երկրի բյուջեն մեծացնելու համար զբոսաշրջության ծավալն ու որակը կմեծացնեի, ստացված եկամուտով թոշակները կբարձրացնեի, երկրի անմշակ հողերը կտայի վարկերի տակ ճկռող գյուղացուն, իսկ ստացված բերքը սպառելու համար չնչին գումարով տարածք կտայի, հետևաբար բերքի գինը բարձր չի լինի, այսպես երկար կարող եմ թվել, բայց հաստատ ռոմանտիկ խոսքեր չէի ասի ամեն ելույթի ու լայվի ժամանակ, այն լուրջ ծրագիր կներկայացնեի։
–Քեզ համարո՞ւմ ես լիարժեք երջանիկ մարդ։
-Ինձ համարում եմ երջանիկ մարդ, քանի որ ունեմ խելացի ու կրթված ծնողներ, ունեմ ամսական ոչ քիչ եկամուտ, որն աշխատում եմ ինքս, կարող եմ ամեն ամիս shopping անել, ժամանակ անցկացնել ընկերներիս հետ, և ճամփորդել, գիտակցում եմ, որ հիմա գիտելիք ամբարելու լավագույն ժամանակն է, և ինձ փայլուն ապագա է սպասվում, էլ ինչ է պետք երջանիկ լինելու համար, դե հա ընկեր էլ է պետք, բայց դա հետո արդեն լիարժեք երջանիկ լինելու փուլում։
–Ինչպիսի՞ն ես քեզ պատկերացնում ապագայում։
-Գործարար կին, ով զբաղվում է սիրած աշխատանքով, բարեգործություններ է անում, ունի նախանձելի ներդաշնակ ընտանիք, ու ընկերների, հարազատների հետ կապը չի կտրում և շաբաթը մեկ խնջույք է կազմակերպում…
Հարցազրույցը՝ Գոհար Պետրոսյանի
2-րդ կուրս