«ԿԱՄ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱՅԻ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ԿԱՄ ՈՉԻՆՉ». ՄԱՐԻԱՄ ԱԴԱՄՅԱՆ

«ԿԱՄ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱՅԻ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ԿԱՄ ՈՉԻՆՉ». ՄԱՐԻԱՄ ԱԴԱՄՅԱՆ

1441

-Այսօրվա մեր հասարակությունը դերասաններին ընդունում է ըստ իրենց կերտած կերպարների։ Չե՞ք վախենում բացասական դերեր խաղալու պատճառով չընդունվել հասարակության կողմից:

– Այսքան ժամանակ ինձ չեն առաջարկել բացասական կերպար խաղալ։ Չեմ կարծում, որ բացասական կերպար կերտելն ավելի բարդ է, քանի որ բացասական հերոսի գույներն ավելի շատ են, քան դրականինը։ Կարծում եմ, որ  հասարակության վերաբերմունքը կապված է ոչ թե անձի, այլ կերտած կերպարի հետ:

Կհիշե՞ք մանկությունից մի դրվագ, որ միշտ հիշողությանդ վառ էջերում է կամ գուցե ազդեցություն է ունեցել Ձեր մասնագիտական ընտրության վրա:

-Շատ են եղել այդպիսի դեպքեր: Մանկության կամ դպրոցական տարիների իմ բոլոր կուռքերն ինձ վրա շատ մեծ ազդեցություն են թողել ու այնքան են ոգեշնչել ինձ իրենց արվեստով, որ ես իսկապես կարողացա իրականացնել իմ երազանքը և դառնալ դերասանուհի: Ուրախ եմ, որ այդ նույն կուռքերից մեծ մասին այսօր ես հնարավորություն եմ ունեցել հանդիպելու արդեն որպես հայ դերասանուհի: Այնպես որ, իրոք, շատ կարևոր է ինչ-որ բանով կամ ինչ-որ մեկով ոգեշնչվելը, որովհետև դա իսկապես կարող է բացել հոգիդ և տալ քեզ թևեր:

-Մարիամ, եթե Ձեզ առաջարկեն բաց տեսարանում նկարահանվել, կհամաձայնեք արդյոք, թե՝ ոչ:

-Դեռ չի եղել այդպիսի առաջարկ, բայց ես միշտ մտածում եմ՝ դա ինձ ի՞նչ կտա, ես ինչ ձեռքբերում կունենամ՝ թե՛ որպես մարդ, թե՛ որպես դերասան։ Եթե պետք է էներգիա տաս ու ոչինչ չստանաս, ինչո՞ւ պետք է անես դա։ Եթե պետք է բաց տեսարան կխաղամ, բայց ես Հայաստանում դեռ չեմ նկատել մի նախագիծ, հանուն որի արժե խաղալ բաց տեսարան։ Բաց տեսարանը, համբույրի կտորը պետք է անհրաժեշտություն լինի, ոչ թե հանդիսատես գրավելու միջոց, ինչը հաճախ անում են՝ օգտագործելով դերասանին որպես գովազդ։

-Ձեր ոլորտի հետ կապված մի շարք կարծրատիպեր կան: Արդյոք դրանք Ձեզ խանգարում են։

– Ընտանքիս իմ  հանդեպ շատ խիստ է, սակայն իմ դեպքում հարցն այսպես էր՝ ես կդառնայի կա՛մ դերասանուհի, կա՛մ ոչինչ։ Իմ ընտանիքում չէին ուզում, որ ես դառնամ ոչինչ, քանի որ չի կարելի մարդուն հետ պահել իր միակ նպատակից։ Ուղղակի պետք է վստահ լինես երեխայիդ վրա, որովհետև, չեմ թաքցնում, մեր ասպարեզը մի քիչ վտանգավոր է։ Ես չեմ կարող ասել, որ շրջապատի կարծիքն  ինձ համար միևնույն է, սակայն կարծում եմ, որ եթե մարդն իր գործն անում է լավ, մյուսները տեսնում են, որ դու իրոք աշխատում ես, քո հանդեպ վերաբերմունքը փոխվում է

-Հայտնի մարդկանց անձնական կյանքը մշտապես հետաքրքիր է հանդիսատեսին, այս առումով ունեք Ձեր տեսակետը:

-Երբ որոշում ես կայացնում, որ քեզ միայն բեմում ես պատկերացնում, ուրեմն ենթագիտակցորեն գնում ես այն մտքին, որ քեզ պետք է ճանաչեն, իսկ ճանաչել չի նշանակում, որ պետք է հետաքրքրվեն միայն դերասանի ստեղծագործական գործունեությամբ, իհարկե, հանդիսատեսը փորձում է նաև սիրելի դերասանուհու անձնական կյանքից ևս տեղեկանալ, բայց դերասանը պետք է որոշի, թե որքանով մոտ թողնի հանդիսատեսին իր անձնական կյանքին:

Էներգիա, ինքնատիպ ոճ ու մի քիչ էլ խենթություն. ահա այն հատկանիշներ, որոնք բնորոշ են Մարիամ Ադմյանին էկրանից այն կողմ: Իսկ ինչպիսի՞ն է Մարիամը տանը և մտերմիկ միջավայրում:

-Շնորհակալ եմ: Ես ինքս ինձ չեմ կեղծում և միշտ անկեղծ եմ իմ երկրպագուների հետ: Ես այն եմ, ինչ կամ` տանը, թե դրսում: Իհարկե, լինում են դեպքեր, երբ անտրամադիր ես, հոգնած կամ տխուր: Բնական է, որ դա հնարավորինս թաքցնում ես քո երկրպագուներից` փորձելով նրանց առաջ միշտ լինել ուրախ և լավ տրամադրությամբ:

Հարցազրույցը՝ Աննա Հարությունյանի

4-րդ կուրս

Կիսվել