ՎԱԶԱՇԵՆԻ ՀԱՆՔ

ՎԱԶԱՇԵՆԻ ՀԱՆՔ

1105

Սահմանամերձ Վազաշենը մեկ ամիս շարունակ գտնվում է բնապահպանների, Վազաշենի բնակիչների և ուղղակի հասարակ քաղաքացիների ուշադրության կենտրոնում։ Պատճառը մոտ ապագայում ոսկու մետաղական հանքի բացումն է։

Հանքը, որը ցանկանում են շահագործել, ոչ պետությանն է պատկանում, ոչ էլ համայնքին, այն մասնավոր ընկերության սեփականություն է («Էյ Յու գրուպ» ՍՊԸ, հայ-կանադական համատեղ ձեռնարկություն է)։ Ընկերությունը ցանկանում է երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել։ Ուսումնասիրության ընթացքում պարզ դարձավ, որ ընկերության հիմնադիրը Կանադայի քաղաքացի հանդիսացող Վահագն Ժայռենց Գայայան է։ Ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականի դեկտեմբերի 18-ին (գործունեության տեսակը բացակայում է)։ Ըստ 1000plus.am կայքի, ընկերությունն ունի ընդամենը մեկ գրանցված աշխատող (վարչական վարույթներ, տարբեր ընկերություններ)։

Վ․ Գայայանը, թե արդյո՞ք ԲՆ հաստատումը ստանալու դեպքում հանքը կշահագործվի հարցին պատասխան հաղորդագրությամբ ուղղարկեց ԲՆ հղումը Վազաշեն համայնքի մասին։

Կատարվող աշխատանքների բնույթը, ըստ հղման մեջ տեղ գտած ծրագրի (2018թ․), նշված էր՝ Կարմիր   քարի տեղամասում հետախուզական (կատարման ժամկետը 2019թ․), իսկ Ժանգոտ ձորի և Ադուլյարային մետասոմատիտների տեղամասում (կատարման ժամկետը 2019-2021թթ․) որոնողագնահատողական աշխատանքի կատարում։

Ըստ հղման մեջ տեղ գտած արձանագրության՝ համայնքի ղեկավար Լ․Բադիրյանը համայնքի անունից տվել է իր նախնական համաձայնությունը ընկերությանը կատարել երկրաբանական ուսումասիրության աշխատանքներ։ Նշվում է նաև, որ ուսումնասիրության թույլատվության առկայության դեպքում կկնքվի պայմանագիր օրենքով սահմանված կարգով։

Շահագործմանը կողմ քաղաքացիները պնդում են, որ հանքի բացման դեպքում կավելանան աշխատատեղերը բարձր աշխատավարձերով։ Իսկ դեմ քաղաքացիները մտածում են բնության աղտոտվածության և բնակիչների առողջության մասին։  Մարդահամարի վերջին տվյալներով Վազաշենում բնակիչների թիվը կազմում է 632 մարդ։

«Լրատվական ռադիո»-ին տված հարցազրույցում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ասել է, որ իրենք հարուստ տավուշցի ունենալու համար հանքի կարիք չունեն։

Մարզպետն ասել է նաև, որ հանքի շահագործման մասին խոսելը դեռ շատ վաղ է, քանի որ խոսքը վերաբերում է դեռ հանքավայրի ուսումնասիրությանը։ Ուսումնասիրության թույլատվությունը կարող է տալ ԲՆ միայն այն դեպքում, եթե կլինեն հանրային լսումներ և անկախ նրանից՝ ինչ կլինի հանրային լսումների ընթացքում, լինելու դեպքում թույլատվությունը կտրվի։

Այդ է պատճառը, որ ամեն գնով մարդիկ փորձում են կասեցնել հանրային լսումները։

 Հանքի ուսումնասիրության մասին հայտի մեջ նշվում է նաև ռադիոակտիվ տարրերի մասին։

Ֆեյսբուքում գործում է «Վազաշենն առանց հանքի» բաց խումբը, որտեղ քաղաքացիներն ու բնապահպանները կիսվում են նորություններով, պլանավորում հանրային լսումներ, որոնք կլինեն ի շահ իրենց, քանի որ վերջին կազմակերպված հանրային լսումները ձախողվեցին, ընկերությունը չներկայացավ լսումներին։

Պարզ է դարձել նաև, որ ընկերությունը պատկանում է նույն մարդուն ով 2014-2015 թվականներին կրկին ուսումնասիրություններ է արել, բայց հավանության չի արժանացել։

Մոտ ապագայում սպասվում են նոր հանրային լսումներ, որոնք ձեռնարկում են արդեն քաղաքացիններն ու բնապահպանները։

Լաուրա Մանուկյան

2-րդ կուրս

Կիսվել